Ե՞րբ է պետք անծանոթներին նվիրել լայքեր. թվային էթիկետ
Ինֆորմաացիայի հսկայական ծավալներին զուգընթաց ինտերնետում ստեղծվեց հաղորդակցության նոր լեզու: Մարդիկ ավելի քիչ մեկնաբանում են, բայց ավելի շատ լայքում: «Լայք»-ը հարաբերությունների լակոնիկ արտահայտում է:
Սոցցանցերը բաց հարթակ են, որտեղ մենք առանց երկմտելու արձագանքում ենք անծանոթների լուսանկարներին, նվիրում «լայքեր» և մեկնաբանում նրանց գրառումները: Այստեղ կանոնները տարբեր են: Օրինակ, երբ Twitter-ում հաշվիը բաց է, ենթադրվում է, որ յուրաքանչյուրը կարող է արձագանքել գրառմանը: Անկանխատեսելի ռեթվիթը ոչ մեկին չի զարմացնի: Facebook-ը և «Վկոնտակտե»-ն ավելի ինտիմ շփման հարթակներ են: Այստեղ «լայքը» հարմար տարբերակ է սեփական անձի մասին հայտարարելու համար: Առանց գրառման մեջ մտնելու հնարավոր է ցույց տալ սեփական ներկայությունը: Մեկնաբանություն թողնելը ժամանակատար է, «լայքի» համար՝ երկար-բարակ մտածել հարկավոր չէ:
Նախքան լայք դնելը համոզվեք, որ այն չի ամաչեցնի և վատ դրության մեջ չի թողնի սոցցանցային անծանոթին:
Instagram-ում ամեն ինչ ավելի պարզ է: Փակ հաշիվը ենթադրում է, որ օգտատերը չի ցանկանում «պատահական» լայքեր: Բաց հաշիվների դեպքում, այն էլ #հեշթեգերով հրապարակումներում լայքը հաճելի ժեստ է: Քեմբրիջի hամալսարանի հոգեչափության կենտրոնի հետազոտողների ուսումասիրությունով լայքերով հնարավոր է կազմել օգտատերի ճշգրիտ բնութագիրը: Ավելի ստույգ, քան դա կանի մտերիմ մարդը:
[ Թվային էթիկետ ]
- Ինչպե՞ս ճիշտ ավարտել e-mail-ը
- Ինչպե՞ս գրել էլ.նամակ, որն անպատասխան չի մնա
Օրինակ, եթե «լայքել» եք Ferrari-ի էջը, հավանաբար հանգիստ մարդ եք, եթե «լայքը» «Գաղտնի նյութեր»-ի պաշտոնական էջինն է, հավանաբար ամոթխած և չխոսկան եք, եթե նախընտրելի էջերում TED ելույթներն են՝ քաղաքական հայացքներում լիբերալ եք:
«Like»-ը որպես հաճոյախոսություն
«Լike»-ով կարելի է հաճոյախոսել ցանցաբնակ անծանոթին՝ հետագայում իրական շփման համար: Սոցցանցային ծանոթությունները սկսվում են «լայքից»՝ սկզբում գրառումը, հետո մի քանի լուսանկարներ, որին հաջորդում է ընկերանալու առաջարկը:
Անձնական գաղտնիության կանոները գիտեն ոչ բոլորը: Հաշիվը բաց լինելը չի նշանակում, որ կարելի է այս ու այն կողմ «լայքեր» շռայլել:
Հանրային մարդկանց համար «լայքը» հերթական է, հասարակ օգտատերերին այն կթվա անհասկանալի: Մտքում միանգամից կպտտվեն քանի հարցեր՝ ինչպե՞ս է իրեն գտել, ինչո՞ւ է հետևում և «լայքում» երկու տարվա վաղեմության լուսանկարները:
«Լայքի» հիմնական գործառույթներ են՝ ոչ վերբալ հաղորդակցությունը, նախընտրելի ինֆորմացիայի ընտրությունը և պահպանությունը, սոցցանցային բովանդակության առաջխաղացումը: Պետք է հիշել, որ անվնաս թվացող «բութ մատը վեր» կոճակը կարող է մեծ իրարանցման պատճառ դառնալ: