[ Արդեն դիտել ենք ] «Ինսայթ». Երբ սիրո համար աչքերը պարտադիր չեն
Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» դրամատիկ կտավը ծանր ֆիլմ է: Պատմում է Պավել Զուևի մասին, որը դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը , ստիպված է կյանքը նորից սկսել՝կենսաձևը հարամարեցնելով մթնաբանությանը: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սկսի ինքնուրույն ուտել, քայլել, լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ նրան այլևս ոչինչ չի կապում, Զուևը հույս էլ չունի, թե ամեն ինչ առաջվա նման կլինի: Ֆիլմում խորհրդանիշներ կան, օրինակ ճոճվող ծառերը և նրանցից մեկի բարձր կատարին հազիվ կպած թռչնի բույնը, որն ուր որ է քամուց վայր կընկնի: Այն խորհրդանշում է Զուևի մազից կախված կյանքը: Թաղված են նրա բոլոր հույսերը: Բայց ոչ, դեռ կա մի հույս՝ Նադեժդա անունով բուժքույրը: Նա Զուևին օգնում է վերագտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը:
Հոդվածը «Առավոտ» օրաթերթից
Հեղինակ` Գոհար Հակոբյան
Կարդա նաև
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
«Տագնապած սերունդը» գրքի հեղինակը ողջունել է հայ ընթերցողներին ու փոխանցել գրքի գլխավոր ուղերձը (տեսանյութ)
70-ականների երևանյան ոճով ու հուշերով տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
5 նոր գրքով, արտասահմանյան հեղինակով ու նոր ծրագրերով սկսվեց «Երազի գիրք» մանկական փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)