Ժան Լյուկ Գոդար. 10 անհայտ փաստ
1. Գոդարը չի մասնակցել և անգամ չի եղել Երկրորդ Համաշխարհայինի ականատես. նրա հարուստ ընտանիքը անց է կացրել այդ տարիներն իրենց շվեյցարական առանձնատանը։
2. Վերադառնալով Փարիզ՝ նա ընկերացել է Ֆրանսուա Տրյուֆոյի, Կլոդ Շաբրոլի և Էրիկ Ռոմեռի հետ։ Կար շրջան, երբ նրանք ամեն օր խոսում էին միմիայն ֆիլմերից և տրամադրում էին մեկ օրվա մեջ 5 սեանսի ժամանակ։
3. Մինչ ռեժիսորական աթոռին նստելը՝ Գոդարը կինոքննադատ էր։ Գրում էր «Լե Կայե դյու սինեմա» ամսագրի համար, որը ֆրանսիական սինեֆիլների համար աստվածաշնչյան կարևորություն ուներ։
4. Կինոքննադատները բարձր չէին վարձատրվում, իսկ Գոդարը սովոր էր ճոխ կյանքին։ Մի անգամ նրան բռնացրեցին գողություն անելիս, և զայրացած հայրը հանեց նրան բանտից՝ տեղավորելով հոգեբուժարան։
5. Կարճատև հոգեբուժարանի կյանքից հետո Գոդարը սկսեց աշխատել «20th Century Fox»-ում և, կուտակելով աշխատավարձը, նկարահանեց իր առաջին շեդեվրը՝ «Վերջին շնչի վրա»։
6. 1960-1967 թթ., նկարահանելով սումբուր կառուցվածքով ֆիլմեր, Գոդարը ձեռք բերեց հետաքրքիր համբավ. նրան անվանում էին մարգարե։
7. Հետաքրքիր հարաբերություններ ունեին Գոդարն ու նրա առաջին կինը՝ դերասանուհի Աննա Կարինան։ Կողքից երջանիկ թվացող այս զույգը մինիմում տարօրինակ էր։ Մի անգամ Գոդարը ասաց, որ դուրս է գալիս ծխախոտ գնելու և անհետացավ մեկ ամսով։ Իսկ մի անգամ սցենարիստ Պոլ Ժեգոֆը հայտնաբերեց զույգին իրենց տանը, սակայն բոլորովին մերկ, պատռված հագուստներով՝ յուրաքանչյուրի ձեռքում ապակու կտոր։
8. 1985-ին Գոդարը որոշում է էկրանավորել «Լիր արքան»։ Կաննի փառատոնի ժամանակ նա հանդիպում է գրող Նորման Մեյլերին և կնքում է նրա հետ պայմանագիր կոկտեյլի տակի անձեռոցիկի վրա։ Երբ Մեյլերը ներկայացնում է պիեսի ժամանակակից տարբերակը, որտեղ արքան վերածվել է մաֆիոզիի, Գոդարն այն միանգամից ընդունեց ու նշեց, որ չի էլ կարդացել Շեքսպիրի տարբերակը։ Գլխավոր դերի համար էքսցենտրիկ ֆրանսիացին փորձել է անգամ Ռիչարդ Նիքսոնի տարբերակը։
9. Գոդարը տանել չի կարողանում Սթիվեն Սփիլբերգին։ 1995-ին Նյու Յորքի կինոքննադատների հանձնաժողովը հրավիրել էր մեծն ֆրանսիացուն իր իսկ պատվին կազմակերպված միջոցառմանը, վերջինս կտրականապես հրաժարվեց, նշելով, որ տանել չի կարողանում ամերիկյան կինոն և հատկապես Սփիլբերգին։ Իսկ Հոլոքոստի էկրանավորումը համարում է պարզապես խայտառակություն։
10. Ինչ-ինչ, սակայն գթասիրտ Գոդարին չես կարող անվանել։ Երբ Ռոման Պոլանսկու կինը դարձավ դաժան սատանիստական ակտի զոհ, Գոդարը լցվել էր չարախնդությամբ. որոշ ժամանակ առաջ Պոլանսկին, վճարելով ավելի մեծ գումար, գնեց գրական ստեղծագործությունն էկրանավորելու իրավունք։ Այդ գրքի վրա աչք ուներ նաև Գոդարը, որն այդպես էլ չներեց դա լեհ գործընկերոջը։ Իսկ երբ 1984-ին նրան հայտնեցին, որ գլխուղեղի ուռուցքից մահանում է նրա հին ընկեր և մշտական մրցակից Ֆրանսուա Տրյուֆոն, Գոդարը միայն նշեց՝ «Ահա թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր ամբողջ կյանքն ընթերցում են վատ գրքեր»։