BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թվային էթիկետ. Ինչպե՞ս ճիշտ ավարտել e-mail-ը

Թվային էթիկետ. Ինչպե՞ս ճիշտ ավարտել e-mail-ը

Մտեք էլեկտրոնային փոստ, ստուգեք, թե ինչպե՞ս են ձեր ընկերները ավարտում նամակները: «Հարգանքով», «Ամենայն բարիք», «Սիրով». այս արտահայտությունները ցույց են տալիս նամակագրի բարեկրթությունը, բայց վաղուց կորցրել են նախկին նշանակությունը, դրանք պարզապես արժեզրկվել են:

«Պետք չէ զրուցակցին զզվեցնել ծեծված արտահայտություններով և ֆորմալ ձևակերպումներով». - Լիզ Դանզիկո, National Public Radiօ-ի կրեատիվ տնօրեն, ԱՄՆ

Ավելի լավ է նամակները ավարտել վերջակետով՝ ծեծված արտահայտությունների փոխարեն: Անցել են ժամանակները, որ էլեկտրոնային նամակներ «մակագրելը» պարտադիր էր: Կաղապարված ձևակերպումները շփումը դարձնում են ձևական: e-mail ծառայությունը կրկնօրինակել է ձեռագիր նամակները, գրելու էթիկետն էլ փոխառել օֆֆլայնից:
«Նամակը «մակագրելով» կարող եք կեղծավորի կամ անհարկի համեստ մարդու տպավորություն թողնել: Այդ ձևակերպումները չեն պատկերում այն, թե զրույցն ինչպես է անցնում իրական կյանքում». Լիզ Դանզիկո,  National Public Radiօ-ի կրեատիվ տնօրեն, ԱՄՆ

Հրաժարվե´ք նամակները «լավագույն ցանկություններով» ավարտելուց: Անհնար է  միաժամանակ մտածել 10 հոգու մասին և նրանց բոլորին մաղթել ամենալավը: Այս պաշտոնական ձևակերպումները չարչրկված են: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ այսօր նամակներն այս ձևակերպումներով է ավարտում հարցվածների միայն 5 %-ը: 75%-ը նախընտրում է «Շնորհակալություն» կամ «Հաջողություն» տարբերակը: 20%-ն ընդհանրապես չի մակագրում:


30 բան, որ չպետք է լինի ձեր ռեզյումեում





Փորձագետները նշում են, որ կարծրացած ձևակերպում է «ջերմ բարևներ» արտահայտությունը.  սա էլ չափազանց զգացմունքային է: «Շնորհակալությունը» լավ տարբերակ է, բայց առանց առիթի շնորհակալ լինելն էլ անկեղծ չէ: Պետք չէ նամակն ավարտել նաև «Անկեղծորեն` Ձեր» արտահայտությամբ: Դուք իսկապե՞ս իրենն եք և  իրո՞ք «անկեղծորեն» եք կցել նամակի յուրաքանչյուր ֆայլը:
«Պաշտոնական ոճն օգտագործվում է, երբ ասելու ոչինչ չկա: «Ամենայն բարիք» արտահայտությունն այժմ հնչում է որպես վիրավորված և նեղացած լինելու նշան, նույնիսկ սպառնալիք». Ջուդիթ Կալոս, բիզնես էթիկայի խորհրդատու, ԱՄՆ

Ժամանակակից մարդիկ (e-citizen-ները) անգամ չեն ներկայանում ազգանուններով, խուսափում են զգացմունքային արտահայտություններից, արխաիզմից և չեզոքություն են պահպանում:
Փորձագետ Դանզիկոն վստահեցնում է, որ անձնական և գործնական  email-ն ավարտելու լավագույն տարբերակը  նամակի վերջում երկու կետն է: Մարդիկ նախընտրում են շփվել մեսինջերներով՝ կարճ-համառոտ և բովանդակալից: Պետք է փոխել վերաբերմունքը email-ի նկատմամբ: Պատկերացրեք՝ ВКонтакте-ում կամ Facebook-ում զրուցակիցը անձնական նամակներն ավարտում է «ամենայն բարիք» մաղթանքով:  Տարօրինակ է, չէ՞:  Փորձագետները կանխատեսում են, որ ընդամենը 2-3 տարի անց շփման թղթային ոճը վերջնականապես կմահանա:

Տարածել