BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Արայի «Արան». Google-ը պատրաստվում է թողարկել հայկ

Արայի «Արան». Google-ը պատրաստվում է թողարկել հայկական ծագմամբ սմարթֆոն

Վերջ բոլոր բամբասանքներին և վատատեսական կանխատեսումներին՝ առաջին քանդվող-հավաքվող սմարթֆոնը՝ Project Ara-ն,  այս տարի կլինի նախագծողների ձեռքում: Սպառողները պետք է սպասեն ևս մեկ տարի:
Ամբիցիոզ, անսովոր, բարդ իրագործելի, բայց հեղափոխական: Օգտատերերը սմարթֆոնների շուկայում վաղուց նորը չեն գտնում, բրեդային սմարթֆոնները դառնում են ավելի մեծ կամ փոքր, ավելանում է ֆունկցիոնալությունը, բայց առանց գլոբալ փոփոխության:

Google-ի Project Ara-ն կոտրում է պատկերացումները խելացի սմարթֆոնների մասին:

2014-ին Google-ը հայտարարեց, որ թեսթավորում է նոր սմարթֆոնը, երկու տարի՝   խորհրդավոր լռություն էր,  տեխնոմանները մտածում էին, որ տեխնո հսկան «թաղել» է   նախագիծը: Բայց Google I/O 2016-ին կատարվեց այն, ինչին տեխնոմանները ամենաքիչն էին սպասում: Ամերիկյան կորպորացիան ներկայացրեց Project Ara նախագծի շրջանակում ստեղծված  առաջին մոդուլային  սմարթֆոնը: Նախկինում Google-ը երբեք չի արտադրել սեփական գուգլֆոնը, ընկերությունը իր Nexus սմարթֆոնների շարքը ներկայացնում էր  LG-ի, HTC –ի  և այլ գործընկերների հետ:
Նախագիծը փոխել է նաև անունը, այսուհետև Project Ara-ի փոխարեն այն կանվանվի պարզապես «Ara»:
Հայկական անունը պատահական չէ, նախագծի համահեղինակը և գլխավոր ինժեները Արա Կնանյանն է:

Ara մոդուլային սմարթֆոնը աշխատում է Android օպերացիոն համակարգով, օգտատերը ըստ ցանկության կարող է ավելացնել կամ հեռացնել  որոշ մասեր:   Ara-ն հնարավորություն է տալիս օգտատիրոջն փոխել տեսախցիկը, բարձրախոսները, մարտկոցը և մյուս դետալները: Մոդուլները ներկայացված են մի քանի գույնով: Ինչպես վարդագույն մարտկող, կապույտ տեսխացիկ, մոխրագույն մատնահետքի սկաներ: Սմարթֆոնն ունի նաև  E-ink-էկրան՝ ծանուցումների համար:
Project Ara թիմում 3-ն են, ծրագրի պատասխանատուն՝  NK Labs-ն է, Մասաչուսեթսում հիմնադրված ընկերությունը, որի համահիմնադիրը Արան է:
«Մենք փորձեցինք բջջայինը բաժանել մասերի և համապատասխանեցնել դրանք միմյանց: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ կարողանան նույնիսկ տանը իրենց հեռախոսին ավելացնել մոդուլներ, առանց մասնագիտական գիտելիքների:  Այս ամենը չպետք է ավելացնի սմարթֆոնի քաշը և գինը»:  

Ara նախագծով Google-ը մտադիր է հեղափոխել բջջային հեռախոսների շուկան: Այս տարի Google-ը սմարթֆոնը տրամադրելու է հավելվածներ նախագծող ընկերություններին, վաճառքում կհայտնվի 2017 թվականին: Գինը և տեխնիկական այլ մանրամասներ ընկերությունը չի հայտնել:

Տարածել