The NEW YORKER. Blognews ամերիկյան ձևով. Ինչպես են թշնամիները միմյանց share-ում
Այս շաբաթվա սկզբին Ջոն Օլիվերը HBO հեռուստալիքով առաջին անգամ անդրադարձավ համացանցի խնդիրներին: Հաղորդման ընթացքում ցուցադրված կարճ տեսահոլովակում Օլիվերը ծաղրում էր կայքերը, մասնավորապես «Huffington Post»-ը իր հաղորդումից հատվածներ ներկայացնելու համար, սակայն Օլիվերն իր սատիրան չէր սահմանափակել «Huffington Post»-ով:
Ի պատասխան` «Huffington Post»-ն իր կայքում մի նոր տեսահոլովակ տեղադրեց՝ այս անգամ ավելի մեղմ վերնագրով: Մյուս ինտերնետային կայքերը («Vox»-ը և «Gawker»-ը) հետևեցին Օլիվերի խորհրդին` անդրադառնալով միայն փաստերին և տեղադրեցին տեսահոլովակներ` հիմնված Օլիվերի ցուցումների վրա: Այս պահից սկսած՝ համացանցը պետք է որ ավելի լավ և որակյալ աշխատեր: Ջոն Օլիվերը այդ փուլը հաղթահարեց իր սրամտության և համառության շնորհիվ:
Այս դրվագում կենտրոնական տեղ է զբաղեցնում այն հանգամանքը, որ այդ կայքերը տարածում էին այն լուրերը, որոնցում ծաղրի առարկա էին դառնում հենց իրենք` տարածողները: Սակայն դա դիտարկվում էր մեկ այլ տեսանկյունից. այդպիսով նրանց վրա ուշադրություն էր կենտրոնանում: Ավելի վաղ, երբ Օլիվերը մի ամբողջ հատված նվիրեց տեղական գովազդի խորամանկություններին, քննադատություն պարունակող այդ տեսահոլովակը միանգամից տարածեցին նույն լրատվամիջոցները:
Եթե հետևում եք առցանց լրատվամիջոցներին, դժվար չէ նկատել, որ Օլիվերը շատ կարճ ժամանակում վերածվել է մի քննադատի, որի սուր, հումորով լի կարծիքը (ասենք` ցմահ բանտարկության, ինտերնետային չեզոքության վերաբերյալ) շատ կարևոր է հասարակության համար (նաև քաղաքականությանը վերաբերող հարցերում):
Երբ հաղորդումն առաջին անգամ հեռարձակվեց, կարծում էի` այն չի կարողանալու ներկայացնել շաբաթվա հիմնական իրադարձությունները, քանի որ թողարկվում էր շաբաթական մեկ անգամ: Սակայն հաղորդման հեղինակները ստեղծեցին ամենահաջողված և հումորով լեցուն հաղորդման մի տեսակ, որում Օլիվերը որպես լրագրող և հեղինակ աշխատեց 7 տարի: Հաղորդումը հեռարձակվում էր կիրակի երեկոյան, տեսահոլովակներն էլ հիանալի տարածք էին նոր գաղափարներ փնտրող լրագրողների համար: