FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

10 լավագույն էրոտիկ գրքերը

10 լավագույն էրոտիկ գրքերը

Բոկաչոյի «Դեկամերոնից» մինչև Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկան մնում է ամենաընթերցվող ժանրը գրականության մեջ: Տարվա կտրվածքով վաճառվող գրականության 14 %-ը բաժին է ընկնում էրոտիկային: Հրատարակիչները տարեկան նվազագույնը 1 միլիարդ դոլար են վաստակում նման բովանդակության ստեղծագործությունների վաճառքից: Մինչև 21-րդ դարը քչերը կհամարձակվեին գրախանութում էրոտիկա հարցնել: Ամեն ինչ փոխվեց էլ. Kindle-ների, iReader-ների, առցանց գրախանութների ի հայտ գալով:
Անաստեյշա Սթիլի ու Քրիստիան Գրեյի մազոխիստական սիրո մասին չիմանալն այսօր նույնիսկ հետամնացություն է համարվում (Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները»), էլ չասած ժանրի դասականները` «Խեցգետնի արևադարձն» ու «Լոլիտան»: Այդ պատճառով ներկայացվող էրոտիկ գրքերի տասնյակում նշված ստեղծագորությունները, նաև «Էմանուելն» ու «Լեդի Չաթերլեյը», միտումնավոր չկան, քանի որ դրանց հանրաճանաչության շուքի տակ չեն երևում էրոտիկ գրականության մյուս դասականներն ու ժամանակակիցները:
(Georges Bataille. «Story of the Eye»)
Սեքս, մահ, բռնություն, սանձարձակություն… Ժորժ Բատայը այս թվացյալ ամոթալի հասկացությունները հասցրեց արվեստի մակարդակի, որտեղ մարգինալությունը վեր է ամեն ինչից:
Տպավորություն է, կարծես գրքից հոսում են «մարդկային մարմնի հյութերը, ու բուրում՝ հոտերը»՝  խառնելով սերը, տիրապետումը և դաժանությունը: Սա պոստմոդեռն էրոտիզմի հիմնադիր համարվող Ժորժ Բատայի առաջին գիրքն է, որ լույս է տեսել 1928-ին:
«Մի աչքի պատմությամբ» հաստատվում է նրա հետագա ստեղծագործությունների հիմնական թեման` «Ուրիշներին աշխարհը թվում է բարեհամբավ, քանզի ամորձատված են նրանց աչքերը: Նրանք վախենում են անամոթությունից»:
 
(Pauline Reage. «Story of O»)
Էրո՞տիկա, թե՞ պոռնոգրաֆիա. հրատարակումից` 1954-ից ի վեր գրաքննադատները այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս Օ-ի պատմության շուրջ: Պոլին Ռեաժը չափազանց շատ է ջանացել սեքսի տեսարաններն ամենայն մանրամասնությամբ նկարագրել:
Այս պատմությունն այն մասին է, թե կինն ինչու պետք է անվերապահորեն ու ամբողջովին ենթարկվի տղամարդուն: Այս պատմությունն այն կնոջ մասին է, որը պատկերացում չունի, թե իրեն որքան մեծ հաճույք կարող են պատճառել ստորացումն ու ցավը:
1975-ին Ռեաժի կուլտային վեպը էկրանավորել է Ժյուստեն Ժակենը, որը հայտնի է «Էմանուել» և «Լեդի Չաթերլեյի սիրեկանը» ֆիլմերով:
 
(Anais Nin. «Delta of Venus»)
Անաիս Նինը Հենրի Միլերի մուսան էր: Այսքանն էլ բավական է «Վեներայի դելտայի» բովանդակությունը պատկերացնելու համար:
Անաիս Նինը առաջին կինն էր, որը գրականության միջոցով բարձրաձայնել է` կինն ու տղամարդը տաբեր կերպ են ընկալում սեքսուալ փորձը, և որ կնոջ սեքսուալ զգացողության գաղտնիքները չեն կարող գրվել տղամարդու ձեռքով:
Այս գիրքը հիմն է` նվիրված այն կնոջը, որը սեքսը երբեք չի տարանջատել սիրուց:
 
 

Տարածել