Հյուսիսային Կորեայի առաջնորդը առանձնատներ ունի Եվրոպայում և ԱՄՆ-ում և դրանք վարձով է տալիս
Բեռլինում մի հոսթել, Սոֆիայում ամուսնական արարողությունների դահլիճներ, Վարշավայում ձայնագրման մի ստուդիա: Սրանք հաստատություններ են, որոնք լուրջ խնդրի առաջ են կանգնել: Պարզվել է, որ դրանք տեղակայված են մի տարածքում, որի սեփականատերը Կիմ Չեն Ընն է:
Այս մասնավոր բիզնեսների տերերը վարձ են վճարում Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում Հյուսիսային Կորեայի դեսպանատներին՝ ապահովելով առձեռն փող Կիմ Չեն Ընի համար: Սա խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը, բայց բիզնեսները դեռ գործում են, կառավարություններն էլ պայքարում են վարձակալությունը դադարեցնելու համար:
ԱՄՆ դաշնակիցների այս խնդիրները ցույց են տալիս, թե որքան խրթին է կյանքի կոչել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Քանի դեռ ԱՄՆ-ը ֆիքսված է Չինաստանին զսպելու վրա, պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը ցանկանում է, որ մնացյալ ամբողջ աշխարհը սահմանափակի Հյուսիսային Կորեայի ֆինանսական հոսքերը:
«Հեշտ է խոսել պատժամիջոցների մասին, բայց իրականությունն այն է, որ, երբ դա պետք է գործի դրվի, ամեն երկիր իր առաջնահերություններով է առաջնորդվում», - ասում է ասիական քաղաքականությունն ուսումնասիրող պրոֆեսոր Բրայան Բրիջսը: Նա նշում է. «Եթե հազարավոր մղոններ հեռու եք, ապա Հյուսիսային Կորեան ուղղակի սպառնալիք չէ, հետևաբար դա առաջնահերթ չէ»:
Հուլիսի 4-ին Հյուսիսային Կորեան իրականացրեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում, որը, տեսականորեն, կարող է միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգներին: Պետքարտուղար Թիլլերսոնն այս առիթով միջազգային արձագանքի կոչ է արել. «Յուրաքանչյուր երկիր, որն ընդունում է աշխատողներ Հյուսիսային Կորեայից, տալիս է տնտեսական կամ ռազմական որևէ օգուտ, կամ վնասում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կիրառմանը, աջակցում ու խրախուսում է այդ ռեժիմին»:
Անհնար է հստակ իմանալ, թե որքան փող է Կիմ Չեն Ընը աշխատում դեսպանատների միջոցով: Պրոֆեսոր Զանգ Հյունգ Սուի խոսքով աշխարհում գործող 47 դեսպանատներից միայն 10-ն են, որ բավականաչափ մեծ են նման գործառույթների համար: «Կիմը իր դիվանագետներին չի վարձատրում: Փողը, որ աշխատում են դեսպանատներում, ծախսում են հենց դեսպանության աշխատակիցները»:
Բայս սա սառցաբեկորի վերին շերտն է միայն: Ըստ իրավապաշտպանների, բացի վարձակալությունից, Հյուսիսային Կորեան միլիարդավոր դոլարներ է աշխատում թմրանյութերի ու զենքի վաճառքի, նաև թղթադրամներ կեղծելու և օտարերկրյա աշխատողներին շահագործելու միջոցով:
Հյուսիսային Կորեայի անշարժ գույքը Գերմանիայում, Բուլղարիայում, Լեհաստանում և Ռումինիայում բավականին մեծ տարածքներ է զբաղեցնում: 1948-ին այս ռեժիմնի հիմնադրումից հետո Արևելյան Եվրոպայի երկրները իրենց նոր մարքսիստ ընկեր պետությանը նվիրեցին հսկայական տարածքներ թանկարժեք հողակտորներում:
Կարդացեք նաև.
- Աշխարհը խոսում է մահացած ամերիկացի ուսանողի մասին, որ ձերբակալվել էր Հս. Կորեայում
- Եղանակը ինտերնետում. BBC-ի «հայրիկը», Հարավային Կորեայի «մայրիկը» և եթերային «բալիկը»
- Ի՞նչ է կատարվում Հարավային Կորեայում և ինչո՞ւ այն հայտնվեց համաշխարհային մամուլի և ցույցերի էպիկենտրոնում
- Ողբերգական և միստիկ. Ինչո՞ւ և ինչպե՞ս է սպանվել Հյուսիսային Կորեայի բռնապետի եղբայրը
- [ ԴԻՏԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ] Հյուսիսային Կորեայի մասին պատմող Վիտալի Մանսկիի «Արևի շողերի տակ» ֆիլմը
Գերմանիան, Բուլղարիան, Լեհաստանը և Ռումինիան ՄԱԿ-ին հայտնել են, որ քայլեր են ձեռնարկում այդ տարածքների վարձակալությունը դադարեցնելու համար, բայց կարող դրանք պարզապես փակել: Սրա պատճառը մասամբ կայանում է նրանում, որ այս երկրները դեսպանություններ ունեն Հյուսիսային Կորեայում:
«Եթե կա միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ռեժիմ, մենք, որպես եվրոպական երկրներ, պետք է հետևենք դրանց, բայց մենք նաև պետք է նաև հաշվի առնենք հակընդդեմ քայլերի հավանականությունը», - ասում է Շվեդիայի Անվտանգության ու Զարգացման քաղաքականության ինստիտուտի տնօրեն Նիկլաս Սուանստրոմը, ով մայիսին եղել է Հյուսիսային Կորեայում՝ հավելելով. «Հավանաբար, կարևոր է պահպանել դիվանագիտական այս խողովակները, քանի որ շատ քիչ երկրներ ունեն դրանք»:
Բեռլինում՝ Բրանդենբուրգի դարպասների մոտակայքում, Հյուսիսային Կորեայի դեսպանությունը վարձով է տալիս մի հոսթել, որից օգտվում են հիմնականում ճանապարհորդները, որոնք հազիվ են վճարում 20 եվրո մեկ գիշերվա համար: Անցած շաբաթ հոսթելը դեռ աշխատում էր: Cityhostel-ից տեղեկացնում են, որ վարձակալության վճարները սառեցվել են, քանի որ սպասում են միջազգային պարզաբանման, բայց ավելացնում են, որ վարձակալության պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանում է գերմանական օրենսդրությանը:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը ասել է, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների իրագործումը կարևոր է՝ ընդգծելով, որ Գերմանիան իրավական բոլոր հասանելի միջոցներով քայլեր է ձեռնարկում:
Բուլղարիայի կառավարությունը նույնպես դժվար վիճակում է, քանի որ որոշ տեղական տնտեսվարողներ փաստացի պայմանագրեր ունեն Հյուսիսային Կորեայի դեսպանատան հետ: Բուլղարիան Հյուսիսային Կորեայի դեսպանությանը զգուշացրել է, որ, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի, ստիպված է քայլեր ձեռնարկել դիվանագիտական անշարժ գույքի վարձակալությունը դադարեցնելու համար:
Օգնյան Տրայանովը, ով TechnoLogica EAD-ի ներկայացուցիչ է, մի քանի ամիս առաջ դադարեցրել է վարձակալության վճարումները, բայց մինչև այդ նա 21 տարի վարձ է վճարել Հյուսիային Կորեայի դեսպանությանը: Այս երկրում Փհենյանին պատկանող մոտ 6 հազար քառակուսի մետր տարածքը կարելի է համեմատել Սպիտակ տան բակի հետ: Այստեղ կան բազմաթիվ սենյակներ, որոնք շարունակում են վարձակալվել:
Լեհաստանում էլ գիտեն, որ իրենց երկրում կորեացիները անշարժ գույքի բիզնեսով են զբաղված: 2006-ին այս մասին գրել էր տեղական մամուլը: Եվ այս երկիրը նույնպես չի արգելել վարձակալությունը, բայց Հյուսիսային Կորեայի դեսպանատանը հորդորել է վարձակալությամբ այլևս չզբաղվել: