Երիտասարդ ու համարձակ գործարար. Էլոն Մասկի ֆենոմենը
ԱՆԵԼ ՃԻՇՏ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ
Մասկը բազմիցս է նշել, որ սիրում է կարդալ հանճարեղ մարկանց կենսագրությունները, մասնավորապես Բեն Ֆրանկլինի, Ուինսթոն Չերչիլի ու Հենրի Ֆորդի: Սիրում է նաև Դեյլ Քարնեգիի գրքերը: Նա կարդում է նաև հսկայական քանակությամբ գրականություն բիզնեսի, դիզայնի ու ֆիզիկայի մասին: Էլոն Մասկի սիրելի վեպը Դուգլաս Ադամսի «Տիեզերքում ավտոստոպով ճանապարհորդող»-ն է: Հենց Դուգլաս Ադամսի գիրքն է, որ ուսանողության տարիներին հսկայական ազդեցություն է թողել ապագա գործարարի վրա: Իր հարցազրույցներից մեկում Մասկը գրքի մասին ասում է.
«Այն սովորեցրեց ինձ, որ ամենադժվարը ճիշտ հարցադրումներ անելն է: Եթե դա մեզ հաջողվի, մնացածը կստացվի շատ հեշտ: Ես հասկացա, որ մենք պետք է ընդլայնենք մեր գիտակցության սահմանները, որպեսզի կարողանանք ճիշտ հարցեր ուղղել ինքներս մեզ… Ուսանողության տարիներին ես անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչը ամենամեծ չափով կարող է ազդել մարդկության ճակատագրի վրա: Եվ ես որոշեցի, որ դրանք կլինեն ինտերնետը, էներգիայի վերականգնվող ռեսուրսները և այլ մոլորակների բնակեցումը»:
Էլոն Մասկը փորձեց իր ներդրումն ունենալ այս ոլորտներից յուրաքանչյուրում:
ՄՏԱԾԵԼ ԳԼՈԲԱԼ. ԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ ՔԵԶՆԻՑ ԱՌԱՋ
Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնից:
Նրա SpaceX հրթիռի առաջին արձակումը տիեզերք անհաջողության մատնվեց:Երկրորդ արձակումը կրկին ձախողվեց: Երրորդը՝ նույնպես: Այս ընթացքում Էլոն Մասկը հասցրեց սպառել թե՛ իր, թե՛ ընկերության ամբողջ ֆինանսական միջոցները: Չորրորդ ձախողումը կնշանակեր ընկերության և հենց իր վերջը:
Մեզնից քանիսը պատրաստ կլինե՞ին այդ չորրորդ փորձին՝ երեք մեծ ձախողումներից հետո:
Հենց այս հատկությունն է տարբերում իսկապես հաջողակ ձեռներեցներին: Նրանք պատրաստ են զոհաբերել ամեն ինչ, ծախսել ողջ ներուժն ու գումարը իրենց գաղափարը իրականություն դարձնելու համար:
Էլոն Մասկի չորրորդ փորձը հաջողությամբ ավարտվեց, նրա SpaceX ընկերությունը NASA-ի հետ կնքեց միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագիր ու ստացավ հսկայական քանակությամբ ներդրումներ: SpaceX-ը հրաշք չէր, այն պարզապես գոյատևեց ու հաջողության հասավ՝ շնորհիվ Մասկի համառության ու հավատի առ այն, որ ինքը ճիշտ ճանապարհի վրա է:
ԱՆԸՆԴՀԱՏ ԱՇԽԱՏԵԼ, ՌԻՍԿԻ ԳՆԱԼ ԵՎ ՉՎԱԽԵՆԱԼ ՍԽԱԼՎԵԼՈՒՑ
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)