Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ, և ինչո՞վ է դա սպառնում
Ինչպե՞ս են սմարթֆոնները հետևում մեզ
Սմարթֆոնների ամենօրյա օգտագործմամբ առաջացնում ենք տվյալների հսկայական հոսք: Հետևելով և վերլուծելով մեր վարքը՝ այդ հարմարանքները ստեղծում են օգտատերերի թվային էջեր՝ մեր անձնական կյանքի բազում մանրամասներով:
Եվ դա բնավ մեր գործունեության պարզ հաշվառումը չէ: Թվային էջերը ընկերություններն օգտագործում են իրենց նպատակների համար, որպես կանոն, առանց մեր իմացության: Ծրագրի աշխատանքի կամ ֆոնային ռեժիմի ժամանակ հավաքելով ինֆորմացիոն բարդ ալգորիթմները՝ դրանք վերլուծում են ամեն ինչ՝ ներառյալ գտնվելու վայրը, որոնման պատմությունը, սոցիալական ցանցերում հաղորդակցությունը, ինչպես նաև ֆինանսական և կենսաչափական տվյալները:
Ի՞նչ գիտեն նրանք մեր մասին
Այս բոլոր տեսությունները կարող են շատ բաների մասին պատմել: Տվյալների յուրաքանչյուր տեսակ փաստում է մեր հետաքրքրությունների, նախասիրությունների և հոբբիների մասին, որոնց հիման վրա կարելի է եզրահանգումներ կատարել մարդու կրթության, հավատի, քաղաքական հայացքների, սեքսուալ կողմնորոշման և գենդեռային պատկանելիության, ինչպես նաև սոցիալական կապերի և առողջության մասին:
Տվյալների տարատեսակները միանում են ամբողջական էջի կառուցման համար: Գոյություն ունեն ընկերություններ՝ մասնագիտացված այդ տեսակի տեղեկատվության վաճառքի վրա:
.
Այդպիսի էջերը կարող են պարունակել կարևոր գաղտնի տեղեկություն՝ էթնիկ պատկանելիության, հասույթի չափի, ընտանեկան դրության և ընտանիքի անդամների մասին:
.
Վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ բջջային ծրագրերից տասից յոթը ուղարկում են հավաքված տեղեկատվությունը երրորդ անձանց: Այդուհանդերձ տարբեր ծրագրերից տվյալները լրացնում են մեկը մյուսին: Փաստորեն սմարթֆոնը կարելի է վերածել հետևող սարքի:
Ինչպե՞ս են օգտագործվում ստացված տվյալները և ինչո՞վ է դա սպառնում
Նման տեղեկությունը շատ պահանջված է ընկերությունների շրջանում և առաջին հերթին հարկավոր է թիրախավորված գովազդի և անհատականացված ծառայություններ տրամադրելու համար: Սակայն այդքանով դրա կիրառումը չի սահմանափակվում:
Վարկերի կիրառում
Նույնիսկ սովորական թիրախավորված գովազդը՝ հիմնված սմարթֆոններից ստացված տեղեկությունների վրա, կարող է իրական ազդեցություն ունենալ մեր կյանքի և բարեկեցության վրա: Ծանր ֆինանսական վիճակում գտնվող մարդիկ կարող են որոնման համակարգում մանրածախ վարկավորման գովազդ ստանալ, իսկ օգտվելով այդ ծառայություններից, հայտնվել պարտքերի մեջ:
Խտրականություն՝ ըստ տարբեր հատկանիշների
Թիրախավորված գովազդը նույնպես քարոզում է խտրականությունը և կազմակերպությունների կողմնակալ վերաբերմունքը մարդկանց հանդեպ: Ռասայական պատկանելիությունը դեռ բացահայտ չի նշվում «Ֆեյսբուք»-ի էջում, սակայն օգտատերի էթնիկ պատկանելիությունը կարող է որոշվել հավանված նյութերի և էջերի հիման վրա, որոնց հետ օգտատերը առնչվել է:
«ProPublica» ոչ կոմերցիոն կազմակերպության հետազոտույթունը ցույց է տալիս, որ կարելի է թաքցնել բնակարանի վարձակալության կամ թափուր աշխատատեղերի հայտարարությունները որոշակի էթնիկ կամ տարիքային խմբերի մարդկանց համար:
Նման մոտեցումը տարբերվում է ավանդական գովազդից տպագիր ԶԼՄ-ներում, ռադիոյում և հեռուստատեսությունում, որոնք չունեն բացառիկ թիրախավորում: Ցանկացածը կարող է գնել թերթ, անգամ եթե չի համարվում նպատակաուղված լսարանի հրատարակում:
Համացանցում կարելի է ամբողջովին բացառել մարդու հասանելիությունը որոշակի տեղեկատվության և նա երբեք այդ մասին չի իմանա:
Վարկունակության ստուգում
Սոցցանցերում տվյալները կարող են ծառայել նաև վարկունակության սահմանման համար: Որպես ցուցանիշ օգտագործվում են օգտատերի հաղորդագրությունների լեզվի վերլուծությունը և անգամ նրա ընկերների վճարունակության վերլուծությունը: Դա իր հերթին կարող է ազդել հարկերի աստիճանի, վարկերի տոկոսադրույքների, բնակարան գնելու կամ կարիերայի հեռանկարների աճի վրա:
Կարդացեք նաև.
- Ի՞նչ հետաքննություն է սկսել Ցուկերբերգը. Facebook-ի նախկին աշխատակցի սկանդալային հայտարարությունը
- Տիեզերքը գրավում են մասնավոր ընկերությունները. Պիտեր Բեկի փոքրիկ քայլերի մեծ հնարավորությունը
- Ինչպե՞ս Instagram-ում թաքցնել ցանցային ակտիվության մասին ինֆորմացիան
Նման ռիսկեր հայտնվում են, երբ մենք օգտագործում ենք վճարման կամ գնումների համար ծրագրեր: Չինաստանում իշխանությունը հայտարարել է անձնական ծախսերը և պետական փաստաթղերը, օրինակ՝ հարկային եկամուտները և ճանապարհյին երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքները միավորելու ծրագրի մասին: Այդ նախաձեռնությունը արդեն գործում է փորձնական հիմքով և միայն ամբողջովին ընդունումից հետո կբերի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական կրեդիտային վարկանիշի յուրացմանը: Իսկ այդ վարկանիշները, իրենց հերթին, կօգտագործվեն արտոնություններ և տուգանքներ նշանակելու համար վարկերի ձևակերպման և սպասարկման առաջընթացի ժամանակ: .
Այս ամենը հեռու ապագայում չէ, այլ իրականություն է: Սմարթֆոնները համարվում են հետապնդման համար արդյունավետ սարքեր և բոլորը, ովքեր օգտագործում են դրանք, ենթակա են նիման ռիսկերի: Այդուհանդերձ հնարավոր չէ որոշել սմարթֆոնների ողջ հավաքվող և օգտագործվող տվյալները, հասկանալու համար դրանց աղդեցության չափը: Այն ինչ մենք գիտենք կարող է լինել միայն սկիզբը:
Թարգմանիչ՝ Միլենա Մկրտչյան