Բռնապետության անատոմիան. Ինչպե՞ս հաղթել «Գահերի խաղում» և կենդանի մնալ
Այդ գրքի թարգմանության իրավունքը վերապահվել է 11 երկրների, այդ թվում նաև Հյուսիսային Կորեային: Գրքի վրա աշխատելիս`լրագրողին ոգեշնչել է Մաքիավելու «Տիրակալը» ստեղծագործությունը: Խեմ նշում է քայլերը, որոնցով Կիմ Չեն Ինը պահում է իշխանության լծակներն իր ձեռքում: Նա ներքաշում է կողմնակիցներին, չեզոքացնում հակառակորդներին:
Իշխանությունը վերցնելու ամենատարածված ձևերից մեկը` պարտիզանական պատերազմն է: Հենց այս ձևով Պոլ Կագամեն դարձավ Ռուանդայի առաջնորդ: Նա չէր օգտվում ժողովրդի աջակցությունից, երբ 94-ին իշխանությունը վերցրեց, քանի որ էթնիկ փոքրամասնությանն էր պատկանում: Սակայն, նա մի նպատակ ուներ` վերջ դնել թութսիների ճնշմանն ու ցեղասպանությանը, այդ ռեժիմի դեմ էր նա պայքարում, պայքարն արյունոտ էր ու անարդար, նրան աջակցում էին հարևան Ուգանդայի իշխանությունը, իսկ նրա մարդիկ ընդունակ էին ու կարգապահ:
Կարելի է դառնալ բռնակալ և հաղթել ընտրություններում:
1997-ին Լիբերիայում Չառլզ Թեյլորը հաղթեց ընտրություններում այս կարգախոսով` «Նա սպանեց իմ մորը, նա սպանեց իմ հորը, բայց ես ձայնս նրան եմ տալիս»: Եվ նա հավաքեց 75 տոկոս ձայն: Այդպիսի միաբանությունը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ մահու չափ վախենում էին քաղաքացիական պատերազմից:
Իհարկե կարելի է ստանալ բացարձակ իշխանություն ժառանգության իրավունքի շնորհիվ, օրինակ Կիմ Չեն Ինը: Սակայն ամեն մեկին չէ, որ տրված է այդ հաջողությունը: Որքան էլ անհավատալի հնչի՝ 21-րդ դարում էլ է պատահում, որ երկրի ղեկավարի պաշտոնի ճանապարհը անցնում է ամուսնությամբ ինչպես օրինակ`Վալենտին Ստռասերոմը: Նա փոխարինեց Ջոզեֆ Սաիդո Մոմոյին ` Սիեռա Լեոնայի ղեկավարի պաշտոնում:
Սակայն իշխանության գալն ավելի հեշտ է, քան այն պահելը:
Բայց որքան էլ անպատերլի թվան այս բռնակալները, նրանք իրականում ամենից խոցելին են: Այսպիսի ղեկավարների վերջը միշտ էլ հանկարծակի է գալիս:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան