BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ուոլթ Դիսնեյ. «Ոչ մի կնոջ ես չեմ սիրել այնպես, ինչ

Ուոլթ Դիսնեյ. «Ոչ մի կնոջ ես չեմ սիրել այնպես, ինչպես սիրում եմ Միքի Մաուսին»

Դիսնեյը համաշխարհային մուլտիպլիկացիայի ամենահայտնի անունն է: Ֆերմերի որդուց հոլիվուդյան մագնատ դառնալու ճանապարհին հետաքրքիր և յուրօրինակ շատ բան է կատարվել Դիսնեյի հետ։ Այսօր մի փոքր բարդ է խճճված պատմություն ունեցող սուտն ու բամբասանքը տարբերել իրական փաստերից։
1.Կենդանիների հանդեպ վառ արտահայտված նրա սերը անհիմն չէ. փոքր ժամանակ Ուոլթը որոշում է անտառում բու բռնել։ Երկար չարչարանքից հետո, երբ բուն ոչ մի կերպ «չի հանձնվում», տղան սպանում է խեղճ թռչնին և հուսահատ վերադառնում է տուն` տառապելով խղճի խայթից ու ստացած վերքերից։ Հայտնի է նաև, որ նույնիսկ հասուն տարիքում նա սարսափում էր մկներից:
2. Ուոլթը մանկուց սիրում էր ժամերով և ինքնամոռաց նկարել։ Նրա հայրը դա համարում էր անօգուտ և աննպատակ զբաղմունք, որի պատճառով մեծ քանակով թուղթ էր փչանում։ Մի անգամ նա նույնիսկ պատռում է որդու բոլոր նկարները, և Դիսնեյ կրտսերը փախչում է տնից, կեղծում հոր ստորագրությունը և վարորդ է աշխատում Կարմիր խաչում:
3. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հնարամիտ Դիսնեյը գլխի է ընկնում, թե ինչպես կարելի է ֆինանսական օգուտ քաղել պատերազմից։ Իր ընկերոջ հետ նա որոնում էր գերմանական սաղավարտներ, որոնք վաճառում էր ամերիկացի զինվորներին։ Տեսնելով, որ փամփուշտների անցքեր ունեցող սաղավարտներն ավելի լավ են վաճառվում, ապագա հոլիվուդյան միլիոնատերը արհեստական անցքեր էր բացում իր գտածների վրա, նորերն էլ կեղտոտում էր ցեխով և արյունով` «կռիվ տեսածի» տեսք տալով։
4. Ուոլթն ու իր եղբայր Ռոյը 1928-ին բացել էին ապագա մուլտիմեդիալ կայսրությունը, երբ Դիսնեյ ազգանունը հայտնի դարձավ «Վիլլի գնացքի» շնորհիվ։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ճանաչում էր երեք մուլտիպլիկատորի՝ Մաքս Ֆլեյշերին, որը ստեղծեց Պոպայ նավաստուն, Ուոլթեր Լանցին, որը ստեղծեց Վուդի փայտփորիկին, և Դիսնեյին` իր անտրոպոմորֆ կենդանիներով՝ Միքի Մաուսի գլխավորությամբ։
5. Դիսնեյը տառապում էր վարակավախով և անընդհատ լվանում էր իր ձեռքերը։ Վերմինոֆոբիայի այս տեսակը նրան ստիպում էր օրը մի քանի ժամ մանրակրկիտ մաքրել մատներն ու ափերը։
6. Փայլուն բիզնեսմեն Ուոլթը առատաձեռն չէր և քիչ էր վճարում իր աշխատակիցներին։ 1941-ին գրեթե ամբողջ անձնակազմը գործադուլ էր հայտարարել և ստուդիայի դիմաց ցույցի էր դուրս եկել` «Ո՞վ ենք մենք` մարդի՞կ, թե՞ մկներ» և «Դիսնեյ ստուդիա. մեկ հանճար և 700 թզուկներ» պաստառներով։ Ուոլթի եղբայր Ռոյը կարողացավ համաձայնության գալ ցուցարարների հետ և շտկել դրությունը։
7. Դիսնեյը շատ խիստ տնօրեն էր և սիրում էր նախատել ալարկոտներին ու գլուխ պահողներին։ Երբ նա քայլում էր միջանցքներով ու հազում էր մոլի ծխողին հատուկ կրեսչենդոյով, գործընկերներն իրար զգուշացնելու համար ցիտում էին «Բեմբիից» հայտնի «Անտառում մարդ կա՜» ֆրազը և արագ կորչում էին շեֆի տեսադաշտից։
8. Դիսնեյը տանել չէր կարողանում կոմունիստներին։ Եվ նախագահ Ռուզվելտին։ Մի առիթով նա ասել է՝ «Այս դարը համասեռամոլների, մարմնավաճառների և կոմունիստական ավազակների դար է: Եվ այս վիճակին հասել ենք Ռուզվելտի և աշխատանքային հարաբերությունների պետական հանձնաժողովի պատճառով»: Նա իր աշխատակիցների մի մասին մեղադրել է կոմունիստական գաղափարախոսությանը հարելու մեջ: Մագնատը որոշ ժամանակ գործակցում էր նաև FBI-ի հետ` մատնագրեր ներկայացնելով Հոլիվուդում աշխատող կոմունիստների վերաբերյալ:
9. «Փինոքիո» մուլտֆիլմի նյույորքյան պրեմիերայի համար Դիսնեյը վարձել էր 11 լիլիպուտների, որոնց Փինոքիոյի կոստյումներ էին հագցրել և կարգադրել էին զվարճացնել հյուրերին։ Սակայն «թզուկները» չարաշահել էին ալկոհոլը, հարբել էին ու խախտել էթիկայի կաննոները՝ վախեցնելով կանանց և երեխաներին։ Դիսնեյը անհապաղ ոստիկանություն էր կանչել։
10. Մուլտ-կայսրության հիմնադիրը թաղված է Լոս Անջելեսի հյուսիսային արվարձանում` Forest Lawn մասնավոր գերեզմանոցում: Սակայն ասում են նաև, որ նրա թաղման վայրը հայտնի չէ ոչ մեկին, բացի իր ընտանիքի անդամներից։ Ըստ լեգենդի, նրա մարմինը (իր իսկ կարգադրությամբ ու երբևէ վերակենդանացնելու ակնկալիքով) սառեցրել են կրիոկոնսերվացման մեթոդով և թաքցրել Դիսնեյլենդի տարածքում:

Տարածել