Լեգեոնականների հայաֆիկացումն ու աֆրոգյումրեցիների ֆենոմենը
Ֆուտբոլիստները, որոնք չեն կարողանում մարզական կարիերան հաստատել իրենց հայրենիքում, ստիպված փնտրում են այլ երկրների ակումբներ, որ փող վաստակեն, մնան լավ մարզավիճակում: Ոչ ֆուտբոլային երկրներում լեգեոնականներին ամենից շատ հետաքրքրում է աշխատավարձի չափը. որ ակումբն ամենաշատ գումարն առաջարկի` այդ ակումբում էլ հանդես կգա ֆուտբոլիստը: Կան դեպքեր, որ արտասահմանցի ֆուտբոլիստը հաստատվում է օտար երկրում, դառնում երկրպագուների սիրելին: Տիպիկ օրինակ է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, բրազիլացի Մարկոս Պիցելին: Նա 2006-ին եկավ Հայաստան, պայմանագիր կնքեց «Արարատի» հետ, հետո ստացավ Հայաստանի քաղաքացիություն: Պիցելին 2008-ից խաղում է մեր երկրի ազգային հավաքականում, սովորել է հայերեն:
Վերջին տարիներին Գյումրիի «Շիրակում» եղանակ ստեղծողները հենց լեգեոներներն են՝ հրավիրված հիմնականում Աֆրիկայից: Գյումրիում կատակում են. «Շիրակի» աֆրիկացիները լեգեոնականները չեն, աֆրոգյումրեցիներ են»: Հումորի և անեկդոտների քաղաքում լեգեոնականները միանգամից ստանում են հայկական անուններ. Սերժ Դեբլեն՝ Սերոժիկ կամ Սերժիկ, Լի Յորոն՝ Երո կամ Երվանդ, Ժան-Ժակ Բուգուհին՝ Ժան-Կլոդ Վան Դամ, Դիդյե Բորիսը՝ Բոռյա կամ Բորիս Ելցին, Օդիլոն Կուակուն՝ օդիկոլոն (երբ Օդիլուն վատ է խաղում, երկրպագուները ստադիոնից բղավում են. «օդիկոլինը պրծե՞»):
newmag #69 ապրիլ / մայիս
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան