Պայքար սենյակի «դինոզավրերի դեմ». Ահա, թե ինչպես ամառն անցկացնել առանց մոծակների խայթոցների
Ամառը սկսված է, պիկնիկներն ու վիքենդը քաղաքից դուրս անցկացնելու սեզոնը` բացված: Բնության գրկում մի քանի ժամ լիարժեք անցկացնելուն կարող է միայն մեկ բան խանգարել` մոծակների տզզոցն ու խայթոցը: Հատկապես մլակների խայթոցը վտանգավոր կարող է լինել ալերգիկների համար: Մի ծակոց ու հանգիստը կարելի է համարել չստացված, հավաքել իրերն ու վերադառնալ տուն: Չնայած այստեղ ևս ապահովագրված չենք: Մոծակները կարող են օգտվել առիթից` սենյակի բաց պատուհանից ներս խուժեն ու ամբողջ գիշեր խայթեն:
Պարզվում է` ծիտրոնի հոտը մոծակները չեն հավանում: Պատուհանագոգին կամ սենյակի անկյուններում մի քանի ճյուղ ծիտրոն դրեք: Այս կանաչին թույլ չի տա, որ մոծակները մոտենան ձեզ:
Բամբակը թրջեք էվկալիպտի, ուրցի, անանուխի, կամֆորայի եթերայուղով, ապա կախեք պատուհանի մոտ կամ էլ դրեք անկողնու կողքին: Կարելի է նաև բամբակը քսել մարմնի բաց հատվածներին, որպեսզի խուսափեք մոծակների խայթոցներից:
- Ժողովրդական բժշկություն միգրենը թեթևացնելու համար
- Սեռական ակտիվությունը խթանելու 5 միջոց
- Մարզական սննդակարգ. Ի՞նչ ուտել ֆիթնեսից առաջ և հետո
Տանը սենյակային որոշ բույսեր պահեք: Լավանդան, ռեհանը, խորդենին վանում են մոծակներին: Երկուսը մեկում` գեղեցիկ ինտերիեր, կանաչ անկյուն և մոծակներից մաքուր տարածք:
Կիտրոնը մեջտեղից կիսեք ու մեխակով զարդարեք: Կարելի է այն պահել մահճակալի կողքին ու հանգիստ քնել ամբողջ գիշեր: Կիտրոնի ու մեխակի միախառնված սուր բույրերը կվանեն մոծակներին:
Բնության մեջ մի շարք միջոցներ կիրառելը հարմար չէ: Բնությունն ունի իր կանոները: Կարելի է փոքրիկ խարույկ վառել ու եղևնու կոներ գցել մեջը: Դրանց հոտը հետ կպահի մոծակներին:
Անտառ գնալիս կիպ հագուստը ցանկալի չէ: Հագեք թույլ թափվող երկարաթև շապիկներ ու տաբատներ:
Խուսափեք այն վայրերից, որտեղ ջրափոս կա ու ջրի վրա արդեն բորոբոսի շերտ է: Նույնիսկ տանը ամանի մեջ ջուրը երկար ժամանակ մի պահեք: Մոծակները սիրում են հավաքվել ջրի վրա: