BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ է սպասում Միջին Արևելքին ԻՊ-ից հետո

Ի՞նչ է սպասում Միջին Արևելքին ԻՊ-ից հետո

Իսլամական պետությունը, կորցնելով տարածք հսկելու կարողությունը, արդեն ամբողջությամբ տեղափոխվում է անակնկալ հարձակումների, դժվար հայտնաբերվող ցանցային դաշտ: ԻՊ ֆենոմենի մասին շատ են գրել, ավելի շատ՝ խոսել: Ամենակարևորը, որ պետք է իմանալ՝ ԻՊ ձևավորվեց և հզորացավ, քանի որ ուներ սոցիալական կոնկրետ  հենարան, կամավորներ, որոնք աշխարհի տարբեր ծայրերից եկան, տեսան ու պարտվեցին: Մնացածը՝ զենք, զինամթերք, կասկածելի գործարքներ ու ավելի կասկածելի կապեր, երկրորդական են: Կոտորելով նրանց, ոչնչացնելով նրանց ենթակառուցվածքները, խնդիրը չի լուծվում, քանի որ սոցիալական որոշ խմբերի ըմբռնումը ոչ մի տեղ չի անհետանում:
Մերձավոր Արևելքում անարդարության համատարածաշրջանային զգացումը միայն խորանում է: Դրան գումարվում է 2011-ից տուն, տեղ, ընտանիք կորցրած երիտասարդ տղաների բանակը, որոնց ճակատագրով աշխարհն առանձնապես չի մտահոգվում, մինչդեռ նրանք փնտրում են իրենց հետ տեղի ունեցած ողբերգությունների պատճառներն ու մեղավորներին:



Կարդացեք նաև.



Մյուս կողմից, ԻՊ ջախջախումը տարածաշրջանում փոփոխությունների միայն մի մասն է: Անցած 6 տարիներին ԱՄՆ-ի դիրքն ու շահերն այստեղ որոշ վնասներ կրեցին: Կտրուկ աճեց Իրանի ազդեցությունը, նախկինում ստորջրյա պայքարի թատերաբեմերը դուրս եկան ջրի երես, ինչպես Եմենում: Սաուդյան Արաբիայում շարունակվում է ոչ այնքան սահուն իշխանահեղաշրջումը, Լիբանանը կանգնած է խմորումների շեմին, Իրաքում քրդերի պասիվությունը ժամանակի հարց է և, վերջապես, Թուրքիան փոփոխվող Արևելքում փորձում է նորովի ձևակերպել իր հին շահերը:
ԱՄՆ-ն իրեն ու իր գործընկերներին պաշտպանելու հստակ մոտեցում է ցուցաբերում: Կա երկու հիմնական դաշնակից՝ Իսրայելը և Սաուդյան Արաբիան Ծոցի երկրների հետ: Հենց նրանց միջոցով էլ Վաշինգտոնը փորձելու է վերականգնել սասանված դիրքերը՝ հանդիպելով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ միմյանցից անկախ դիմադրությանը:
Արդեն արվում են առաջին քայլերը: Ցնցվում է իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորումը՝ Երուսաղեմի շուրջ աղմուկով: Հնարավոր է՝ հենց սրանից է Թրամփն սկսում մերձավորարևելյան իր ռազմավարությունը՝ հեռահար նպատակ ունենալով ինչ-որ կերպ կանխել Իրանի աճող ազդեցությունը, զսպել Ռուսաստանի ձևակերպվող ամբիցիաները և Թուրքիայի՝ մշտապես անհամաչափ ախորժակը Մերձավոր Արևելքում:

Տարածել