JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս ճիշտ մոտիվացնել սեփական թիմին

Ինչպե՞ս ճիշտ մոտիվացնել սեփական թիմին

Ղեկավարի հիմնական խնդիրն է՝ կարողանալ մոտիվացնել կազմակերպության աշխատակիցներին: Ի վերջո, թիմի լավ աշխատանքը արտացոլվում է կազմակերպության շահույթում, ազդում է կազմակերպության իմիջի և աշխատակիցների եկամտի վրա: Կազմակերպության անձնակազմի հավատարմությունը ձեռք բերելը մեր օրերում այդքան էլ հեշտ չէ:
Ինչի՞ց սկսել: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչի հետ դուք գործ ունեք: Ինքներդ որոշեք` ինչ աստիճանի զբաղվածության եք ուզում հասցնել ձեր գործընկերներին: Շատ կազմակերպություններում անցկացվում են ամենամյա հարցումներ՝ պարզելու համար, թե ինչքանով են աշխատակիցները հետաքրքրված իրենց աշխատանքով: Բայց, ցավոք, հարցումների արդյունքները միշտ չէ, որ ճշմարիտ են և արտացոլում են իրական պատկերը: Փոխարենը փորձեք ինքներդ վերլուծել, թե ինչը կարող է հետաքրքրել ձեր ենթակա գործընկերներին և նրանց առաջ տանել:

Դուք կարող եք լինել մեկը, որը կարող է հասկանալ այդ մարդկանց, նույնիսկ ավելի լավ, քան իրենք:

Այնուհետև մտածեք այն մասին, թե կոնկրետ ում մեջ եք փորձում հետաքրքրություն առաջացնել: Իհարկե, պետք չէ գործել ձևական, եթե դուք իսկապես ցանկանում եք անձնակազմին ներգրավել աշխատանքի մեջ: Միևնույն ռազմավարությունը պետք է գործածեք բոլորի դեպքում՝ անկախ աշխատողի պրոֆեսիոնալիզմից: Մտածեք լուրջ մարտահրավերի մասին, երբ հարկավոր է մոտիվացնել ինչ-որ մեկին, որը ձեր դուրը չի գալիս: Ձևակերպեք ձեր սեփական մոտեցումը հաշվի առնելով անձնակազմի յուրաքանչյուր անդամի կարծիքը:


Օգտակար է կարդալ նաև`



Հաջորդ քայլով հիշեք այն ինչն իրականում աշխատում է, և ինչը չի աշխատում: Ահա ծակները, որոնք ցույց են տալիս իրենց արդյունավետությունը մարդկանց համոզելու հարցում:
- երբ, որտեղ և ինչպես աշխատելու ընտրության ազատություն
- աշխատանքը բարձր մակարդակով կատարելու հմտություն, նույնիսկ ձեր սպասումների սահմաններից ավելի
- ուրիշների հետ համագործակցության ցանկություն
- լավ տեղավորված աշխատանքային միջավայր
- ամբիցիոզ, բայց իրագործելի նպատակներ: Փորձեք այս հնարամիտ քայլը. Սահմանեք նպատակներ և հանձնարարություն տվեք գործընկերոջը: Օրինակ՝ գրավել 4-ից 6 հաճախորդների: Դա ավելի մոտիվացնող խնդիր է, քան՝ հանձնարարել գրավել 5 հաճախորդի:
Մի քանի օրինակ էլ հակադարձ ազդեցությամբ, որ հակամոտիվացնում են աշխատակիցներին
- ձևացնել լինել  մեկը, որը նրանք չեն հանդիսանում
- խստապահանջ տնօրենի չափից շատ աշխատանքը, որը հետևում է ձեր ամեն քայլը
Ցավոք, լավ առաջնորդները, որոնք ունակ են արդյունավետ մոտիվացնել անձնակազմը, իրականում քիչ են: Մասամբ այն պատճառով, որ չի կարելի սովորել կառավարել անձին մի գիշերվա ընթացքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ լավ կառավարիչներ դառնում են նրանք, որոնք իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել են վաղ տարիքում:

Դրական փորձը նրանց դարձնում է առաջնորդ, և նրանք ճիշտ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է նշանակում լինել արդյունավետ ղեկավար:
Դուք չեք կարող վերադառնալ անցյալ և փոխել այն, բայց դուք կարող եք կենտրոնանալ մի քանի պարզ բաների վրա, որոնք ունակ են փոխել ձեր շուրջը տեղի ունեցող երևույթները ներկայում: Լսեք և հարգեք ձեր գործընկերներին՝ անկախ իրենց պաշտոնից և հիշեք, որ երջանկությունն ամեն ինչում է, նույնիսկ աշխատանքի մեջ:

Տարածել