BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ազատվել դեպրեսիայից

10 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ազատվել դեպրեսիայից

Կարլ Գուստավ Յունգ


Դեպրեսիան 21  - րդ դարի ամենա մեծ տարածում ունեցող «հիվանդություններից» մեկն է: Կյանքում լինում են պահեր, երբ ամեն ինչ թվում է գորշ, տրամադրությունը սովորականից ցածր, ցանկություն չի լինում որևիցե բան անել, կարծես ամեն ինչ կորցնում է իր բնական իմաստը: Այս բոլոր կարող են հանդիսանալ դեպրեսիայի նախանշան: Իսկ ինչպես ինքնուրույն հաղթահարել հուզական այդ վիճակը:
1. Հոգեբանները գտնում են, որ ցանկացած խնդրի լուծման առաջին քայլը այն սահմանելն է և հասկանալը վերջինիս առաջացման պատճառները: Ամենից տարածված տարբերակը թղթի վրա գրելն է այն ցանկաությունները, որոնք դուք ուզում եք իրականացնել և այն խոչընդոտները, որոնք հնարավորություն չեն տալիս իրկանացնել բաղձալին: Նման մոտեցումը օգնում է դուրս բերել խնդիրները, որոնք նպաստում են դեպրեսիայի առաջացմանը:
2. Գտեք ձեզ համար հաճելի աշխատանք, քանի որ սիրելի աշխատանքը տալիս է ուժեր, իսկ տհաճ աշխատանքն, ընդհակառակը, խլում է մեր էներգիան:Դեպրեսիայի պատճառ հաճախ հանդիասնում են հենց աշխատավայրում առաջացած տհաճությունները:Եթե ձեր աշխատանքը բացասական հույզեր է առաջացնում, ժամանակն է մտածել այն մասին, որ նոր աշխատանք գտնեք: Նման պարագայում կարևոր է, որ աշխատանքը հաճույք պատճառի, իսկ աշխատավարձն այս դեպքում երկրորդային պետք է լինի:
3. Փոխեք ձեր վերաբերմունքը տեղի ունեցող երևույթների հանդեպ: Այս պարագայում ամեն ինչ շատ պարզ է` չեք կարող փոխել իրավիճակը կամ իրադրությունը, փոխեք ձեր վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ: Գուցե այս ամենն անել այդքան էլ հեշտ չէ, բայց հանգստությունն ու դրական հույզերն առավել կարևոր են:
4. Դադարեք անընդհատ մտածել խնդիրների մասին: Ամեն անգամ երբ դուք խոսում կամ պատմում եք ձեզ հետ տեղի ունեցող բացասական երևույթների մասին, ևս մեկ անգամ խորացնում եք ձեզ մոտ առաջացած դեպրեսիան: Մշիտ հիշեք, որ երբ մարդիկ փորձում են իմանալ ձեր որպիսության մասին, չեն ակնկալում լսել թե ձեզ մոտ որքան վատ է ամեն ինչ: Նման դեպքերում ավելի լավ է ժպտալ, հարցնել իրենց որպիսության մասին: Նման վարքը հնարավորություն կտա խուսափել մեկ անգամ ևս ձեր խնդիրների մասին մտածելուց:
5. Դադարեցրեք շփումն անհաջողակների հետ: Հաճախ, երբ մենք մեզ վատ ենք զգում, ձգտում ենք շրջապատել մեզ նման մարցկանցով, առանց գիտակցելու, որ վերջիններս էլ ավելի են խորացնում բացասկան հույզերը, դեպրեսիայի զգացումը:

Տարածել