Հանճարներ, որոնք ժամանակին արժանացել են «անտաղանդ» պիտակին
Ուոլթ Դիսնեյ
Միկի Մաուսի «հայրիկը»՝ ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, մուլտիպլիկատոր, «Ուոլթ Դիսնեյ» ընկերության հիմնադիր, միլիարդատեր Ուոլթ Դիսնեյը միշտ չէ, որ հաջողակ է եղել: Երիտասարդ տարիներին նա աշխատանքի է ընդունվում մի հրատարակչությունում՝ որպես ծաղրանկարիչ: Շուտով նրան աշխատանքից հեռացնում են՝ ասելով, որ «նկարել չգիտի ու երևակայությունից զուրկ է»:
Ալբերտ Էնշտեյն

Նոբելյան մրցանակակիրը մինչև 4 տարեկանը խոսել չի կարողացել, իսկ դպրոցում նրա համար ամենադժվար ու անհասկանալի առարկան ֆիզիկան էր: Նրանից «2»-ներն անպակաս էին, մի քանի անգամ չի կարողացել հանձնել քննությունները: Ուսուցիչներն ասում էին, որ «նա անբան է ու դժվար թե ինչ-որ հաջողության հասնի»:
Ջուզեպպե Վերդի

1832 թվականին Միլանի կոնսերվատորիայում հայտնվեց երիտասարդ կոմպոզիտոր, որը համոզեց տնօրենին լսել իր ստեղծագործությունը: Արդյունքում նրան խորհուրդ տվեցին ընդմիշտ մոռանալ կոնսերվատորիա տանող ճանապարհը, ավելին՝ չզբաղվի երաժշտությամբ: Տասնյակ տարիներ հետո նույն այդ կոնսերվարոտիան պայքարում էր՝ նշանավոր իտալացի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդի անունով կոչվելու համար:
Լյուդվիգ վան Բեթհովեն

Գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենին երաժշտական ուսումնարանում 6 տարիների համառ կրթությունից հետո հեռացրել են՝ անվանելով «անտաղանդ ու անհույս»: Հիմա աշխարհն է հիանում նրա Լուսնի սոնատով:
Իսահակ Նյուտոն

Ասում են՝ անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Նյուտոնն այնքան վատ է սովորել դպրոցում, որ ուսուցիչներն աննպատակ են համարել նրան ինչ-որ բան հանձնարարելը, «միևնույն է նա ոչինչ անել չի կարող» պատճառաբանությամբ:
Դմիտրի Մենդելեև

Պարզվում է՝ քիմիկոս ու գյուտարար Մենդելեևը պետերբուրգյան համալսարան չի կարողացել ընդունվել հենց քիմիայի պատճառով. նա կտրվել է այդ առարկայի քննությունից, հետո ստիպված սովորել է մանկավարժականում:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան