[InterPress] Նյու-Յորքում հայացք աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի վաղ օրերին
Օրսոն Ուելսն իր «Երրորդ մարդում» առաջ է քաշում ցինիկ տեսություն, թե ինչն է որոշ մշակույթներ դարձնում ստեղծագործական, մյուսները՝ ոչ: Շվեյցարիայում եղբայրական սերն էր իշխում, 500 տարվա ժողովրդավարությունն ու խաղաղությունը, և ո՞րն էր արդյունքը- կկվի ժամացույցը: «Դա խաղաղության կամ ժողովրդավարության ստեղծագործական ներուժի արդարացի ամփոփում չէ, բայց շվեյցարական մշակութային նվաճումների մասին որոշ առումով ճիշտ է: Սակայն Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում ցուցահանդեսը, կարծես, նույն բանն է ապացուցում, բայց շրջելով տրամաբանությունը:
Հայաստանում վաղ քրիստոնեական արվեստի շքեղ ցուցահանդեսը վկայում է, որ անկախ այն բանից, թե ժողովուրդն որքան է ցիրուցան եղել, որքան հաճախ են եղել պատերազմներն ու ցավալի պառակտումները, այնուհանդերձ ոչինչ չկարողացավ խանգարել հայկական մշակույթի ծաղկմանը:
«Հայաստան. Միջնադարյան արվեստը, կրոնը և առևտուրը» հետազոտում է քրիստոնեական ստեղծագործական ներուժը սկսած հայկական քրիստոնեության ակունքներից՝ 4-րդից մինչև 17-րդ դար, երբ տպագրված գրքերի շրջանառությունը տարածաշրջանն ու նրա ժողովրդին կապեց Վերածննդի ավելի լայն մշակութային հոսանքներին:
Ցուցադրված ավելի քան 140 նմուշների մեծ մասը խոսում է հայ ժողովրդի մշակութային սահմանման մեջ քրիստոնեության դերի մասին: Երբ 4-րդ դարի սկզբին Տրդատ թագավորը փոխեց իր երկրի կրոնը, Հայաստանը դարձավ առաջին ազգը, որ պաշտոնապես ընդունեց նոր հավատքը և 4-րդից 5-րդ դարերում արված փորագրություններն ընդգծում էին այդ որոշման շուրջ ծագած գունագեղ լեգենդները: Մի վահանակի վրա ճոխ հագուկապով մարդ է վայրի խոզի գլխով, հավանաբար Տրդատն է, որի փոխակերպման ուղին սկսվում է քրիստոնյա կույսերի դաժան հալածանքներից, ինչի համար կախարդանքի միջոցով վերածվում է վայրի խոզի այնքան ժամանակ, քանի դեռ չի տեսնում իր սխալները և չի ընդունում նոր դավանանքը: (Դրանից հետո նա, ըստ երեւույթին, վերադառնում է մարդկային կերպարին):
Այդ պատմությունը ներառում է մի քիչ ոդիսական կամ իրար խառնված մի քանի այլ լեգենդ, ու դառնում է ցուցահանդեսի արդիական թեման:
Հայերը հետևողականորեն հայտնվում էին մեծ ու կռվարար Բյուզանդական կայսրության և պարսիկների միջև ու ավելի հաճախ անհարկի հայտնվում էին մոնղոլների կողմից Միջերկրական աշխարհ ներխուժման առաջնային գծում: Իսլամով ոգեշնչված արաբական ուժերը սպառնալիք էին, մամլուքները սպառնում էին, հայերի հայրենիքի հսկա հատվածները որոշ ժամանակ կառավարում էին Ումայանները, Աբբասյաններն ու Սելջուկները: Խաչակիր պետությունները, որոնք 12-րդ և 13-րդ դարերում արևմտյան եվրոպացիները ստեղծեցին Միջերկրականի արևելյան հատվածում, դարձան մեկ այլ ուժ, որի դեմ պետք էր պայքարել: Երբեմն, կառուցողական դաշինք ստեղծելու հնարավորություններ էին առաջարկում, երբեմն էլ ավելի պարտադրող ուժ էին դառնում, սակայն, ընդհանուր առմամբ, պտղաբեր աղբյուր էին նոր պատկերագրության և մշակութային փոխանակման հարցում:
Շարունակությունը՝ InterPress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում