BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ամերիկյան պոլիտօլիմպ. Բուշ-Քլինտոն ընտանիքների պայ

Ամերիկյան պոլիտօլիմպ. Բուշ-Քլինտոն ընտանիքների պայքարը

Շատ ժամանակ չի մնացել ԱՄՆ հաջորդ նախագահի ընտրևությանը, որը տեղի կունենա 2016-ին: Արդեն ակտիվորեն քննարկվում են հանրապետական ու դեմոկրատ թեկնածուների անունները: Քաղաքական ամենամեծ ինտրիգներից է Բուշ-Քլինտոն ընտանիքների հնարավոր պայքարը Սպիտակ տուն վերադառնալու համար:
Ամերիկյան քաղաքական կյանքում քաղաքական ընտանիքների կամ կլաների գոյությունը դարձել է սովորական բան, թեև ԱՄՆ Սահմանադրությունը բացառում է քաղաքական կյանքում և երկրի ղեկավարությունում որևէ տեսակի խտրականություն ու ազնվական, տոհմային համակարգ: Ադամս, Ռուզվելտ, Քենեդի, Թավթս և այլք տարբեր ժամանակներում ակտիվ դեր են խաղացել ԱՄՆ քաղաքական կյանքում՝ ունենալով այդ ազգանունը կրող նախագահներ, կոնգրեսականներ, սենատորներ, նահանգապետեր և այլ պաշտոնյաներ: Դրանք բոլորն են ընտրովի են և ստացել են հանրության վստահությունը: Ազգանունը վերածվել է քաղաքական բրենդի, որը տալիս է առավելություն և ռեսուրսներ` քաղաքական պայքարի ընթացքում:
Քաղաքական դինաստիաների գերակայության վերջին վառ օրինակներից է Բուշ-Քլինտոն ընտանիքների ակտիվ դերակատարությունը երկրի ղեկավարման վերջին երեք տասնամյակների ընթացքում, որն ընդհատվեց 2008-ին Օբամայի ընտրությամբ: Չմոռանանք, որ նախնական ընտրություններում Օբամայի հիմնական մրցակիցն էր Հիլարի Քլինտոնը, որը գալիք նախագահական ընտրությունների համար դիտարկվում է որպես դեմոկրատների ճամբարի հիմնական թեկնածու:
Հանրապետական թևում հնարավոր թեկնածու է Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագի կրտսեր զավակ Ջեբ Բուշը` Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը: Նա լավ համբավ է վայելում Ֆլորիդայում, որտեղ կարողացել է բարեփոխումներ իրականացնել կրթության և սոցիալական բնագավառներում: Ջեբ Բուշի որոշումը դեռ վերջնական չէ, բայց քնարկումներն այս առիթով ավելի են թեժանում: Եթե Քլինթոնն ու Բուշը հաղթահարեն նախնական ընտրությունների արգելքը և դառնան իրենց կուսակցությոuնների թեկնածուներ, ապա գալիք ընտրությունները կդիտարկվեն որպես ժառանգականության վերադարձ ԱՄՆ քաղաքական կյանքում:
Սակայն կարծիքներ կան, որ ամերիկյան հանրությունը հոգնել է այս երկու ընտանիքների քաղաքական «մենաշնորհից»: Չի բացառվում, որ նրանց պայքարի պարագայում այս ընտրություններն ունենան չափազանց ցածր մասնակցության տոկոս: Այս կարծիքին է ամերիկահայ քաղաքագետ Տանիել Քուշագջյանը: Նա մտաբերում է, որ վերջին քառորդ դարում չեն եղել նախագահական ընտրություններ, որ քվեաթերթիկի վրա չլինեն Բուշ կամ Քլինթոն ազգանունները՝ սկսած 1980 թվականից, երբ ապագա նախագահ Ջորջ Բուշ ավագը փոխնախագահի թեկնածու էր Ռոնալդ Ռեյգանի թիմում, և ավարտած 2008 թվականով, երբ Բուշ կրտսերն ավարտեց իր նախագահական կարիերան: Բացառություն էին 2008 և 2012 թվականների ընտրությունները: Բուշ և Քլինթոն ընտանիքները միմյանց դեմ են դուրս եկել միայն մեկ անգամ, երբ 1992 թ. նախագահական ընտրությունների ընթացքում Արիզոնայի նահանգապետ Բիլ Քլինթոնը հաղթեց գործող նախագահ Ջորջ Բուշ ավագին և զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Մնացած բոլոր ընտրություններում Բուշ կամ Քլինթոն թեկնածուների մրցակիցները այլ ազգանունով թեկնածուներ են եղել:
Անշուշտ, ԱՄՆ քաղաքական կյանքի ժառանգականությունը տարբերվում է այլ երկրներում, հատկապես բռնապետական համակարգ ունեցող երկրներում քաղաքական նման սերնդափոխությունից: Թերզարգացած երկրներում սովորական մի բռնապետ իր իշխանությունը փոխանցում է իր զավակին կամ արյունակցին, հաճախ` արյունահեղության գնով: Դրանք տարբեր երևույթներ են՝ միմյանց հետ որևէ եզր չունեցող: Հենց այս առումով էլ ամերիկյան քաղաքական համակարգի նման դրսևորումները առանձնահատուկ են և չեն հակասում ժողովրդավարական սկզբունքներին, քանի որ վերջին խոսքի իրավունքը միևնույն է պատկանում է ընտրողին:
Նյու Յորքյան Time ամսագրի դիպուկ դիտարկմամբ՝ ամերիկյան հանրությունն ունի դարավոր մեծ հակակրանք արքաների ու թագավորների նկատմամբ, սակայն դա չի խանգարում համակրել իրենց արքայադստրերին ու արքայազներին:
 
 

Տարածել