Ոսկու Տենդի վերածնունդն Իտալիայում․ ինչպե՞ս են մարդիկ ջրից ոսկի քամում
Իտալիան առաջին բանը չէ, որ գալիս է մտքիդ, երբ լսում ես ոսկու տենդ արտահայտությունը: Սակայն հազարամյակներ շարունակ ոսկեհաններին գրավել է իտալական Կլոնդայկ անվանումը ստացած հյուսիսային Պիեմոնտ շրջանը: Աշխարհի տարբեր ծայրերից ոսկեհանները հավաքվել էին այստեղ Իտալիայի ոսկեհանության մրցաշարին մասնակցելու համար: Մասնակիցները կիզիչ արևի տակ, ծնկաչոք պղտոր ջրի ավազն ու մանրախիճն էին տարուբերում հարթ սկուտեղի վրա ոսկու մի բիծ գտնելու համար:
[caption id="" align="aligncenter" width="803"] Մարլայզ Լուեդին և նրա ամուսինը՝ Վիլին շվեցարացի վետերան ոսկեհաններ են։ Իտալիա Էլվա գետում ոստիկ են փնտրում, նրանց կողքին բրիտանացի նորեկ ոսկեհան Ջեյմս Լինետն է։[/caption]
Արտուրո Ռամելա, Biella Goldpanning Association –ի հիմնադիր, մրցաշարի կազմակերպիչ․ «Մարդիկ կարծում են, թե կարելի է գալ ու ոսկի գտնել այնպես, ինչպես օրինակ գումար կստանան բանկոմատից: Բայց Իտալիայում գտնված անմշակ ոսկու մեծ մասը հացի փշուրների չափ են: Հնարավոր չէ ապրել միայն այստեղ վաստակած գումարով, այդ պատճառով աշխատում ենք հիասթափեցնել մարդկանց: Թոշակառուներ կան, որ ամեն օր գալիս են ու օրվա գտածոն, մի երկու բիծ կամ փշուր ոսկին, նրանց համար ինչ-որ բան նշանակում է, բայց այս ամենը չի կարող փոխարինել աշխատավարձը, ոչ Իտալիայում»:
[caption id="" align="aligncenter" width="930"] Ոսկեհանը իտալիա ոսկեհանության մրցույթի վերջին փուլում է[/caption]
Ալդո Ռոշետի. Բեսա ոսկու հանքի թանգարանի տնօրեն․ «Էլվո գետը հոսում է Բեսայի Բնական արգելոցի երկայնքով, որը 100 տարիների ընթացքում բացօթյա ոսկու հանք է եղել, հին աշխարհի ամենամեծ պահուստը: Հռոմեացիները կարողացան իրենց հսկայական կայսրությունը ստեղծել հենց այս ոսկու պաշարների շնորհիվ»:
[caption id="" align="aligncenter" width="930"] Ոսկեհանները գրանցվում են մրցույթին մասնակցելու համար[/caption]
Իտալիայի առաջնությունն անցկացվում է Վիկտիմուլա անունը կրող վայրում, որն անվանել են տեղաբնակների պատվին․ նրանք են եղել այս հանքերի հիմնական աշխատուժը: Առաջին մրցաշարերը կազմակերպել են Ֆինլանդիայում` 1978թ.-ին, իսկ առաջիկա մրցումներին կմասնակցեն նաև թանգարանի տնօրենն ու Times-ի լուսանկարիչը: Այն տեղի կունենա Շոտլանդիայում, օգոստոսին: Մրցումները ոչ միայն հնարավորություն են ցուցադրելու իրենց ունակությունները, այլ նաև լավ հնարավորություն՝ չափելու, թե որքան ոսկի կա տվյալ հոսքում:
«Ամեն բան որոշում է փորձը», ասում է Ռիմելան, որը նաև Ոսկեհանների Համաշխարհային Միության նախագահն է:
Մասնակիցներն իրենց սեփական սկուտեղներն են բերում, որոնք սովորաբար տարբեր չափերի են լինում, տարբեր խուրություն են ունենում, լինում են փայտից, երկաթե, թեթև, շատ հարթ, որոնց անվանում են «ֆերարի սկուտեղներ», շնորհիվ դրանց վրա տարուբերելու չափազանց արագության:
«Իրականում մենք դրանք Աստոն Մարտին ենք ասնվանում», -ասում է տարբեր մրցաշարերում բազմաթիվ մեդալներ մնվաճած Ջեյմս Լինետը: Ասում է, որ իր գտածոներից հարսանեկան մատանի է ձուլելու իր նշանածի համար: Դա շատ տարածված ավանդույթ է ոսկեհանների շրջանում:
[caption id="" align="aligncenter" width="929"] Ահա և մրցույթը[/caption]
Լինետն ասում է, որ ամերիկյան ու բրիտանական հեռտուստատեսությունների գովազդներն իրականությանը չեն համապատասխանում: Այնպիսի տպավորություն է, թե գետից միանգամից մեծ ձուլակտորներ կարելի է հանել, իրականում լավ արդյունքը համբերատար ու դժվար աշխատանք է պահանջում․ «Երբ մի փոքրիկ կտոր ես գտնում, համարում ես, որ օրդ հաջող է անցել»:
Այսօր ոսկեհանությունը շատերի համար հոբբի է, բայց նախկինում դա այդքան էլ զվարճալի զբաղմունք չի եղել:
Գլորիա Կասելան՝ Guia Gold Mine հանքի տնօրենի կինն ասում է, որ 20-րդ դարի կեսին ոսկի փնտրելը ոչ այդքան տենդ էր, որքան զբաղվածության, աշխատանք գտնելու հնարավորություն: Շատ վտանգավոր աշխատանք էր, քանի որ սկզբում ոսկին հանում էին ցիանիդ օգտագործելով: Ոսկի փնտրողներն այստեղ էին գալիս իմանալով, որ մահանալու են:
[caption id="" align="aligncenter" width="929"] 63-ամյա Ջանկարլո Ռոլանդոն Իտալիայում ոսկեհանության մրցույթի հաղթողն է[/caption]
Տարածքում ոսկու բոլոր հանքերը փակվել են, քանի որ աշխատանքային ծախսերը հիմնականում գերազանցում են շահույթը:
«Մոնտե Ռոսայի տակ ավելի շատ ոսկի կա քան Աֆրիկայում, բայց ախսերն այնքան մեծ են, որ հանքերն այլևս չեն գործում», ասում է Ռոշետին: