Կյանքը դիակների հետ. աշխարհում կա վայր, որտեղ մահացածներին հողին չեն հանձնում, այլ խնամում են նրանց
Առանց կահույքի և ընդամենը պատին մի քանի նկարներով սովորական, փայտաշեն հյուրասենյակում ձայները չեն լռում և սուրճի բույր կա: Նեղ, ընտանեկան շրջապատով հավաքույթ է:
_ Ինչպե՞ս է ձեր հայրը, - տանտիրոջը հարցնում է հյուրերից մեկը և տրամադրությունը հանկարծակի փոխվում է: Բոլորը հայացք են գցում փոքրիկ սենյակի անկյունին, որտեղ ծաղկավոր մահճակալին պառկած է ծերունին:
_ Դեռ հիվանդ է,- հանգիստ պատասխանում է աղջիկը՝ Մամակ Լիսան:
Դեմիքին ժպիտով Մամակ Լիսան կանգնում է, մոտենում է ծերունուն և թեթևակի օրորում է նրան.
_ Հայր, քեզ մոտ հյուրեր են եկել, հուսով եմ՝ դա քեզ չի անհանգստացնի և չի բարկացնի, - ասում է նա:
Հետո նա ինձ հրավիրում է ներս մտնել և ծանոթանալ Պաուլո Սիրինդայի հետ:
Իմ հայացքը գամված է մահճակալին: Պաուլո Սիրինդան պառկած է առանց շարժման, նույնիսկ չի թարթում աչքերը, չնայած դժվարությամբ եմ կարողանում տեսնել նրա աչքերը փոշոտ ակնոցների միջով: Նրա մաշկը կոպտացած և մոխրագույն է, ծածկված է անհամար անցքերով, ասես ցեցոտվել է միջատների խայթոցից: Մարմնի մնացած մասը ծածկված է հագուստի մի քանի շերտով:
Աչք չէի կարողանում կտրել, մինչև նրա փոքր թոռնիկները զվարթ ներս չմտան սենյակ և ինձ չվերադարձրեցին իրականություն:
_ Ինչու՞ է հայրիկը ամբողջ օրը քնոււմ՚, - չարաճճիորեն ծիծաղելով հարցնում է նրանցից մեկը:
_ Հայրիկ, վերկաց և արի հաց ուտենք, - գոռում է մյուսը:
ՙ_ Թսսսս…. Մի անհանգստացրեք պապիկին, նա քնած է, - ասում է Մամակ Լիսան, -այլապես կբարկանա:
Հիմա հետաքրքիր փաստ: Այս մարդը՝ Պաուլո Սիրինդան, մահացել է 12 տարի առաջ, սակայն նրա ընտանիքը մինչև հիմա նրան կենդանի է համարում:
Քաղաքակիրթ աշխարհում անկենդան մարդու մարմինը տանը պահելը վայրենություն է համարվում: Սակայն Սուլավեսիի 1 միլիոն բնակչության համար սա բազմադարյա ավանդույթ է: Այստեղ ոգեպաշտական համոզմունքը վերացնում է այս և հանդերձյալ աշխարհի միջև եղած սահմանը:
Մարդու մահից մինչև նրա թաղումը կարող է տևել ամիսներ, և նույնիսկ՝ տարիներ: Այդ ընթացքում հարազատները մահացածի մարմինը պահում են տանը և խնամում այն, ինչպես՝ հիվանդին: Օրը երկու անգամ սնունդ են բերում, խմիչք և ծխախոտ: Նրանց պարբերաբար լվանում են և փոխում հագուստը: Սենյակի անկյունում նույնիսկ թասիկ կա, որը ծառայում է որպես զուգարան:
Բացի այդ, մահացածներին երբեք միայնակ չեն թողնում. սենյակում լույսը միշտ վառ է, եթե դրսում մութ է: Հարազատները վախենում են, որ եթե համապատասխան ձևով չխնամեն մահացածներին, նրանց հոգիներն իրենց մտերիմներին անհաջողություններ կբերեն:
Նախկինում մարմինը պահպանելու համար քսում էին հատուկ տերևներ և դեղաբույսեր: Հիմա, սակայն, մահացածներին ֆորմալինի լուծույթ են ներարկում: Դրանից սենյակում քիմիկատի ուժեղ հոտ է գալիս:
Նուրբ շոյելով հոր այտոսկրերը, Մամակ Լիսան ասում է, որ մինչև հիմա ուժեղ էմոցիոնալ կապ է զգում նրա հետ:
_ Չնայած մենք քրիստոնիաներ ենք, -, ձեռքերը սրտին դնելով բացատրում է նա, - հարազատները հաճախ այցելում կամ զանգում են՝ հարցնելու, թե ինչպես են հայրիկի գործերը: Մենք հավատում ենք, որ նա մինչև հիմա այստեղ է և լսում է մեզ:
Չնայած այս ամենին՝ ես հարմարվել եմ, այստեղ մահացածներից չեն վախենում:
Իմ հայրը մահացել է մի քանի տարի առաջ և միանգամից թաղվել է, մինչև կհասկանայի կատարվածը: Ես մինչև հիմա չեմ հաղթահարել վիշտս:
Հակառակ իմ զարմանքին, Լիսան ասում է, որ հոր տանը լինելը օգնում է նրան դանդաղ համակերպվել մահացածի նոր վիճակին:
Թորաջայի ժողովուրդը ամբողջ կյանքում աշխատում է, որպեսզի միջոցներ հավաքի: Սիրինդան կմնա այստեղ պառկած, քանի դեռ նրա ընտանիքը պատրաստ չի լինի հրաժեշտ տալ նրան, ինչպես բարոյապես, այնպես էլ ֆինանսապես: Նրա մարմինը կլքի տունը աներևակայելի շքեղ թաղմամբ` գյուղում մեծ երթ կազմակերպելով:
Համաձայն թորաջացիների հավատամքի, թաղման ժամանակ հոգին վերջնականապես լքում է երկիրը և սկսում է երկար, դժվարին ճանապարհը դեպի Պույե՝ հանդերձյալ կյանքի վերջին փուլը, որտեղ հոգին վերամարմնավորվում է: Համարվում է, որ դեպի հանդերձյալ կյանք հոգին տանում են գոմեշները և հարազատները: Մահացածի ճանապարհն էլ հեշտացնելու համար շատ զոհաբերություններ են անում:
Թորաջացիները այս արարողակարգերի վրա ծախսում են ամբողջ կյանքում վաստակած միջոցների կեսից ավելին:
Հենց հավաքվում է անհրաժեշտ գումարը, նրանք ամբողջ աշխարհից հրավիրում են ընկերներին և հարազատներին: Որքան հարուստ էր մահացածը կենդանի ժամանակ, այնքան մեծ և կազմակերպված է լինում թաղման արարողությունը:
Ես եղել եմ Դենգեն անունով տղամարդու թաղմանը, որը մահացել էր տարիներ առաջ: Դենգենը հարուստ և ազդեցիկ մարդ էր: Նրա թաղման արարողությունը տևեց 4 օր, որի ընթացքում զոհաբերվեց 24 գոմեշ և հարյուրխոզ: Հետո միսը բաժանում են հյուրերին և բոլորը միասին փառաբանում են Դենգենի անցած կյանքը և տոնում են նրա գալիք ռեինկարնացիան: Նրա որդին ինձ ասում է, որ թաղման վրա ծախսվել է 50 հազար դոլար, որը գերեզանցում է նրանց մեկ տարվա միջին եկամուտը:
Ակամայից սկսեցի այդ շքեղ, աղմկոտ և գունավոր փողոցային թաղումները համեմատել պարերի, տոնական երաժշտության, ծիծաղի և, իհարկե,հորս թաղման հետ: Նրա համար մենք անցկացրեցինք փոքրիկ արարողություն ընտանեկան նեղ շրջապատով՝ փոքրիկ, մութ և հանգիստ մի վայրում: Այդ օրվանից ինձ մոտ մնացին շատ տխուր և մռայլ հիշողություններ, որոնքտարբերվում են նրանից, ինչ կհիշեն Դենգենի թաղմանը ներկա նրա հարազատները:
Վերջապես եկավ հուղարկավորության ժամանակը:
Թորաջացիները հազվադեպ են իրենց մահացածներին հողին հանձնում: Դրա փոխարեն նրանց տանում են ընտանեկան դամբարաններ կամ քարանձավի ներսում կամ դրսում. սա լեռնային վայր է և քարանձավներն այստեղ շատ են:
Այս քարանձավները ևս մի միջոց են, որտեղ հանդերձյալ աշխարրհը միահյուսվում է երկրի հետ: Որոշները կիլոմետրերով հեռու են.այնտեղ կան անհամար գերեզմաններ և մահացած մարմիններ, երբեմն գանգեր և ոսկորներ: Ընկերները և հարազատները իրենց հանգուցյալներին են բերում ամենաանհրաժեշտը՝ գումար և ծխախոտ:
Ըստ ավանդույթի, նախքան լուսանկարի գյուտը, մահացած ազնիվ տղամարդկանց և կանանց նկարները խնամքով կտրվում էին ծառերից: Տաու-Տաու անվամբ այդ քանդակները հագուստով, զարդարանքով և նույնիսկ մեռած մարդկանց մազերով էին, ովքեր հետևում են մեր երկրին այլ աշխարհից: Յուրաքաննչյուր նկարի համար միջինում վճարում են 1000 դոլար:
Բայց հուղարկավորությամբ ոչինչ չի ավարտվում: Մահացածների և ապրողների միջև ֆիզիկական շփումները դեռ երկար են շարունակվում ծեսի միջոցով, որը անվանում են մանենե, կամ «մեռյալների մաքրում»: Ամեն տարի հարազատները դամբարաններից հանում են վաղուց մահացած իրենց մտերիմների դագաղները և բացում են դրանք՝ հանգուցյալների հետ վերամիավորվելու համար: Մանենեյի արարողության ժամանակ հանգուցյալի հարազատները և ընկերները նրան հյուրասիրում են ծխախոտ, ինչպես նաև սիրով լվանում են նրա մարմինը և ամեն ինչ կարգի են բերում: Հետո ընտանեկան նկարի համար բոլորը նրա հետ նկարվում են:
Թորաջինի հասարակագիտության պրոֆեսոր Էնդի Թանդի Լոլոն սա անվանում է «կենդանի և անկենդան մարդկանց միջև հասարակական փոխազդեցության» պահպանում:
Եկեղեցում կիրակնօրյա աղոթքից հետո բնակիչների հետ գնում եմ ուղղանկյունաձև նարնջագույն սալիկներով և առանց պատուհանների մի կառույց : Սա ընտանեկան դամբարան է: Կրոնական երգերը կանանց լացի հետ միասին ստեղծում են սյուրռեալիստական մթնոլորտ:
Մանենեյի այս արարողակարգը Մարի Սոլոյի համար է, ով մահացել է 3 տարի առաջ, հիմա, մտերիմների խոսքով, նա 93 տարեկան է: Այդ դամբարան նրան մեկ տարի առաջ են տեղափոխել և հիմա նրան այդտեղից դուրս բերելու ժամանակն է:
Տղամարդիկ հանում են կարմիր դագաղը, որը զարդարված է ոսկիներով և արծաթե երկրաչափական նախշերով: Դրա վրա մտերիմները կոկայի տերևներ, ծխախոտ, ընկույզ և գոմեշի ականջներ են տեղադրում: Սակայն նախքան դագաղը բացելը, հարկ է մեկ արարողակարգ էլ անցկացնել. գոմեշին զոհաբերել:
Վերջապես դագաղը բացում են և նորից օդը լցվում է մուսկուսի և ֆորմալինի սուր հոտով: Փոքրիկ, ծեր կնոջ մարմինը անժարժ պառկած է դագաղում: Նրա գորշ մազերը խնամքով սանրած են դեպի հետ: Բերանը և աչքերը կիսաբաց են, և մոխրագույն մաշկը նրան ավելի շատ նմանեցնում է արձանի, քան մահացած կնոջ:
Ի՞նչ են զգում երեխաները իրենց մորը այդ վիճակում տեսնելով: Նրա ավագ որդին, բեյսբոլի գլխարկով բիզնեսմենը, ապրում է Ինդոնեզիայի Ջակարտե մայրաքաղաքում, թվում է շատ հանգիստ է: Նա ինձ ասում է, որ սա բոլորովին իրեն չի անհանգստացնում, բացի այդ, սա նրան հիշեցնում է, թե ինչպիսի համբերատար է իր մայրը և որքան ուժեղ է իրեն սիրում:
Ինչպես և Պաուլո Սիրինդայի ընտանիքը, Մարի Սոլոյի հարազատները նրա մասին դեռ ներկա ժամանակով են խոսում, ասես նա չի էլ մահացել:
Հենց երևում է նրա մարմինը, վշտի և լարման մթնոլորտն անհետանում է: Նույնիսկ ես եմ դադարում անհանգստանալ:
Մարի Սոլոյին մտերիմ ևս մեկ հյուր Էստերսոբոնն է՝ նրա հարսը: Նա ինձ ասում է, որ մանենեյի արարողությունը իրեն հանգստանցում է և օգնում է թարմացնել նրա հետ կապված հիշողությունը:
Էստերսոբոնին ասում եմ, որ ցանկանում եմ հիշել հանգուցյալ հորս ինչպիսին եղել է կենդանի ժամանակ, և որ վախենում եմ նրան տեսնել մահացած, չէ՞ որ կփոխվեն նրա մասին իմ հիշողությունները: Սակայն Էստերսոբոնը պնդում է, որ իր հիշողությւոնները սա ոչ մի կերպ չի փոխում:
Մարիի հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո ժամանակն է փոխել նրա սպիտակեղենը, որպես հագուստի փոխման սիմվոլ: Շատ գյուղերում մարդիկ ամբողջությամբ են փոխում հագուստը և նույնիսկ մարմինը գյուղով մեկ շրջում են:
Սակայն այս պրակտիկան հետզհետե անհետանում է: Ժամանակի ընթացքում թորջացիների 80 տոկոսը հրաժարվել են նախնիների անիմիստիկական կրոնից՝ ալուկ տոդոլից և դարձել են քրիստոնիա: Հին ավանդույթները քիչ թե շատփոխվում են:
Էնդի Տանդի Լոլոն պատմում է, որ երբ հարյուր տարի առաջ այստեղ եկան հոլանդացի առաջին քարոզիչները, նրանք փորձեցին արգելել այս բոլոր անիմիստիկական արարողակարգերը: Սակայն 1950-ական թվականներին նրանք հասկացան. որպեսզի թորաջացիներին ստիպենք ընդունելու նոր հավատք, պետք է ճկունություն ցուցաբերել և թույլ տալ շարունակելու անցկացնել արարողակարգերը:
Քաղաքակիրթ աշխարհում այս ավանդույթները կարող են թվալ վայրի: Սակայն հնարավոր է, որ նրանց հիմքերում կանգնած սկզբունքները այդքան էլ չեն տարբերվում այլ մշակույթներից: Մեզնից շատերը փորձում են չմոռանալ իրենց հանգուցյալներին: Թորաջացիները այս ամենին այլ կերպ են նայում: