Սադիստ, ագահ, հեշտամոլ. Սուրբ Պետրոսի աթոռի ամենասկանդալային տիրակալները
Հռոմի եպիկոպոսը սկզբնական շրջանում ամենասովորական հոգևորական պաշտոն էր, և Հռոմեական կայսրության վաղ շրջանում բոլոր եպիսկոպոսները հավասար էին: Նրանք միմյանց հավասար էին, որոնք տնօրինում էին եկեղեցական ունեցվածքը` հիմնականում հավատացյալների նվիրատվություններից կազմված:
Վաղ շրջանում, երբ քրիստոնեւոյթունն ընկալվում էր, որպես հուդայական սեկտա, և եկեղեցին գործում էր գաղտնի, ամբողջ կայսրության տարածքում գտնվող քրիստոնյաների մեկ ղեկավարի կարիքը չկար: Դա նույնիսկ վտանգավոր էր, ու շատ բարդ գործ էր, քանի որ հաճախ ընդհատակում գործող փոքրիկ քրիստոնյա խմբերը մեկը մյուսի մասին նույնիսկ գաղափար չունեին: Աստիճանաբար, սակայն, ունեցվածքի մեծացման հետ զուգահեռ, մի քանի եպիսկոպոսներ, որոշեցին իշխել մնացած կոլեգաների վրա: Այսպես ձևավորվեցին հինգ եպիկոպսությունները`
- Հռոմի (որտեղ առաջին եպիսկոպոսն անձամբ Պետրոսն է եղել),
- Կոստանդնուպոլսի (կայսրության նոր մայրաքաղաքը),
- Ալեքսանդրիայի (դեռ այն ժամանակ դրա ներկայացուցչին Պապ էին անվանում),
- Անտիոքի,
- Երոսաղեմի:
Վերջին երկուսը մեծ ազդեցություն ձեռք բերեցին հատկապես Խաչակրաց արշավանքների և տամպլիերների իշխանության ժամանակ: Հինգ եպիսոկպոսությունների գերիշխանությունն այլ կերպ պենտարխիա էին անվանում: Եպիսկոպոսները ակտիվ գործակցում էին Հռոմի, ինչպես նաև տեղի իշխանությունների հետ: 395թ., երբ, քրիստոնեությունը Հռոմում հռչակվեց պետական կրոն, այս հինգ կաֆեդրաները հռչակվեցին եպիկոպոսություններ, և մնացած եպիսկոպոսությունները ենթարկվում էին նրանց: Եպիսկոպոսւոյթւոնների գործունեությունը ղեկավարում էր Հռոմի պապը, ում բաժին հասավ Մեծ պոնտիֆիկոս հեթանոսական պաշտոնը` Հռոմի գլխավոր հոգևոր առաջնորդ:
- Բոնիֆացիոս 8-րդ