Քվենտին Տարանտինո. 10 զավեշտալի փաստ փառապանծ սրիկայի մասին
1. Փոքր ժամանակ Քվենտինն ամեն օր իր մայրիկի համար տարբեր պատմություններ էր հորինում և սիրով ներկայացնում ընտանեկան դատին։ Սակայն բոլոր հորինվածքներն միշտ ավարտվում էին նույն կերպ՝ մայրիկի սարսափազդու մահով։
2. Իններորդ դասարանում նա լքեց դպրոցը և որոշ ժամանակ աշխատեց «Ծտերի հետ հանգիստը» պոռնո-կինոթատրոնում՝ իբրև տոմսավաճառ։
3. Մինչ սցենարիստ դառնալը, Տարանտինոն վիդեովարձույթում աշխատելու շնորհիվ լցնում էր ուղեղը կինոէնցիկլոպեդիկ տվյալներով և ստում այս և այն տեղ, իբր լրագրող է։ Նման կերպ նրան անգամ հաջողվեց հարցազրույց վերցնել Բրայան դե Պալմայից։
4. Վիդեովարձույթում քիչ էին վճարում, և ապագա ռեժիսորը ստիպված հավելյալ աշխատանք էր ման գալիս։ Այդպես նա հայտնվեց դերասան-սպորտսմեն Դոլֆ Լունգրենի վիդեոմարզանքների նկարահանմանը։ Տարանտինոյի պարտականությունների մեջ էր մտնում մաքրել նկարահանման տան բակի գազոնը շների կղկղանքներից, իսկ նրա վարձած Ջոն Լենգլին հիշում է, թե ինչպես էր Տարանտինոն անընդհատ խփում ոտքերն ու ձեռքերը կահույքին և անդադար խոսում կինոյից։
5. Մինչ նրա գրված «Իրական սերը» դարձավ Թոնի Սքոթի նկարահանված ֆիլմը, 1985-ին նա ստեղծեց իր ամենաառաջին սցենարը՝ «Կապիտան Փիչֆուզն ու անչոուսե ավազակը», որը մինչ օրս գտնվում է գրասեղանի դարակներում։
Դիանա Մարտիրոսյանը պատմում է նաև`
- Ֆեդերիկո Ֆելինի. 10 փաստ հանճարեղ կինեմաստուրբատորի մասին
- 11 հետաքրքիր փաստ աշխարհի «ամենադրամարկղային» ռեժիսորի մասին
- Ֆրենկ Սինատրա. 13 հետաքրքիր փաստ 100-ամյակի կապակցությամբ
- Ժան Լյուկ Գոդար. 10 անհայտ փաստ
6. Օլիվեր Սթոունի «Բնածին մարդասպանները», որոնց սցենարը գրել է Տարանտինոն, դուր չէր եկել ֆիլմի պրոդյուսեր Դոն Մերֆիին։ Եվ երբ տեղի ունեցավ Մերֆի-Տարանտինո պատահական ռեստորանային հանդիպումը, ներկաները հիշատակեցին դա որպես հոլիվուդյան ցավոտ, բայց ծիծաղելի մարտ, երբ կռվողները ոչ մի գաղափար չունեն իրական ծեծկռտուքի մասին՝ այդքան զավեշտալի էր դա դիտվում կողքից։ Սակայն Մերֆին դատից տվեց Տարանտինոյին, իսկ սցենարիստը ասաց, որ դա անախորժություն է, բայց հետո «Variety»-ի հարցազրույցում հիշեց «սիրելի» պրոդյուսերին և մի քիչ գլուխ գովեց։
7. Կռվարարությունից բացի էքսցենտրիկ սինեֆիլը բազմիցս հայտնվել է ճաղերի ետևում։ Կամ գիրք կգողանար խանութից, կամ կմոռանար վճարել ավտոկանգառի տուրքը։ Մի անգամ նա անց է կացրել բանտում ութ օր, ինչն, իր խոսքով, պարզապես դժոխք էր, բայց նա լսեց այդտեղ բազում «հրաշալի» արտահայտություններ, որոնք նրան ապագայում շատ պետք եկան։
8. «Կատաղած շների» հաջողությունից հետո Քվենտինին դիմեցին բազում պրոդյուսերներ՝ մսոտ և հոլիվուդյան կոմերցիայի տեսանկյունից բավականին հաճելի առաջարկներով։ Բայց նա մերժեց ուիլսմիթենց «Սևազգեստ մարդկանց» և Կիանու Ռիվզով «Արագությունը»՝ 1994-ին նկարելով աշխարհի ամենաբուրգերակոկաինաարյունապարային «Քրեական գրվածքը», որը դարձրեց նրան հեղինակային հաջողակ ռեժիսոր, նվիրեց Կաննի գլխավոր մրցանակ և Օսկար ու Ոսկե Գլոբուս՝ «Լավագույն սցենար» անվանակարգերում։
9. Քվենտինը դարձավ մեգասիրված և հիպերհայտնի. նրա արվեստի երկրպագուների շարքում էր անգամ Սադդամ Հուսեյնը։ Երբ ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք և բռնագրավեցին Հուսեյնի դղյակներից մեկը, տան տիրոջ սկավառակների մեջ կար նաև «Քրեական գրվածքը»։
10. Ռեժիսորի որոշ տարօրինակությունները, օրինակ՝ ակտիվ ֆութ-ֆետիշիզմը, նորություն չէ, բայց դրա հետ մեկտեղ ժամանակին իր մոտ առկա էր հատուկ վերաբերմունք ուրիշ վերջավորությունների նկատմամբ։ 2004-ին «Rolling Stones» ամսագրին տված շատ անկեղծ հարցազրույցի ժամանակ Տարանտինոն նշեց, որ մի օր դանակը ձեռքին իսկապես պատրաստվում էր կտրել իր մատերից մեկը, սակայն հետո մտափոխվեց։ Դա նա կատարեց իր կինոհերոսներից մեկի հետ «Չորս սենյակ» ֆիլմի նովելներից մեկում, որը հիմնված է Ռոալդ Դալի պատմվածքի վրա։