BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հին աստվածներն ու ժամանակակից կառավարությունների ճ

Հին աստվածներն ու ժամանակակից կառավարությունների ճգնաժամը

Մի քանի հազար տարի առաջ մարդը սարսափում էր կայծակից ու վստահ էր, որ դա աստվածների պատիժն է: Երբ գիտությունը տվեց դրա ռացիոնալ բացատրությունը, մարդը սկսեց չվախենալ, քանի որ հասկացավ պատճառը:

Երբ չես հասկանում շրջապատող աշխարհում տեղի ունեցող իրադարձությունը, բացատրությունը գտնում ես իռացիոնալ դաշտում:

Հազարավոր տարիներ անց կայծակին փոխարինեցին շատ ու շատ այլ երևույթներ, որոնց բացատրությունը նույնպես սկսում են փնտրել «աստվածների» շրջապատում:
Թուրքական 67 քաղաքներում աննախադեպ ցույցեր տեղի ունեցան, ազգայինից մինչև սեռական փոքրամասնությունները միասին բողոքում էին կառավարության դեմ. ո՞րն է սրա բացատրությունը. «Մութ ուժերը կամ Ամերիկան (ոչինչ չասող, բայց ամենակարող ինչ-որ բան) պատժում են, քանդում են, հատուկ են անում...», կամ «Էլի էս հրեաները...»: Այս անհեթեթ մեկնաբանությունները ոչնչով չեն տարբերվում կայծակն աստվածներին վերագրելուց: Այսօր կատարվող իրադարձությունների բացատրությունը մարդիկ փնտրում են ամեն տեղ, բայց ոչ ռացիոնալ մտքի դաշտում:
Ոչ ոք չի կազմակերպել Թուրքիայի ցույցերը, ոչ ոք չէր կազմակերպել Մաշտոցի պուրակի կամ #ElectricYerevan-ի ակցիաները, ոչ ոք «դրսից» չի փորձում ինչ-ինչ շահերի համար քանդել տարբեր երկրներ: Քանդվելու պահին միջամտելն ու դրանից օգտվելը ուրիշ թեմա է, և դա նույնպես շեղում է ուշադրությունը խնդրի իրական պատճառից, բայց սկիզբը դավադրությունների դաշտում չէ:
Բոլոր կառավարությունները վատն են, բոլորը՝ անխտիր, բայց հիմա կարծես բոլորը դարձել են ավելի վատը: Ինչո՞ւ:

Կառավարությունների խնդիրը մարդկանց կարիքները հոգալը կազմակերպելն է: Հետևաբար կառավարությունները դառնում են ավելի վատը երկու դեպքում. կա՛մ հենց իրենք են ավելի վատ հոգում այդ կարիքները, կա՛մ մարդկանց կարիքներն են փոխվում:
Մի քանի տարի առաջ Անգլիայի քաղաքներում իսկական քաոս էր: ԱՄՆ-ում «Occupy» շարժումը սոցարդարության պահանջի աննախադեպ ալիք բարձրացրեց, հետո հեղափոխություններ սկսվեցին արաբական երկրներում, հետո եղան «Մաշտոցի պուրակը», #ElectricYerevan-ը թուրքական ըմբոստությունը, ու Բրազիլիայի 100 քաղաքներում փողոց դուրս եկավ մեկ միլիոն մարդ:


Դավիթ Սարգսյանի սյունակում կարդացեք նաև՝



Աշխարհի ամենատարբեր այս երկրների կառավարությունները միաժամանակ չէին կարող դառնալ ավելի վատը. արաբականները իրար հետ կարող էին, բայց արաբականները, ամերիկյանը, բրիտանականը, հայկականը, թուրքականն ու բրազիլականը իրար հետ չէին կարող: Հետևաբար հարցի պատասխանը պետք է փնտրել` հաշվի առնելով երկու փաստ:

  • Առաջին` խնդիրը համաշխարհային է ու չի ճանաչում ԱՄՆ ու Եմեն:

  • Երկրորդ` հարցի պատասխանը ոչ թե կառավարությունների, այլ մարդկանց հոգսերի դաշտում է:


Երկու հանգամանքների ձևակերպումն անգամ ցույց է տալիս, որ ինչ-որ բան է փոխվում միջազգային ենթակառուցվածքներում: Եթե միաժամանակ ըմբոստություն է սկսվում Թուրքիայում և Բրազիլիայում, ԱՄՆ-ում և Եմենում, նշանակում է՝ տարածության նախկին պատկերացումը փոխվել է, իսկ դա չի կարող տեղի ունենալ առանց ժամանակի փոփոխության:
Հին աշխարհն այլևս չկա, ժամանակի ու տարածության նոր աշխարհում գործում են հին ժամանակին ու հին տարածությանը համապատասխանող կառավարություններ:

Այդ պատճառով է թվում, որ նրանք դարձել են ավելի վատը: Իրականում միակ վատն այս ամբողջ պատմության մեջ կայծակն աստվածներին վերագրելն է:

Տարածել