#KarabakhNow. Արցախը միջազգային մամուլի գլխագրերում
04.04.2016
Միջազգային առաջատար լրատվամիջոցների թոփ լուրերը Արցախից են ստացվում: Արդեն մի քանի հեռուստաընկերություններ թղթակիցներ ունեն Լեռնային Ղարբաղում և Ադրբեջանում:
Russia Today-ի լրագրողը այցելել է հոսպիտալ, որտեղ բուժվում են ադրբեջանական հրետակոծությունից դպրոցի բակում վիրավորում ստացած երեխաները:
CNN-ը ներկայանցրել է երկու կողմերից պաշտոնական հայտարարությունները: Ադրբեջանի նախագահի` լրագրողի բնորոշմամբ` ՙանզուսպ երևակայությանը՚, հակակշռող մեկնաբանություն է տվել Դավիթ Բաբայնը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը անգլերենով միջազգային հեռուստալսարանին պատմել է Ադրբջենի ահաբեկչական գործելաոճի մասին:
Ավելի ուշ` ամերիկյան հեղինակավոր հեռուստաալիքը, Արցախում ռազմական գործողությունները ներկայացնելով, տեսակապ է հաստատել հակամարտող կողմերի արտգործնախարաների հետ: Առաջինը մեկնաբանի հարցերին պատասխանել է Էլմար Մամեդյարովը:
-Բաքուն իսկապե՞ս շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ,- հարցրեցն հեռուստամեկնաբանը:
Մամեդյարովը, պատասխանից խուսափելով, երկար պատմեց Միացյալ Նահանգներում Ալիևի հանդիպումների մասին, հետո անցավ «օկուպացված» տարածքների ծեծված թեմային: CNN-ի մեկնաբանը ընդհատեց է և տրամաբանական հարց ուղղեց Մամեդյարովին:
-Թույլ տվեք ձեզ ընդհատել: Եթե Հայաստանի աջակցությունը ստացող շրջանը 1994 թվականից սկսած լիովին ինքնուրույն է, ինչո՞ւ պետք է հիմա հարձակման անցներ:
Ադրբեջանի արտգործնախարարը նորից բողոքեց հայկական կողմի հարձակումից: Նրան ևս մեկ անգամ ընդհատելով՝ մեկնաբանը անակնկալ կերպով հարց հնչեցրեց Ալիևների ընտանիքի օֆշորային նոր սկանդալի մասին:
- Ադրբեջանի առաջին դեմքն ու ընտանիքը մեղադրվում են օֆշորային ապօրինի հաշիվներ ունենալու մեջ: Մասնավորապես 2005-ին Մեհրիբան Ալիևան հիշատակվում է որպես 2003-ին պանամական ընկերության 2 սեփականատերերից մեկը: Ալիևի աղջիկները վերահսկել են պանամական 1 ընկերություն ու ևս 2-ը Վիրջինյան կղզիներում: Ի՞նչ կասեք սրան:
Մամեդյարովը կմկմաց.
- Ճիշտն ասած, ոչ մի տեղեկություն չունեմ:
Մամեդյարովի հետ զրույցից հետո CNN-ը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարի հետ: Կարեն Միրզոյանը բացարտեց.
-Սա ոչ թե տարածքային, այլ ինքնորոշման հարց է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 25 տարի առաջ որոշեց անկախանալ: Հիմա Բաքվի ռեժիմը ցանկանում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ճնշում գործադրել մեր ժողովրդի վրա:
Ուշագրավ է, որ ամերիկյան ու համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցը ԼՂՀ արտգործնախարարին ներկայացրել է որպես Մամեդյարովին իրավահավասար պաշտոնատար անձի: Սա կարելի է գնահատել որպես ամերիկյան ուղերձ Բաքվին:
Նույն օրը France 24-ի տաղավարից սահմանային էսկալացիայի մանրամասները ներկայացրեց Ֆրանսիայում ԼՂ պաշտոնական ներկայացուցիչը: Հովհաննես Գևորգյանը մասնավորապես պատմել է Արցախի խաղաղ գյուղերի ռմբակոծության մասին:
Al Jazeera-ի անգլալեզու ծառայությունը նույնպես տաղավարային քննարկում է կազմակերպել: Մոսկվայից , Լոնդոնից ու Վաշինգտոնից միջազգային փորձագետները խոսել են ղարաբաղա-ադրբեջանական սառեցված կոնֆլիկտի թեժացման պատճաների մասին:
Ռուսական լրատվամիջոցներում էլ մասնագետների քննարկումներ են և հակամարտության գոտում աշխատող լրագրողների ռեպորտաժները:
05.04.206
Թեժ քննարկում ռուսական առաջին ալիք եթերում.փորձագիտական մեկնաբանությունները ընդհատվում էին բղավոցերով: Ռուսական եթերում աղմկողները հիմնականում ազգությամբ ադրբեջանցի և թուրք վերլուծաբաններ էին, նրանք այդպես պատասխանում էին հայ և ռուս փարձագետների հիմնավոր փաստարկներին:
Հայերն ունակ են պաշտպանել իրենց հողերը անկախ ռազմական տեխնիկայի քանակից: Դա ապացուցել են դեռ 90-ականներին` Ժամանակը ցույց կտա հաղրոդման տաղավարում հնչող գլխավոր մեսիջներն են: Իսկ թե ո՞վ է պատերազմ սանձազերծողը` վերլուծաբանները կասկած չունեն` պարտվողը:
Ռուսաստանում տաղավարային քննարկումներին զուգահեռ, Ադրբեջանում էլ վռնդում են ռուս լրագրողներին: Մասնավորապես` ալիևյան խոսքի ազատության մամլիչի տակ են ընկել LifeNews-իթղթակիցները: Նրանք նախօրեին ցույց էին տվել` ինչպես են սահմանամերձ ադրեբջական գյուղերի բնակիչները լքում բնակավայրերը:
Ռուսական մեդիայից բացի, արցախյան հակամատրության էությունն ու տեղի ունեցող իրադարձությունները փորձում է հասկանալ նաև եվրոպական մամուլը: Երբ CNN-ը Էլդար Մամեդյարովին հավասար պաշտոնակատար ներկայացրեց ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, նույն կերպ վարվեց նաև France 24-ի անգլալեզու ծառայությունը: Ֆրանսիայում Արցախի պաշտոնական ներակացուցիչ Հովհաննես Գևորգյանի խոսքին պատասխանում է Ադրեբջանի դեսպանը Ֆրանսիայու
Deutsche Welle-ն իր հերթին հեռարձակում է հավասրակաշռված իրադարձային ռեպորտաժներ: Նույնկերպ աշխատում է նաև իտալական Rai News-ը: