JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

30 բան, որ չպետք է լինի ձեր ռեզյումեում

30 բան, որ չպետք է լինի ձեր ռեզյումեում

1. Նպատակներ. Եթե դուք ուղարկել եք ռեզյումե, ակնհայտ է, որ նպատակը աշխատանք ստանալն է: Դրա մասին գրել չարժե: Կա միայն մեկ բացառություն. եթե դուք հանկարծակի որոշել եք փոխել ձեր գործունեության ոլորտը, պետք է պարզաբանել` ինչու եք ուզում գնալ այդ քայլին:
2. Աշխատանքային անհամապատասխան փորձ. Հնարավոր է, որ դուք կաթնային կոկտեյլ պատրաստելու մեջ հմուտ վարպետ եք, սակայն այս ավելորդ «աղբը» ձեզ պետք չի գա ռեզյումեում: Այնպես որ, ազատվեք դրանից: Ինչպես նշում է կարիերայի և Resume Strategist ընկերության հիմադիր Ալիսա Գելբարդը, ռեզյումեի մեջ անհամապատասխան աշխատանքային փորձը նշելը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ այն իրենից ներկայացնում է լրացուցիչ գիտական հմտություններ կամ հնարավորություններ, որը ձեզ պետք կգա նոր պաշտոնում:
3. Ավելորդ ինֆորմացիա. Ռեզյումեում պարտադիր չէ նշել ընտանեկան կարգավիճակի կամ հավատքի մասին: Առաջ միգուցե դա ստանդարտ կետ լիներ, սակայն ոչ հիմա: Սա ոչ մի աղերս չունի աշխատանքային ոլորտի հետ:
4. Հոբբի. Ոչ մի գործատուի չի հետաքրքրի ձեր հոբբին, եթե այն ուղղակիորեն կապ չունի աշխատանքի հետ: Թղթին հոբբի հիշատակումը դատարկ տեղերի և ընթերցողի ժամանակի անիմաստ վատնում է:
5. Երբ լկտիաբար ստում են. CareerBuilder կայքը ավելի քան 2000 մասնագետներից հարցում է անցկացրել, որից պարզվել է, թե որոնք են ամենից շատ օգտարգոծվող աբսուրդ ստերը: Թեկնածուներից մեկն իր ռեզյումեում հավատացնում էր, որ նախկինում եղել է գեներալ, մյուսը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր է, ավելի աբսուրդ երրորդը ավելի քան վստահ էր, որ ավարտել է մի քոլեջ, որը գոյություն էլ չունի:
6. Տարիք. Եթե տարիքի խտրականության մասին չեք ուզում ընդգծել, ուրեմն առանց խղճի խայթի ջնջեք այդ կետը ռեզյումեում:
7. Չափից շատ տեքստերը. Ռեզյումեում պետք է լինի շատ բաց թողնված տեղ ու նորմալ տառատեսակ: Պետք չէ ամբողջ ինֆորմացիան տեղավորել մի էջում, դա նույնպես ձախողում է:
8. Ազատ ժամանակ. Եթե դուք ինչ-որ ժամանակահատված չեք աշխատել, օրինակ՝ընտանեկան կարգավիճակից կամ որոշակի պայմաններից ելնելով, կամ ճանապարհորդել եք, նախընտրելի կլինի այդ տեղեկությունը չներառել ռեզյումեում: Մի ընկերությունում դրան կարող են նորմալ վերաբերվել, իսկ որոշներում՝ հասկանան, որ թողել եք աշխատանքը, օրինակ՝ որպեսզի ճանապարհորդեք:
9. Խորհուրդ-առաջարկություն. Եթե ինչ-որ մեկը ցանկանա ստանալ տեղեկություն ձեր անցած աշխատավայրից կամ ձեր ուսումնական կենտրոնից, դրա մասին ձեզ անպայման կտեղեկացնեն: Այնպես որ, եթե վերջում գրում եք «առկա են հարցման հղումներ», դուք ուղղակիորեն ծախսում եք արժեքավոր տեղ:
10. Ձևաչափ. Ռեզյումեի արտաքին տեսքը նույքան կարևոր է, որքան նրա բովանդակությունը: Ամենալավ ձևաչափը այն է, որից հարմարավետ կլինի օգտվել:Կարևորն այն է,որ ձեր մենեջերը հեշտությամբ կարողանա գտնել համապատասխանություն ձեր աշխատանքի և գործատուի միջև:
11. Ներկա ժամանակով նախադասություն անցյալ աշխատանքի մասին. Երբեք մի նկարագրեք աշխատանքային նախորդ փորձը՝ նախադասություն կառուցելու համար օգտագործելով ներկա ժամանակ: Ներկա ժամանակով կարող եք խոսել միայն ներկա աշխատանքի մասին:
12. Անկիրթ, ոչ պրոֆեսիոնալ էլ.փոստ. Դադարեք օգտագործել էլ.փոստ-ի հնացված հասցեներ՝  [email protected] կամ [email protected]: Միգուցե շատ եք ցանկանում լինել օրիգինալ, բայց արդյունքում ստացվում է ծիծաղելի պատկեր: Նոր էլ.հասցե բացեք ու գլուխներդ շատ մի ցավեցրեք անվան ընտրության հարցում. ձեր ազգանունը լրիվ բավական է:
13. Ցանկացած անպետք բառ. Չկա ոչ մի անհրաժեշտություն գրելու «հեռախոս» բառը հեռախոսահամարի դիմաց: Ակնհայտ է, որ այդ թվերը հեռախոսահամար են: Նույնը վերաբերում է նաև էլ.հասցեին:
14. Աղյուսակներ, նկարներ, գրաֆիկա. Նմանատիպ արտառոց ներդիրները մենեջերների մոտ կառաջացնեն միայն մեկ արձագանքը. «Սա լու՞րջ է, Դուք ադեկվա՞տ եք»: Եթե անգամ դուք համարվում եք իդեալական թեկնածու, շատ քիչ կլինի հավանակությունը, որ ձեր ռեզյումեն կհասնի մենեջերի սեղանին նման տեսքով: Իհարկե, կան որոշակի բացառություններ.եթե դուք դիզայների, իլյուստրատորի կամ ստեղծագործական նմանօրինակ ոլորտների համար եք դիմում, ուրեմն այս պայմանն այդքան էլ խիստ չէ ձեր դեպքում:
15. Հետադարձ կապ նախորդ աշխատավայրից. Սա ոչ միայն վտանագավոր է, այլև ուղղակի հիմարություն է: Դուք իսկապես ցանկանու՞մ եք, որպեսզի ձեզ գործատուն զանգահարի գրասենյակ: Ձեզ պահեք ձեր աշխատանքային կոնտակտները, եթե չեք ուզում խայտառակված ազատվել:



Վերբալ հաղորդակցություն. Ինչպե՞ս շփվել մարմնի լեզվով





16. Ձեր ղեկավարի անունը. Մի գրեք ռեզյումեում ձեր ղեկավարի անունը, եթե 100 % համոզված չեք, որ նա դեմ չի լինի պոտենցիալ գործատուի հետ շփմանը: Նրա անվան հիշատակումը տրամաբանական է կամ արդարացված այն դեպքում, երբ անունը հայտնի է ձեր ոլորտում կամ արժանի է ուշադրության:
17. Ընկերության կողմից ընդունված սպեցիֆիկ պրոֆեսիոնալզիմ. Համոզվեք, որ ռեզյումեում չկան արտահայտություններ, որոնք հասկանալի են միայն ձեզ և ձեր գործընկերներին: Խոսքը ընկերության անվան մեջ առկա ծրագրային ապահովման, տեխնոլոգիաների և գործընթացների մասին է:
18. Սոցիալական ցանցերում անձնական էջին հղումներ. Ձանձրացնող բլոգների, Pinterest-ի կամ Instagram-ի հղումները ձեր ռեզյումեին մեծ արժեք չեն տալու, չեն ավելացնի ռեզյումեի արժեքավոր լինելը: Թեկնածուները, որոնք վստահ են իրենց սոցցանցերում անձնական հաշիվների արժեքին, հիմնականում մերժվում են: Բայց ռեզյումեում անպայման ներառեք այն հղումները, որոնք անմիջական առնչություն ունեն մասնագիտական ոլորտի հետ, ինչպես օրինակ՝ LinkedIn-ը:
19. Ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ. Մենեջերը կկորցնի ձեր նկատմամբ տածած ամենափոքր հետաքրքրությունը, երբ դուք ներառեք ռեզյումեում տեղեկություն մինչև 2000թ.-ը աշխատանքային վայրի մասին: Նշեք արդիական փորձ, որը, իրոք,անհրաժեշտ կլինի նոր վայրում: Նույնը վերաբերում է դասընթացներ անցնելու սերտիֆիկատների մասին:
20. Հիշեցում աշխատավարձի մասին. Որոշ հայցորդներ ներառում են տեղեկություն այն մասին, թե որքան է կազմել իրենց աշխատավարձը նախորդ աշխատանքավայրում: Սա ավելորդ տեղեկություն է, նաև խանգարող հանգամանք, քանի որ գործատուի մոտ կարող է ստեղծվել թյուր պատկեր իբրև թե աշխատանքային պրոցեսում ձեզ հետաքրքրում է միմիայն աշխատավարձը: Թե ինչքան կփափագեք ստանալ, դա նույնպես չարժե նշել: Ռեզյումեն նախատեսված է նախևառաջ մասնագիտական փորձն ու հմտությունները ցույց տալու համար: Չարժե շտապել, աշխատավարձին վերաբերող հարցերը կհասցնեք քննարկել հարցազրույցի ընթացքում:
21. Դեն նետված տառատեսակ. Մի օգտագործեք Times New Roman տառատեսակը: Սա վաղուց է հասցրել հնանալ: Հաշվի առեք չափն ու օգտագործեք ստանադարտ տառատեսակ:Իհարկե, կարևոր է, որ տեքստը լինի գեղեցիկ և ժամանակակից, սակայն շատ ավելի կարևոր է տեքստի դյուրընթեռնելիությունը:
22. Յուրահատուկ տառատեսակ. Աշխատանք փնտրողներն իրենց ռեզյումեն յուրահատուկ ներկայացնելու համար օգտագործում են դժվար, արտասովոր և զվարճալի տառատեսակներ: Հավատացեք, նմանատիպ ռեզյումեները դժվար կլինի կարդալ: Ռեզյումեն կարդացողը ձեր ստեղծագործող լինելը հեշտությամբ կդնի մի կողմ:
23. Նյարդայնացնող բառաֆոնդ. CareerBuilde-ը նաև բացահայտել է, թե որ արտահայտությունների օգտագործումն է տանում մերժման: Այս ցանկում հայտնվել են այնպիսի բառեր ու արտահայտություններ, ինչպիսիք են՝ «լավագույնն իր տեսակի մեջ» , «համակարգված աշխատանք» «հաճելի՝շփումներում»: Կան բառեր, իսկապես, որոնք դուր կգան գործատուին: Դրանցից են՝ ձգտող, հաջողվեց, խնդիրը լուծվեց, թողարկվեց:
24. Ինչ պատճառներով եք լքել նախորդ աշխատատեղը. Աշխատանք փնտրողները կարծում են, որ նախորդ աշխատանքից դուրս գալու մանրակրկիտ նկարագրությունը նրանց կտա պաշտոնի բարձրացման մեջ մեծ հնարավորություններ: Դա այդպես չէ.ժամանակը և տարածությունը երբեմն չեն համընկնում ու անհամապատասխանելի են: Եթե դա կարևոր լինի ձեզ կամ գործատուին, դուք կասեքլ հարցազրույցի ժամանակ:
25. Հաջողություններ՝ «գնահատականի ասպարեզում». Դպրոցը և համալսարանը ավարտելուց հետո դժվար ձեր գնահատականները երբևէ պետք գան սեփական առավելությունն ընդգծելու հարցում: Եթե դուք չեք կարող գլուխ գովալ կարմիր դիպլոմով կամ այլ «առավելություններով» , ուրեմն մոռացեք գնահատականների հիշատակման մասին:
26. Աշխատանք ունենալու մի քանի բարդ պատճառներ. Սրանցից են ռեզյումեն կամ ուղեկցող նամակը: Ռեզյումեն երկարաշունչ բացատրությունների համար նախատեսված տարածք չէ՝ «ինչու՞ է ինձ պետք այդ աշխատանքը» կամ «ինչու եմ հենց ես համապատասխանում այդ պաշտոնին»: Ձեր փոխարեն դա մեծահոգաբար կանեն ձեր հմտությունները, գիտելիքներն ու մասնագիտական որակավորումը:
27. Լուսանկար. Հնարավոր է ապագայում ինչ-որ մի ժամանակ սա կարող էր նորմալ լինել, սակայն հիմա սա կարծես տարօրինակ է, եթե ոչ անճաշակ կամ վանող երևույթ:
28. Կարծիք՝ փաստերի փոխարեն. Մի փորձեք ձեզ ավելի թանկ վաճառել, քան կաք՝ «ինֆորմացիան արդյունավետ կփոխանցեմ մեկ ուրիշին՝ բարձր կազմակերպվածությամբ և ոգևորվածությամբ»: Սրանք միայն կարծիքներ են, այլ ոչ իրական փաստեր: Իսկ ձեզնից, հավատացած եղեք, սպասում են միայն փաստեր:
29. Կարճաժամկետ զբաղվածություն. Ժամանակավոր աշխատանքների մասին մի հիշատակեք ձեր ռեզյումեում, որից ձեզ վտարել են կամ որոնք ձեզ ուղղակի դուր չեն եկել:
30. Անձնական դերանուններ. Ռեզյումեում չպետք է ներառվի «ես» , «ինձ» , «նա» , «իմ» և նմանօրինակ անձնական դերանուններ: Բոլորին էլ այսպես, թե այնպես հասկանալի է, որ ռեզյումեում տեղ գտած ամեն ինչ կապված է ձեր ու միմիայն ձեր փորձի հետ:

Տարածել