BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ Մյանմարի մուսուլմանները դարձան համաշխարհայի

Ինչո՞ւ Մյանմարի մուսուլմանները դարձան համաշխարհային գլխավոր նորությունը

Իսլամական աշխարհում առանց Մյանմարի էլ ցնցումները շատ էին, բայց 2017-ին իրավիճակը փոխվեց: ԻՊ-ից ու ահաբեկչություններից հետո պետք էր վերականգնել իսլամի վարկանիշը, և ցցի հանեցին հեռավոր ասիական երկրի հետապնդվող մուսուլմաններին:
Հենց Ռուսաստանի բնակչության մեծամասնությունը առաջինն իմացավ ռոհինջա մուսուլմանների գոյության մասին, փախստականների թիվը Մյանմարից Բանգլադեշ և այլ պետություններ, ՄԱԿ-ի տվյալով, 275 հազարն անցավ: Հարավ-Արևելյան Ասիայում այդ ճգնաժամը դարձավ խոշորներից մեկը` Կամբոջայի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո:
Rohingya refugees carry an old man towards the shore in Teknaf, Bangladesh.
Բայց ավելի հզոր էր տեղեկությունների ալիքը: Ռոհինջայի  խնդիրը նոր չէ, բայց 120 հազար փախստականների տառապանքների մասին դեռ 5 տարի առաջ հազվադեպ էին գրում: Այս անգամ, սակայն, նրանց պաշտպանների մեջ հայտնվեցին մուսուլմանական ազդեցիկ դեմքերը` Թուրքիայի նախագահ Էրդողանից մինչև Չեչնիայի առաջնորդ Կադիրովը: Աշխարհով մեկ` ԱՄՆ-ից մինչև Ինդոնեզիա, ցույցեր էին` «Կանգնեցնել ցեղասպանությունը» պահանջով:
105-year-old Halima along with 13 members of her family arrive in Shahporir Dip, Tiknaf, Bangladesh
Ինչո՞ւ կտրուկ փոխվեց կոնֆլիկտի լուսաբանման ծավալը: Մյանմարում ամեն ինչ մուսուլմանական դավադրությանն են վերագրում իրենց երկրի դեմ:
Ռաքհայն նահանգի ճգնաժամն այն աստիճան էր լցված ապատեղեկատվությամբ, որ այդ պարագայում խնդրի հանգուցալուծման շանսերը հավասարեցված են զրոյի: Կարևոր է հասկանալ ոչ միայն այն, թե ինչ է իրականում կատարվում Մյանմարում, այլև այն, թե ինչու ենք շաբաթներով կարդում ռոհինջայի մասին, և թե 2012-ին որտեղ էին այս բոլոր պաշտպանները:
Rohingya refugees receive food aid in Ukhia, Bangladesh

Առանց ռազմական հսկողության


Որոշ դետալների բացահայտման գործում կարևոր դեր է խաղացել հենց Մյանմարի պետությունը: Կեսդարյա ռազմական դիկտատուրայից հետո` 2015-ին, Աուն Սան Սու Չժիի գլխավորությամբ իշխանության եկավ «Ազգային լիգան ժողովրդավարության համար»: Նրան բաժին է հասել տարածաշրջանի ամենաաղքատ և ճգնաժամերով հարուստ երկրներից մեկը:
Myanmar Border Guard Police (BGP) officers travel in a wooden boat operated by Rohingya Muslim men at Tin May village. 


Մյանմարում կոտորած է․ ինչի՞ց սկսվեց ամեն ինչ և ովքե՞ր են մեղավոր 402 մարդու սպանության համար


Ռաքհայնը երկրի ամենադեպրեսիվ հատվածն է: Այն միջազգային հանրության աջակցությամբ վերականգնելու համար Աուն Սան Սու Չժին 2016-ին հանձնաժողով է ստեղծում` ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի գլխավորությամբ: ՄԱԿ-ի և տեղական կառույցների հետ սերտ համագործակցությամբ 1 տարի իրավիճակն են ուսումնասիրում:
Recently arrived Rohingya refugees wait to receive aid donations in Cox's Bazar, Bangladesh
Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հսկայածավալ տվյալներ են ի հայտ գալիս: Մինչև այդ զինվորականներն առհասարակ ոչ մեկի թույլ չէին տալիս տարածաշրջան մտնել` ծայրահեղ սահմանափակ լիազորություններով հումանիտար կազմակերպություններից բացի: Ժողովրդավարացումից հետո բացված տեղեկահոսքը թույլ տվեց քիչ թե շատ հետևել իրավիճակին և ժամանակին նկատել բռնության հերթական դրսևորումը:
Rohingya Muslim refugee Rashida Begum (L) stands next to her son Azizul Hoque, 15, as he is treated after being injured by a landmine while crossing from Myanmar to Bangladesh

Ամերիկյան ժողովրդավարները


Խնդրի հանդեպ մեծացած ուշադրության պատճառը 2012-ի ճգնաժամից հետո որոշ կազմակերպությունների ի հայտ գալն էր, որոնք այս կամ այն կերպ առնչվում էին ռոհինջայի խնդրին: Կանգ առնենք երեքի վրա` ամերիկյան, ռուսական, տարածաշրջանային:
A Rohingya man holds a pair of crutches at a newly set-up refugee camp at Balukhali in Cox's Bazar, Bangladesh
Սոցցանցերում ամենատարածված`#rohingya հեշթեգի պատմությունը ցույց է տալիս, որ լրատվական ծառայություններից բացի, այն ակտիվ կիրառել է 2013-ին ստեղծված BurmaTaskForce-ը:
Օգոստոսի 24-ից այդ կազմակերպությունը ամենօրյա ռեժիմով հարյուրավոր թվիթներ էր անում` Մյանմարում կատարվածի մասին: BurmaTaskForce-ը ավելի խոշոր`Justice for All-ի դուստր կառույց է, որի հիմնադիր-ղեկավարը ԱՄՆ դեմոկրարտ Աբդուլ Մալիք Մուջահիդն է: Իրավապաշտպան լինելուց բացի, նա ամերիկյան մուսուլմանների օգտին է քարոզում` Կոնգրեսի և նախագահի ընտրություններում:
Antonio Guterres, UN secretary-general, called on authorities in Burma to end the violence against the Rohingya and acknowledged the situation there is best described as ethnic cleansing
Աբդուլ Մալիք Մուջահիդը ավելի քան 20 տարի քարոզչական գործունեություն է ծավալել, գրքեր գրել ու ելույթներ է ունեցել այն մասին, թե ինչպես մուսուլմանները պետք է ճիշտ մատուցեն իրենց արևմտյան ժողովրդավարական հասարակությունում: «Մենք պետք է իսլամը ճիշտ մատուցենք և տեղ հասցնենք մեր մտահոգությունները: Աշխարհին պետք է պատմենք, որ մուսուլմանները տեռորի գլխավոր զոհերն են, և որ մենք ատում ենք պատերազմները»,-ասում էր նա:
Displaced Rohingya refugees from Rakhine state in Myanmar rest near Ukhia, near the border between Bangladesh and Myanmar, as they flee violence.
Հատկանշական է, որ Justice for All-ը սևամորթների Black Lives Matter շարժման և Climate Change կազմակերպության համահիմնադիր է, որը ամերիկացիներին ներկայացնում է կլիմայի փոփոխության հետևանքները: Այժմ այդ երկու ընկերությունները Դեմոկրատական կուսակցության հիմնական զենքերից են դարձել, որով փորձում են խոյահարել նախագահ Թրամփին և իրենց օրակարգն առաջ մղել:
A Rohingya family reaches the Bangladesh border near the Teknaf area of Cox's Bazar after crossing a creek of the Naf river on the border with Myanmmar.

Չեչենական ինստագրամ


Հիմնախնդրի լուսաբանման գործում ՌԴ-ում կարևոր դեր է խաղացել չեչեն փաստաբան Մուրադ Մուսաևը` Rohingya Alert կազմակերպության հիմնադիրը: Նրա առջև խնդիր է դրված «մեծ հնչեղություն տալ հարցին, ինչը կսթափեցնի Բիրմայի առաջնորդներին»:
A protester holds a banner reading "Chechens Against Terror In Myanmar" during a demonstration, against the violence on Rohingya Muslims in Myanmar, in Grozny, Chechen Republic
Կազմակերպության կայքն ընդամենը այցեքարտ է, իսկ ֆեյսբուքյան էջը առհասարակ դատարկ է: Փոխարենը ընկերության ինստագրամի էջը պարբերաբար թարմացվում ու լրացվում է այս տարվա հունվարից:


Բուրմայում թույլատրել են ինտերնետն` առանց սահմանափակման. հետևանքներն անկառավարելի են


Դատելով նյութերից, Մուրադ Մուսաևը մուսուլմանական` Սալսաբիլ ասոցիացիայի գործընկերների հետ առաջին «փաստահավաք առաքելության» է մեկնել: «Այժմ Մյանմարում մի քանի  չեչենական և ինգուշական բարեգործական ընկերուուններ կան, – BBC-ին հաղորդում էր Ինգուշիայի նախկին մամուլի քարտուղարը,- տեղացիների հետ շփումների շնորհիվ այդտեղից համեմատաբար ավելի շատ տեղեկություն է ստացվում, քան մի քանի տարի առաջ»: 2012-ին այդ մասին խոսք լինել չէր կարող:  
Smoke billows above what is believed to be a burning village in Myanmar's Rakhine state as members of the Rohingya Muslim minority t
BBC-ի հետաքննությունը չկարողացավ պարզել, Չեչնիայի առաջնորդը Rohingya Alert-ի պրոֆիլի՞ց է իմացել Մյանմարի իրավիճակի մասին, թե՞ ոչ: Բայց Կադիրովի`հենց այդ հաղորդակցամիջոցի ընտրությունը դժվար թե պատահականություն է:
Մուսաևի հրապարակումները դժվար է անվանել սուպեր պոպուլյար, բայց 10 հազար լայք հավաքում են, և, անկասկած, իրենց դերն ունեցել են տեղեկության տարածման  հարցում:

Սեզոնի ընտրությունը


Այս ամենը հրաշալի ցույց է տալիս, ի պաշտպանություն ռոհինջայի գործող շարժումը մեդիայում ինչպես է ակտիվացել 2012-ի ճգնաժամից հետո: Տեղեկություն տարածքող աղբյուրների ցանկն ամբողջական չէ. հսկայական դեր է խաղացել Սաուդական Արաբիայի Arab News գործակալությունը, Կատարի Al-Jazeera-ն և գործնականում  մուսուլմանական բոլոր լրատվամիջոցները:

Հասարակ մարդիկ այնքան ցնցված էին հրապարակված վկայություններով, որ միառժամանակ դարձան ռոհինջա մուսուլմանների օրակարգի քարոզիչները: Շատերը անկեղծ փորձում էին ուշադրություն հրավիրել մարդկանց տառապանքներին` առանձնապես ուշադրություն չդարձնելով Մյանմարի քաղաքականության նրբություններին:
Այդուհանդերձ, աղբյուրների թվարկումը պատասխան չի տալիս այն հարցին, թե Մյանմարի մուսուլմանների տառապանքներին այս անգամ ինչու այդքան շատ մարդ արձագանքեց:

Առանցքային առանձնահատկությունը հավանաբար միջազգային կոնտեքստն էր: 2012-ին 120 հազար փախստականների խնդիրը աննկատ մնաց, որովհետև Մերձավոր Արևելքի «արաբական գարունն» էր ուշադրության կենտրոնում:
2017-ին կոնտեքստը կտրուկ փոխվեց: Արևմտյան հասարակության գիտակցության մեջ մուսուլմանները զոհից վերածվեցին ջարդարարների. փախտականների խնդիրը Եվրոպայում,  ԻՊ ահաբեկչությունները (որոնք, ի դեպ, 2012-ին ուղղակի չկային), անհաջող հեղաշրջումը և դրան հաջորդող իսլամացումը Թուրքիայում բացասական վերաբերմունք ձևավորեցին իսլամի նկատմամբ: Իսլամական աշխարհն ուզում է շտկել իր իմիջը, դրա համար առաջին պլան մղեց մուսուլմանների հետապնդումը հեռավորասիական  երկրում: Մուսուլմանական բոլոր պետությունները տասնամյակներ շարունակ հրաժարվում են ռոհինջաներին լիարժեք ընդունել իրենց հասարակություն:

CARNEGIE

Տարածել