Сноб. Մարինա Գևորգյան. Երկրաշարժի իմ պատմությունը
Ջոմոլունգմա, Սագարմաթա, Էվերեստ: Այս բարձունքը մի քանի անուն ու նաև մի քանի բարձրություն ունի (8848 մ., 8844,43 մ), բայց այս բազմազանությունից այն չի դադարում լինել մոլորակի միակ բարձրագույն կետը: Լեռնագնացները, մարդիկ, ում հուզում է Երկրի վրա Էվերեստի ներկայությունը, քիչ են: Համեմատած երկրագնդի բնակչության թվի հետ` նրանց թիվը չնչին է:
Երևի, այս մարդիկ ծնվում են ինչ-որ հատուկ բարձրության գենով, և այս բարձունքի հանդեպ նրանց ծարավն ամբողջ կյանքում չի հագենում: Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ ես` կին և երկու փոքր երեխաների մայր լինելով, վտանգում կյանքս ու բարձրանում լեռներ` թողնելով հարմարավետ կյանքը, որը ստեղծել եմ տարիների տանջանքով: Ինչքան էլ տարօրինակ է, ես լեռերում եմ ինձ հարմարավետ եմ զգում, իհարկե, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես: Այնտեղ կա մի բան, ինչը հնարավոր չէ գտնել այստեղ` այլ լանդշաֆտներ, բացարձակապես այլ զգացողություններ, փոքրաթիվ նույն հայացքներն ունեցող մարդկանց:
Հենց լեռներում ես հասկանում, որ դու փոքրիկ ու չնչին ավազահատիկ են, բայց և այնպես ինչ-որ ուրիշ`գլխավերևում անհավանական աստղաշատ երկնքով շատ ավելի մեծ մի Աշխարհի մասնիկ: Լեռնագնացությունը սպորտ չէ ու նույնիսկ գեղեցիկ կյանքն ավարտելու գեղեցիկ միջոց չէ, այն մեդիտացիա է: Ժամերով գնում ես, խորհում, շեղվում միայն արգելքների ժամանակ: Ոչ մի ավելորդ ինֆորմացիոն աղմուկ: Լեռներում կյանքի ու մահվան հարցերը ձեռք են բերում ռեալ ուրվագծեր և հաճախ գնում են ձեռք ձեռքի տված երկընտրանքով` օգնել, թե մերժել:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան