Ո՜վ խթանի, ո՜վ հաղթի. դոպինգային պատերազմներ
Ռիո դե Ժանեյրոյում այս տարի կայանալիք ամառային օլիմպիական խաղերը կարող են դառնալ դոպինգների ստուգման առումով ամենախիստն ու որոշակի առումով ամենածայրահեղը: Դրա պատճառը դոպինգային սկանդալներն են, որ սկսվել էին 2015 թվականին: Համաշխարհային հակադոպինգային գործակալության հատուկ հանձնաժողովի նախագահ Դիկ Փաունդը հունվարի 14-ին ներկայացրել է ատլետիկայում կատարած ուսումնասիրության հաշվետվության 2-րդ մասը: Այն դարձյալ ու ամբողջությամբ նվիրված է եղել ռուս ատլետների դոպինգ սկանդալին: Փաունդը ներկայացրել է այն հանցավոր կապերն ու գործընթացները, որոնք օգտագործվել են դոպինգ ընդունած մարզիկների տվյալները թաքցնելու համար: Փորձագետների մի մասը նույնիսկ հակված է վերանայել բոլոր համաշխարհային ռեկորդները, եթե պարզվի, որ դոպինգների օգտագործման հսկողությունը պատշաճ չի եղել, կամ էլ համակարգը կաշառված է եղել: Ա Ն Հ Ա Վ Ա Ն Ա Կ Ա Ն Փ Ա Ս Տ Ե Ր
Ի ՞ն չ է դոպինգը
Այն մարզիկները, որոնք վստահ չեն սեփական ուժերին կամ ցանկանում են նախատեսածից ավելի լավ արդյունք գրանցել, դոպինգ են օգտագործում: Սպորտային բառարանում «դոպինգ» նշանակում է արգելված նյութերի օգտագործում: Բառի ծագումնաբանությունը ունի մի քանի բացատրություն: Դոպը Հարավային Աֆրիկայում ալկոհոլոային խմիչք էր 18-րդ դարում. պարողներն այն խմում էին ներկայացումից առաջ:Դանիական բառարանում դոպը ծխախոտի և ալկոհոլի խառնուրդից ստացված լուծույթն էր, որը 1890 ականներին օգտագործում էին մարիհուանայի և հերոինի սիրահարները:
Դոպինգի օգտագործումը սպորտում սկսվել է այն ժամանակ, երբ ձևավորվել են մարզական առաջին խաղերն ու մրցույթները: Տարբեր ազգերի մարզիկներ գիտեին, թե որ խոտաբույսերն ինչպես է պետք է համադրել` մրցույթից առաջ լրացուցիչ էներգիա ստանալու համար: Դոպինգի օգտագործման առաջին հայտնի դեպքը եղել է 1807 թվականին, երբ բրիտանացի վազորդ Աբրահամ Վուդը խոստավանել է, որ օգտագործել է օպիում պարունակող լաուդանում: Սպորտի մասսայականացմանը զուգահեռ՝ դոպինգը տարածվեց, և 1980-ականներից դրա դեմ պայքարը դարձավ պաշտոնական և համատարած: Գրեթե բոլոր սպորտային միջազգային կազմակերպությունները դրա օգտագործումը ուղղակի արգելում էին: Արգելքի պատճառները երեքն են.
1. Դոպինգը վնասում է մարզիկի առողջությունը
2. Դոպինգը խաթարում է հավասար մրցակցությունը
3. Սպորտը պետք է օրինակ ծառայի՝ առանց խթանիչների:
Մարզիկները նաև յուրահատուկ դոպինգավախով են տառապում, քանի որ մրցակից կառույցների գործակալները կարող են նրանց սննդի կամ հյութի մեջ լցնել դոպինգ պարունակո նյութեր ու հետո մեծ աղմուկով «բացահայտել» խայտառակությունը` հասնելով մարզիկների որակազրկմանը և հեղինակազրկմանը: Ցավազրկող դեղերը նույնպես դոպինգ են, քանի որ թմրեցնող և բթացնող հատկություն ունեն:
Դ Ո Պ Ի Ն Գ Ը ՀԱՅԿԱԿԱՆ Ս Պ Ո Ր Տ Ո Ւ Մ
Ա Ր Գ Ե Լ Վ Ա Ծ ՆՅՈՒԹԵՐ
Որոշ մարզաձևերում արգելված է նաև ալկոհոլի օգտագործումը: Եթե արյան մեջ ալկոհոլի` էթանոլի խտությունը գերազանցում է 0,10 գ/լ, ուրեմն օրգանիզմում դոպինգ կա: Ալկոհոլ օգտագործելն արգելված է աերոնավտիկա, նետաձգություն, ավտոմոբիլային ու ջրամոտորային սպորտաձևերում: Դոպինգ օգտագործած մարզիկը չի որակազրկվում միայն այն դեպքում, եթե խրոնիկ վատառողջ է, և տվյալ դեղահաբն ընդունելը նրա համար չափազանց կարևոր է: Եթե մարզիկի արյան մեջ հայտնաբերվում է արգելված նյութ, նրան կարող են որակազրկել երկու տարով, երկրորդ անգամ հայտնաբերելու դեպքում՝ չորս տարով:
Գ Ո Լ Դ Մ Ա Ն Ի ԴԻԼԵՄԱՆ
Հայտնի բժիշկ և հրապարակախոս Բոբ Գոլդմանը 1982-95 թվականներին հարցում է անցկացրել մարզիկների շրջանում` տալով ընդամենը մեկ հարց. «Դոպինգ կօգտագործե ՞ ք, եթե իմանաք, որ այն կերաշխավորի Ձեր հաղթանակը: Բայց խթանիչի պատճառով կմահանաք 5 տարում»: Մարզիկների ուղիղ կեսը պատրաստ է եղել դոպինգ օգտագործել թեկուզ մահվան գնով: Գոլդմանի դիլեման ուսումնասիրողները պնդում են, որ տարիների ընթացքում այդ մարզիկների քանակը նվազում է:
Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Յ Ա Ն Ա Մ Ե Ն Ա Խ Ո Շ Ո Ր ԴՈ Պ ԻՆ Գ Ս Կ Ա Ն Դ Ա Լ Ն Ե Ր Ն Ո Ւ Բ Ա Ց Ա Հ Ա Յ Տ Ո Ւ Մ Ն Ե Ր Ը
Բեն Ջոնսոն (արագավազորդ). 20-րդ դարի դոպինգ ստուգման ամենամեծ զոհը: 88 թվականին Սեուլի օլիմպիական խաղերում նա հաղթեց 100 մետր վազքում: Տրիումֆից երկու օր անց նա «գահընկեց» արվեց: Ջոնսոնից վերցված փորձանմուշում հայտնաբերեցին անաբոլիկ ստերոիդ ստանոզոլոլ: Հետևեց չորս տարվա որակազրկում: Ճիշտ այդքան տարի անց նա վերադարձավ, բայց առանց դաս քաղելու: Նրա օրգանիզմում հայտնաբերեցին տեստոստերոն. ցմահ որակազրկում:
Լենս Արմսթրոնգ (հեծանվորդ). Նրա անվանն է պատկանում հեծանվասպորտում ու սպորտում ամենամե աղմուկ բարձրացրած դոպինգ սկանդալը: Նա ամենաշատն է խախտել հակադոպինգային կանոնները, բազմիցս օգտագործել է արգելված դեղամիջոցներ: Նա նաև նպաստել է դոպինգի տարածմանը` այլ մարզիկների հրահրելով օգտագործել արգելված դեղամիջոցներ: Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալությունը 2012-ին Արմսթրոնգին ցմահ արգելել է զբաղվել հեծանվավազքով: Ամերիկացին ռեկորդային` յոթ անգամ անընդմեջ հաղթել է «Տուր դը Ֆրանսում»` 1999-2005 թվականներին: Նրան զրկել են բոլոր յոթ տիտղոսներից:
Սերգեյ Մորոզով (թեթև ատլետ). Թեթև ատլետիկայի համառուսական հակադոպինգային հանձնաժողովը Մորոզովին որակազրկել է ցմահ: Նրա արյան հետազոտության ժամանակ հայտնաբերվել են արգելված դեղամիջոցներ: Ատլետիկայի միջազգային հակադոպինգային օրենքների համաձայն` զրոյացվել են Մորոզովի՝ 2011 թվականի փետըրվարի 25-ից հետո գրանցած բոլոր արդյունքները: Ռուս ատլետը զրկվել է Ռուսաստանի չեմպիոնի երկու կոչումներից ու երկրի առաջնության 2 արծաթե մեդալներից:
Ամիր Ազիզ Ալիակբար (ըմբիշ). Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2013 թվականի չեմպիոնը ցմահ որակազրկվել է արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով: Բուխարեստում կայացած՝ աշխարհի առաջնությունում իրանցի ըմբիշի հանձնած դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել: Նրա արյան մեջ հայտնաբերվել են ստերոիդներ:
Դիեգո Մարադոնա (ֆուտբոլիստ). Դոպինգի զոհ է դարձել ֆուտբոլային լեգենդ Մարադոնան: 1994 թվականի աշխարհի առաջնություն. Արգենտինա- Նիգերիա: Արգենետինացիները հաղթական գնդակը խփեցին Մարադոնայի փոխանցումից հետո. 2-1: Խաղից հետո Դիեգոն դոպինգ թեստ անցավ։ Հետո արգենտինացուն հայտնեցին, որ թեստը դրական արդյունք է տվել 5 նյութերի համար՝ էֆեդրինի, պսևդոէֆեդրինի, նորպսևդոէֆեդրինի և մեթիլէֆեդրինի։ Մարադոնան որակազրկվեց 15 ամսով։ Սկանդալը արդյունքի վրա չազդեց, քանի որ խաղը որակավորման փուլում էր:
Ֆլոյդ Լանդիս (հեծանվորդ). 2006-ի «Տուր դը Ֆրանսի» 17-րդ շրջանում նա բոլորից արագն էր: Հետո նրա արյան մեջ հայտնաբերեցին տեստոստերոն ու որակազրկեցին երկու տարով: Լանդիսի մրցանակը բաժին հասավ 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկին: Ֆլոյդը մրցուղի վերադարձավ 2009-ին «Կալիֆոռնիա տուրում»:
Ջասթին Գեթլին (արագավազորդ). Ամերիկացի արագավազորդի դոպինգ թեստի արդյունքները 2001-ին երկու անգամ դրական են եղել: Նրա արյան մեջ հայտնաբերել են ամֆետամին: Մի քանի դոպինգ բացահայտումներ էլ հետո եղան: Նրա պատիժը ուժի մեջ մնաց 9 տարի: 2010-ին նա «լիովին մաքուր» վերադարձավ վազքուղի:
newmag #67