BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Carnegie] Ինչու Ուզբեկստանը չի կարողանում ազատվել

[Carnegie] Ինչու Ուզբեկստանը չի կարողանում ազատվել բամբակի արտադրության անեծքից

Քառորդ դար անկախության շրջանն ապրող Ուզբեկստանը ԽՍՀՄ-ից ժառանգած բամբակի արտադրությունից ազատվել, կարծես թե, չի կարողանում: Տնտեսության այս ոլորտը խորհրդանշող սիմվոլն անգամ զինանշանից զինանշան տեղափոխվեց:
Նախագահի փոփոխությունը փոքր-ինչ հույս ներշնչեց, որ երկրի քաղաքականությունը կենթարկվի փոփոխության, այդ թվում և կվերանայվի գյուղատնտեսության քաղաքականությունը: Սակայն, պարզվում է, իշխանությանը միայն մտահոգում է բամբակի արտադրությունից ստացած իր օգուտը և ոչ թե քաղաքացիների առողջությունը:

ԽՍՀՄ սուրբ մասունքը


Բամբակի արտադրությունն այդքան էլ դյուրին գործ չէ: Ինչպես հայտնի է, այս մշակաբույսը թույլ չի տալիս իր շրջապատում աճեցնել գյուղատնտեսական այլ բույսեր: Բամբակի դաշտերի համար օգտագործվում է հատուկ թունաքիմիկատներ, որոնք չորացնում են շրջապատի մյուս բույսերը:
Խորհրդային տարիներին Ուզբեկստանի արդյունաբերական մշակաբույսերի 98 %-ը պատկանում էր բամբակին: Ամեն տարի հանրապետությունն արտադրում էր 4.5 մլն. տոննա բամբակ: Բամբակի դաշտերը ձգվում էին ավելի քան 2 մլն. հա: ԽՍՀՄ-ում բամբակի արտադրության 60%-ն ապահովում էր Ուզբեկստանը:
Ճիշտ է, ԽՍՀՄ վերջին տարիներին բամբակի 5-ամյա պլանի պահանջը նվազեց, 307 հազար հեկտարով նվազեց նաև դաշտերի տարածքը: Սակայն դա երկրին ամենևին էլ չօգնեց, քանի որ բույսը ջրելու համար օգտագործվող Արալյան ծովն արդեն զգալի ցամաքել է:
Անկախության առաջին տարիներին երկրի առաջին նախագահ Քարիմովը դեմ էր բամբակի արտադրությանը: Նա հայտարում էր, որ Ուզբեկստանը Խորհրդայինի տարիներին վերածվել է բամբակյա գաղութի, բամբակի ցեխի. աշխատաշուկան մեզ, իսկ փողերը՝ Մոսկվային: Քարիմովն անգամ այս թեմայով գիրք գրեց:
Բամբակից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Ճիշտ է, դրա ընդհանուր արտադրությունը քառորդ չափով նվազեց, արտահանման ծավալը 60%-ից դարձավ 8% (1991-2015թթ.), բայց Ուզբեկստանն աշխարհի բամբակի հումք արտադրող երկրների շարքում շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում և 4-րդն է՝ արտահանող երկրների ցանկում: Ուզբեկական բամբակի հիմնական գնորդը Բանգլադեշն է(29%) և Չինաստանը(26%):
2016-ին բամբակի հումքի արտադրությունը կազմեց 3 տոննա, իսկ բամբակե կտորեղենի արտահանումից եկամուտը դարձավ 1.32 մլրդ դոլար:   

Շահագործում՝ պետության կողմից


Բնականաբար, տնտեսության այս ճյուղից ունենալ 1.32 մլրդ դոլար, քիչ չէ: Նման ահռելի գումար երկրի իշխանությունը վաստակում է իր քաղաքացիներին շահագործելու միջոցով: Դեռ Քարիմովի տարիներին, ավելի քան 5 մլն. մարդ զբաղվում էր բամբակի հավաքով, դաշտեր էին ուղարկվում պետական ծառայողներ, բժիշկներ, ուսուցիչներ, ուսանողներ, անգամ՝ դպրոցականներ: Դադարում էին դասերը: Ոստիկանությունում հաշվառվածներն անգամ ուղարկվում էին դաշտեր: Տեղական իշխանությունը բամբակի հավաքի սեզոնին արգելում էր հարսանիքները, հավաքույթները: Բամբակի դաշտում աշխատողների առողջության մասին մտածող չկար. յուրաքանչյուր տարի դաշտերում մահանում էին տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ:
Իրավիճակն Ուզբեկստանում այն աստիճան անկառավարելի էր, որ աշխարհի 153 խոշոր ընկերություններ (այդ թվում՝ Adidas Group, Puma, Levi Strauss, H&M, Walmart, C&A, Marks & Spencer, IKEA) պարզապես որոշեցին բոյկոտել ուզբեկական բամբակը: 2014-ի բոյկոտից հետո իշխանությունը հրաժարվեց շահագործել մանկական աշխատուժը:
2016-ին Միրզիյոևի կառավարությունը վավերացրեց Աշխատանքի միջազգային կազմակերպություն կոնվենցիաները, որոնք արգելում են երեխաների կամ հարկադիր աշխատանքը: Սակայն դա ամենևին էլ չխանգարեց, որ Քարիմովի հուղարկավորությունից հետո իշխանությունը բամբակ հավաքելու համար մոբիլիզացնի բյուջետային աշխատողներին:

Օրհնություն


Միրզիյոևի նախընտրական խոստումների շարքում կա նաև բամբակի արտադրությունը նվազեցնելու կետ: Նոր ղեկավարը խոստացել է բամբակի ցանքատարածությունը սահմանափակել հատկապես այն վայրերում, որտեղ կա ջրի խնդիր: Կտնկեն խաղողի այգիներ, կաճեցնեն բանջարեղեն. նա նաև խոստացել է առաջիկա 5 տարիների ընթացքում բամբակի քաղը մեքենայացնել:
Կկարողանա՞ն ֆերմերները հրաժարվել բամբակի արտադրությունից: Ըստ էության, նրանք դեմ չեն այս փոփոխություններին, քանի որ բամբակի արտադրությունը ֆերմերների համար շատ ծանր է. ջուր չկա, թունաքիմիկատներն են թանկացել: Սակայն հաշվի առնելով, որ երկրի գլխավոր տնտեսագետը՝ գյուղնախարարն արդեն սպառնացել է այն տնտեսվարողներին, որոնք բամբակի փոխարեն կաճեցնեն եգիպտացորեն կամ սոխ՝ դժավար թե: Ուզբեկստանին մնում է գլորել ինքնաբզկտման տարիները, մինչև այլևս ոչինչ չմնա:

Տարածել