JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[ ՆԱԽԱԴԵՊ ] Ի՞նչով են ավարտվում պատանդառություններ

[ ՆԱԽԱԴԵՊ ] Ի՞նչով են ավարտվում պատանդառությունները. Հանգուցալուծման դեպքեր

Պատանդառության միջոցով բանտերից համախոհներին ազատ արձակելու փորձերը սովորաբար ունեցել են երկու ավարտ՝ զինված անձինք հանձնվել են, կամ սկսվել է գրոհ: Վերջին տասնամյակներում քաղաքական նպատակներով զինված հարձակումներ տեղի են ունեցել տասնյակ երկրներում: Այս շարքում ներառված չեն ազգամիջյան  կամ կրոնական բնույթ ու երանգ ունեցող հայտնի դեպքերը:



1976 թ., Թել Ավիվ


Պաղեստինցի, բայց նաև գերմանացի աջ ծայրահեղական զինյալները գրավում են Թել Ավիվից Փարիզ մեկնող օդանավը և ուղևորվում Ուգանդա: Էնտեբեի օդակայանում 106 հրեա պատանդներ պահող ծայրահեղական խմբերի զինյալները պահանջում էին բանտերից ազատել իրենց 53 համախոհներին: Զինյալների պահանջները բավարարել անհնար էր, ազատազրկվածները ծայրահեղականներ էին: Իսրայելի հատուկ ծառայությունները օդանավերով գաղտնի մեկնեցին Ուգանդա, գրոհեցին օդակայանը մի երկրում, որի նույնիսկ նախագահն էր զինված խմբի աջակիցը: Հարձակման ժամանակ բոլոր հարձակվողները սպանվեցին: Զոհվեց նաև հրեա հատուկ ջոկատայիններից մեկը՝ Իսրայելի այսօրվա վարչապետ Բենիամին Նեթանյահուի եղբայրը:
Իսլամիստ գրոհայինները գրավում են Իրանի դեսպանությունը Լոնդոնում: Բրիտանական հատուկ ծառայությունները նրանց պահանջներին ոչ մի կերպ չեն պատասխանում: Գրոհում ու սպանում են բոլոր հարձակվողներին:
Սա նույնպես խաղաղ հանգուցալուծման սակավադեպ օրինակ է: Սալվադորցի զինյալները պատանդներ են վերցնում Նիկարագուայի մայրաքաղաքում՝ գրավելով մի ամբողջ հյուրանոց: Սկսվում են բանակցություններ, որոնց արդյունքում զինյալներն ի վերջո հանձնվում են, ոչ ոք չի տուժում:

Տարածել