Դի Կապրիոյի օսկարյան մաքառումը
«Փրկվածի» խնդիրը հայկական կինոշուկայում սկսվում է առաջին իսկ փուլից՝ ֆիլմի անվանումից: Ավելի շուտ` ռուսական թարգմանությունից, որից ուղղակիորեն կախված է հայկական տարբերակը: Իրականում revenant նշանակում է մարդ, որը վերադառնում է երկար բացակայությունից հետո, այլաշխարհից եկած, նաև ուրվական, մարդ, որին համարում էին մահացած: Իսկ փրկված լինելու համար, ինչ-որ մեկը պետք է որ քեզ փրկի. մեքսիկացի ռեժիսորի նյու սթայլ թրիլլեր-վեսթերնում նման հնարք պարզապես չկա՝ գլխավոր հերոսին բացի իրենից ոչ ոք չի փրկում:
Հայկական և ռուսական կինովարձույթներում ֆիլմերի անվանումները ոչ միայն գաղափարական առումով սխալ են, այլ նաև սփոյլեր են կրում: Իսկ օրիգինալ անվանումը և ֆիլմի ավարտը թողնում են անորոշության հավանականություն, որը շատ կարևոր է հնդկացիների մշակույթի մեջ:
Վեսթերն ժանրի առանձնահատկություններից ելնելով՝ ժապավենը կարելի էր հանգիստ վերնագրել «Մարդ, որը վերադարձավ երկար բացակայությունից» կամ նման մի արևմտյան, անգամ ջիմջարմուշոտ մի բան: Ռևիզիոնիստական վեսթերններին բնորոշ այս ֆիլմն այդքան էքշընառատ չէ. այստեղ զգացվում է Ջոնի Դեփի մասնակցությամբ «Մահացած մարդը» ֆիլմի կիսամիստիկ, այլաշխարհային, ենթագիտակցական աշխարհը:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արդեն 5-րդ անգամ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Newmag-ն անցկացրեց Ձմեռային փառատոնը (լուսանկարներ)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)
Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Երևանում կանցկացվի Գրքի և արվեստի 5-րդ փառատոնը (անոնս)