JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Արևելյան խոհանոց] Նոր սկանդալ է հասունանում Թուրք

[Արևելյան խոհանոց] Նոր սկանդալ է հասունանում Թուրքիայի և Իսրայելի միջև «Մավի-Մարմարա»-ի գործով

Թուրքիայում Մավի Մարմարայի միջադեպի շուրջ նոր սկանդալային իրավիճակ է: Այս անգամ ոչ թե Իսրայել-Թուրքիա, այլ ներթուրքական ձևաչափով: 9 զոհերի հարազատներն ու նրանց աջակիցները Թուրքիայի կառավարությանը մեղադրում են Իսրայելի վճարած 20 միլիոն դոլարը շորթելու մեջ: 2016-ի սեպտեմբերի 30-ին Իսրայելը Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարմարա»-ի գործով որպես փոխհատուցում նստեցրել է 20 միլիոն դոլար: Սակայն զոհերի ընտանիքների համար նախատեսված այդ փոխհատուցումը զոհերի ընտանիքներից ոչ մեկը մինչև այսօր չի ստացել:
Ամեն ինչ սկսվել է 2010-ի մայիսի 31-ին. սա թուրք-իսրայելական հարաբերությունների փորձության օրն է: Այդ օրը «Ազատության տորմիղի» 6  նավերը հումանիտար օգնություն էին տանում Իսրայելի կողմից շրջափակված Գազայի հատված, երբ բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելուց հետո իսրայելցի հատուկջոկատայինները թուրքական  «Մավի Մարմարա» նավի վրա գործողություն սկսեցին:  9 թուրք սպանվեց, ինչին հետևեց դիվանագիտական կոլապս: «Մավի Մարմարան» դարձավ Թուրքիային և Իսրայելին վերաբերող անդրադարձերի կարմիր գիծը:



[Արևելյան խոհանոց]





Այս միջադեպից հետո տարիներ շարունակ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման ոչ մի հնարավորություն չկար: Թուրքիան Իսրայելին 3 նախապայման էր ներկայացրել` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետերի իրագործման Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել: 3 տարի Թել Ավիվը հրաժարվում էր կատարել թուրքական նախապայմանները: Միայն 2013-ի մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարեց Էրդողանին և ներողություն խնդրեց: Նեթանյահուն իր որոշումը հիմնավորեց տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում ստեղծված նոր իրավիճակով՝ կարևորելով Սիրիայի հարևաններ Իսրայելի և Թուրքիայի գործակցությունը: Սակայն նույնիսկ ներողությունից հետո հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց չեղավ:  
Մեկ տարի անց՝ 2014-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Իսրայելը պատրաստ է կատարել նաև երկրորդ նախապայմանը՝  միջադեպի համար Թուրքիային առաջարկել է $20 մլն-ի փոխհատուցում: Ու գրեթե միաժամանակ պարզվեց, որ Թուրքիան համաձյան չէ՝ պահանջում է $30 մլն: Օրեր անց, այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց՝ տևական բանակցություններից հետո կարողացել են պայմանավորվել փոխհատուցման չափի շուրջ:  
Այժմ զոհերի ընտանիքներին վճարումներ չկատարելը թուրքական իշխանությունը բացատրում է նրանց ունեցած տարբեր պահանջներով: Ըստ թուրք չինովնկների, որոշ ընտանիքների հավակնությունները չափազանց մեծ են և պետք է համաձայնության հասնել, որպեսզի գումարն արդարացի բաժանվի: Հետագա ուշացումը սպառնում է Թուրքիայում նոր՝ անհավանական մեծ մասշտաբով հակակառավարական բողոքի ալիքի պատճառ դառնալ:

Տարածել