JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Սերժ Թանկյան. ռոքից դասական տրանսֆորմացիայի, GoT-ի

Սերժ Թանկյան. ռոքից դասական տրանսֆորմացիայի, GoT-ի, Ջավադիի և SOAD-ի ապագայի մասին

Ջղաձիգ վոկալի ու սյուրռեալիստիկ խոսքերի վարպետը հմտանում է ֆիլմերի սաունդթրեքեր ստեղծելու գործում: SOAD-ի  ֆրոնթմենը  խոստովանում է. «Երբ սպորտով եմ զբաղվում կամ մեքենա վարում, հիմնականում սաունդթրեքային երաժշտություն եմ լսում: Կարծում եմ` հիանալի է, որ մեծ ուշադրություն է դարձվում կինոյի երաժշտական արժեքին»:
Իր առաջին սաունդթրեքային փորձը Թանկյանն արեց անցած տարի: Գրեց հոգեհարազատ թեմայով. Հայոց ցեղասպանության մասին «1915» ֆիլմի երաժշտական մոտիվը նրան էր վստահված: «Չես փախչի անցյալից» մեսիջով Թանկյանի կոմպոզիտորական աշխատանքը միաժամանակ ազգային է, անդրաշխարհային ու այժմեական: Նույնանուն սաունդթրեքային ալբոմը թողարկվել է ապրիլին` Ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Սերժ Թանկյանը երկրպագուներին ռոք-ջազային կոմպոզիցիաներով «երես տալուն» զուգահեռ միշտ էլ զբաղվել է դասական երաժշտությամբ:  2007-ին թողարկված Elect the Dead ալբոմը 2013-ին նա վերաթողարկեց Elect the Dead Symphony անվամբ, ապա ներկայացրեց նաև ամբողջովին դասական հնչողությամբ  Orca Symphony No. 1-ին: Այս տարի ամռանն էլ Երևանում կկայանա Թանկյանի ստեղծած երաժտությամբ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան:
Rolling Stone-ն արթ-մետալի աշխարհում ամենահարգված ու սիրված ներկայացուցչի հետ զրուցել է ստեղծագործական նոր ոլորտի` սաունդթրեքեր գրելու և ապագա ծրագրերի մասին: Ահա, հարցազույցի կարևոր հատվածները.

Ռոք-ջազ-դասական անցումի մասին


Ոչ դժվար էր, ոչ էլ նոր մարտահրավեր: Ես միշտ երաժշտությունը ստեղծել եմ մաքուր կտավի վրա, լիներ դա ռոք, ջազ, թե դասական: Երբ ռոք ես գրում, հաստատ ոգեշնչվել ես պոեզիայից, զգացմունքներից կամ քաղաքական որևէ իրադարձությունից: Դու պետք է հույսդ դնես դրա վրա և տեսնես, թե ուր են գնում ձեռքերդ` դեպի կիթա՞ռը, դաշնամո՞ւրը, թե՞ այլ գործիք: Դու կարող ես գնալ ցանկացած ուղղությամբ: Պատրաստի ֆիլմի վրա աշխատելն ավելի հեշտ է, որովհետև դու գիտես, թե ինչ երաժշտական գործիք ես օգտագործելու:

Ֆիլմային երաժշտության մասին


Անկեղծորեն նախանձում եմ Անջելո  Բադալամենտիին Դեվիդ Լինչի Twin Peaks ժապավենի երաժտական մոտիվը ստեղծելու համար: Ըստ իս, Լինչը հենց այն ռեժիսորն է որի հետ երազում է աշխատել ցանկացած կոմպոզիտոր: Նա տպավորիչ երևակայութուն ունի և էքսպերիմետնալ է: Օրինակ նրա  Mulholland Drive-ը, գրողը տանի, հիշո՞ւմ եք այն փողային սոլոյի հատվածը: Իսկական գժական ջազ ֆյուժն է:

Էնիո Մարկոնեն որպես կուռք


Եթե ցանկ, ապա առաջին տեղում` միանշանակ Էնիո Մարկոնեն է: Որովեհտև նա ստեղծել է բազմապիսի, բայց միշտ էմոցիոնալ երաժշտություն: 70-ականների սաունդթրերքերը գրել է ոչ միայն օրկեստրի, այլև կենդանի բենդային կատարման համար: Դե իսկ Տարանտինոյի հետ ստեղծված երաժտությունը քննարկումից դուրս է:
Սիրում եմ նաև Ֆիլիպ Գլեսի մինիմալիզմը: Բազաթիվ տաղանդավոր կոմպոզիտոր ընկերներով եմ շրջապատված: Շատերին կաորղ եմ թվել` Ջերի Գոլդմիթ, Ալեքսանրդ Դեսպլատ, Յունկեր XL, Հանս  Զիմեր, Ռամին Ջավադի: Ի դեպ, Ռամին, որ Game of Thrones-ի երաժշտության հեղինակն է, մտերիմ ընկերս է:

Ընթացիկ գործունեության մասին


Վերջինն, ինչ գրել եմ, «Արցախն» է: Բացի այդ, մի քանի այլ ռոք երգեր էլ եմ ստեղծել: Տեսնենք որտեղ կհայտնվեն դրանք: System-ի նոր ալբոմո՞ւմ, թե՞ սոլոյում տեղ կգտնեն, դեռ չգիտեմ: Ժամանակը ցույց կտա: Բացի այդ, ռեժիսոր ընկերներիս եմ սպասում, որոնք ֆիլմերի ֆինանսավորում են ստացել: Հնարավոր է` շուտով վերադառնամ սաունդթրեքեր գրելուն: Ունեմ նաև վիդեո խաղերի երաժշտություն ստեղծելու առաջարկներ: Ավելի հստակ ծրագերից կարող եմ առանձնացնել իմ Elect the Dead Symphony/Orca շոուն, որը նոյեմբերին կցուցադրվի Valley Performing Arts Center-ում: Ես այնտեղ եմ իմ բակալավրի որակավորումը ստացել: Նրանք ուզում են իմ կտավների  ցուցադրությունն էլ կազմակերպել, արտցուցասրահ ունեն:

SOAD-ի ապագայի մասին


Մենք միշտ կապի մեջ ենք: Հիմա մտածում ենք, թե ինչպես ունեցած նյութերն ի մի բերել: Չեմ կարող հիմա պաշտոնական հայտարություն անել, թե շուտով կլսեք նոր ձայնագրություն: Երգերը, որ հիմա կան, կատարել ենք միմյանց համար, ձայնագրման ստուդիա գնալու մասին դեռ չենք մտածել: Հիանալի կլիներ նոր ուղղությամբ վերաբրենդավորվեինք: Բայց դա պետք է արվի այնպես, որ խմբի բոլոր անդամներին բավարարի ու երջանկացնի: Տեսնենք` ինչպես կստացվի: Մատները խաչած սպասենք:

Տարածել