JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս հաղթահարել ձախողման վախը

Ինչպե՞ս հաղթահարել ձախողման վախը

Ձախողման վախը անշարժացնում է մեզ և դառնում մեր անգործության հիմնական պատճառներից մեկը: Չկա գործողություն, չկա նաև ձախողում: Մինչև մարդը չկարողանա ազատվել այդ բացասական զգացումից, նա ի վիճակի չի լինի իր կյանքում էական ցատկ և առաջընթաց գրանցելու:

Ձախողումն ընդամենը աստիճան է դեպի վեր


Չի լինում ձախողում, լինում է միայն հետադարձ արձագանք: Մենք չափազանց մեծ նշանակություն ենք տալիս ձախողմանը և համարում ենք, որ դա վերջնական արդյունք է, անցանկալի իրադարձություն: Բայց բաց ենք թողնում մի կարևոր միտք. այն, որ ձախողումը ընդամենը ուսուցանման և աճի շատ երկարատև գործընթացի մի փոքր մասն է: Հավանաբար ձեզ ծանոթ են մարդիկ, ովքեր իրենց ձախողումներից հետո միայն ավելի ուժեղ և իմաստուն են դառնում: Ինչպե՞ս են նրանք հաղթահարում այդ ամենը: Եթե ուշադիր նայեք, կհասկանաք, որ նրանք յուրահատուկ մտածողություն են զարգացրել իրենց մեջ: Նրանց համար ձախողումը ընդամենը հաջողության մի մասն է: Նրանք իմունիտետ են զարգացրել ձախողման վախի հանդեպ, և հենց դրա համար էլ չեն վախենում սովորել իրենց սխալների վրա: Եթե դուք սխալ եք գործել, դա ընդամենը նշանակում է, որ դուք ինչ­որ բան այնպես չեք արել. Ընդամենը այդքանը: Դա նշանակում է, որ ձեզ ընդամենը պետք է փոխել ձեր մոտեցումը, այլ ոչ թե անընդհատ կիրառել նույն մոտեցումը: Այնպես որ, ձախողումը ինչ­որ առանձին իրադարձություն չէ, այլ հաջողության գործընթացի մի մասը: Ձախողումը դեռ ավարտ չէ, այն ընդամենը մի քայլ է դեպի ավարտը:

Ձախողումն իրադարձություն է, այլ ոչ թե մարդ


Եթե մարդն ուզում է աճել իբրև անհատականություն, նա պետք է հասկանա, որ ձախողումն ընդամենը իրադարձություն է: Եթե ձեր գաղափարը ցանկալի արդյունքի չի հանգեցրել ձեզ, ապա ձեր ինքնագնահատականը չպետք է դրանից ընկնի: Երբեք կատարելապես վստահ մի եղեք ձեր գաղափարի մեջ: Հավատացեք նրան, բայց մի եղեք գերինքնավստահ: Միայն այդ դեպքում դուք կկարողանաք առանձնացնել ձեր գաղափարը ձեր անհատականությունից: Գաղափարը համարեք ձերը, երբ այն դարձել է հաջողակ, իսկ մինչև այդ այն ընդամենը փորձ է և ոչ ավելին: Դուք փորձարկում եք և տեսնում եք, թե ինչն է աշխատում, իսկ ինչը՝ ոչ: Դա իսկապես հրաշալի մոտեցում է գաղափարներին: Այդպես ոչ միայն դուք չեք ընկճվում մեկ կամ երկու չստացված գաղափարից հետո, այլև ձեզ շրջապատողներն էլ, տեսնելով, որ դուք չեք ընկճվում և դա չեք համարում անձնական ձախողում, ձեզ էլ ավելի ուժեղ կսկսեն սատարել ամեն հարցում:

 Ձախողումը միակ ճանապարհն է


Եթե դուք ամեն անգամ հարվածներ եք կրում, ապա նպատակը կամ շատ մոտ է կամ շատ մեծ է: Դուք պարտություններ կրում եք միայն այն դեպքում, երբ ոտք եք դնում անծանոթ տարածք: Իսկ եթե դուք ոտք եք դնում անծանոթ տարածք, նշանակում է՝ դուք առաջընթաց եք գրանցում: Դուք չեք կարող հասնել հաջողության այն ոլորտում, որտեղ բոլորը առանց ձեզ էլ ամեն ինչ գիտեն: Դուք անծանոթ արահետներով եք ընթանում, և միանգամայն բնական է, որ սայթաքեք, քերծվածքներ ու կապտուկներ ձեռք բերեք ձեր ճանապարհին: Եթե դուք չսխալվեք, դուք երբեք չեք իմանա, թե որքան մեծ են ձեր հնարավորություններն ու սահմանները: Ոչ մի մեծ առաջընթաց չի կարող լինել առանց ձեր հնարավորի սահմանները հրելու և ընդլայնելու: Ձախողումը այն բանի ցուցիչն է, որ դուք փորձարկումներ եք անում և սովորում եք:

Ձախողումը նորարությունների որոնման հետևանք է


«Ես չեմ սխալվել: ես ընդամնեը գտել եմ 10 հազար տարբերակ, որոնք չեն աշխատում». Թոմաս Էդիսոնի այս հանրահայտ միտքը ավելի քան լավ են բնորոշում այս տեսակ մտածողությունը: Ստեղծագործությունը նորարարությունից տարբերվում է նրանով, որ նորարարը ոչ միայն իր մեջ հրաշալի գաղափար է կրում, այլև համարձակություն է ունենում այն իրականացնելու: Յուրաքանչյուր նորարարի մեջ ապրում է ստեղծագործ մարդ, սակայն հակառակը ոչ միշտ է լինում: Ի՞նչ է տեղի ունենում, երբ նորարարը փորձում է իրականություն դարձնել իր ամենահամարձակ գաղափարը: Այո, որպես կանոն աշխարհի կողմից նրա նորարարությունը չի ընունվում, և նա պարտություն է կրում: Եթե նորարարը այս փուլում կանգ առնի, ապա նա իսկապես ձախողվել է, բայց եթե նա հետևություն անի իր ձախողումից, ապա միայն ավելի մոտ կդառնա իր երազանքին: Հիշեք, որ երբ դուք հաջողության հասնեք, մարդիկ կմոռանան ձեր պարտությունները: Հենց այդ պատճառով մենք հանճարներին հիշում ենք միայ նրանց հաջողությունների պատճառով:

Ձախողումն այնքան էլ վատ բան չէ, որքան կարող է թվալ


Օսկար Ուայլդն ասում է. «Փորձը ընդամենը ճիշտ անվանումն է մեր սխալների»: Ձախողման վախը շատ ավելի սարսափելի է, քան ինքը՝ ձախողումը: Որքան շատ եք ձախողումներ դուք կրում, այնքան սովորական բան են դրանք դառնում ձեզ համար: Առաջին ձախողումը գուցե ձեզ աշխարհի վերջի պես մի բան թվա, բայց դուք թևաթափ չեք լինի ու կանգ չեք առնի: Հարյուրերորդ ձախողումից հետո դուք կդադարեք անգամ մի չնչին վախենալ ձախողումից: Չէ՞ որ դա շատ ավելի լավ է, քան լինել մարդ, ով այնպես է վախենում ձախողումից, որ անգամ տեղից չի կարողանում շարժվել: Սիրեք ձեր ձախողումները: Դուք կարող եք սխալներ գործել անգամ դիտմամբ, որպեսզի սովորեցնեք ձեզ գործել նույնիսկ այն ժամանակ, երբ կա իսկապես լուրջ հավանականություն պարտություն կրելու: «Փորձը ընդամենը ճիշտ անվանումն է մեր սխալների»: Օսկար Ուայլդ նույնիսկ այն ժամանակ, երբ կա իսկապես լուրջ հավանականություն պարտություն կրելու: Յուրաքանչյուր ձախողման հետ դուք նոր փորձ եք ձեռք բերում, եթե չեք կրկնում անընդհատ նույն սխալը:

Բոլորն էլ վախենում են


Վախի զգացողություն ունենում են բոլորը: Այն միանգամայն բնական է: Պարզապես թույլ մի տվեք, որ այն ձեզ անշարժացնի: Փորձեք հեծնել ձեր վախը, ենթարկեցնել այն ձեզ և ստիպել, որ աշխատի ձեր օգտին: Չէ՞ որ հաջողակ մարդիկ հաջողության չեն հասնում այն պատճառով, որ չեն վախենում վախից, այլ այն պատճառով, որ հաղթահարում են այն: Հաջողակը հասել է իր նպատակին, անհաջողակը չի հասել: Եվ այս երկուսի միջև եղած տարբերությունը ընդամենը նրանց վերաբերմունքի մեջ է այդ վախի հանդեպ: Առաջինն օգտագործում է վախը, իսկ երկրորդին վախն անշարժացնում է:
Աղբյուրն՚ այստեղ

Տարածել