Ուզբեկստանում մտադիր են «կիրիլիցան» փոխարինել լատինական այբուբենով
Օտամուրադովի կուսակցության կուրսն ակնհայտ է, այն հուշում է նույնիսկ կուսակցության անունը Milliy Tiklanish թարգմանաբար` «Ազգային վերածնունդ»: Նրա կողմնակիցները վստահ են ուզբեկերենի լատինականացումը թույլ կտա հեռվանալ սովետական անցյալից ու հզորացնել ազգային ինքնությունը: Այս գաղափարի քննադատներն անհանգստացած են, որ ծրագիրի իրականացումը չափազանց ծախսատար կլնի ու կբարդացնի այն մարդկանց կյանքն, ում համար կիրիլիցան տնտեսական գոյատևման հարց է:
Այս հարցը շուրջ կեսդարյա քննարկումների օրակարգում է եղել: 1993-ի գարնանը Ուզբեկստանում կառավարական հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է ուսումնասիրեր կիրիլիցայի կիրառումը վերացնելու հնարավորությունները: Նախաձեռնությունը խթանել էին այդ տարվա մարտին Թուրքիայի մայրաքաղաքում պոստ սովետական թյուրքական ազգերի ներկայացուցիչները, բայց թեման համապատասխան շրջանակներում եփվում էր արդեն մի քանի տարի: Քննարկվում էր նաև արաբական գրին անցնելու տարբերակը: Վերջում հաղթեցին նրանք, ովքեր պնդում էին, որ լատինական գիրն անհրաժեշտություն է ժամանակակից տեխնոլոգիաներից, համակարգչից օգտվողների համար: Նույն տարվա սեպտեմբերին խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որը նախատեսում էր լատինական այբուբենի աստիճանական ներդրումը մինչև 2000թ:
Ռուսական լրատվական դաշտը, ինչպես և սպասվում էր, անհանգստացած էր: 1993թ.-ի հոկտեմբերին Российская газета-ն «Բարի ճանապարհ կիրիլիցա» վերնագրով հոդված հրապարակեց, որում Ուզբեկսատնում վերջին զարգացումները դավաճանություն էր որակել:
Նման արձագանքները չվախեցրին ուզբեկ պաշտոնյաներին ու նրանք սկսեցին նոր դասագրքերի տպագրությունը, մեծահասակների համար ներդրվեցին նոր այբուբենի ինտենսիվ կուրսեր: Հետագա գործընթացները դանդաղեցրին նոր կուրսի ընթացքը: Արդեն 1995-ին պարզ էր, որ անբավարար ռեսուրսները և դանդաղ առաջընթացը խառնաշփոթ են առաջացնում:
Մշակութաբան Արտյոմ Կոսմարսկու խոսքով շփոթեցնող էին ամենուր հայտնված նոր բառերը` cafe Millenium, kafe Fant, salon, Style, անհասկանալի էր, սա անգլերե՞ն է, թե՞ ուզբեկերեն: Ավելի ծիծաղելի էին բառերը, որոնք ռուսերենից լատինատառ ուզբեկերեն վերափոխված տարբերակով մարդկանց զվարճացնում էին: Ինչպես օրինակ` ռուսերեն «цех» բառը դարձավ «sex». Նրբերշիկի արտադրությամբ զբաղվող цех-ն այսպիսով, դառնում է «kolbasa sexi». Սա էր պատճառը, որ 2000թ.-ի դեդլայնը նախ` հետաձգվեց մինչև 2005, հետո էլ մինչև 2010թ:
Նախկին Սովետական Միության բոլոր թյուրքական ազգերը ձգտում էի այդ մոդելին: Առաջինը Թուրքիան էր, 1920-ին երկիրն անցավ լատինատառ այբուբենի կիրառման, թևակոխելով արևմտացման փուլը, որով հույս ուներ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից որպես «Մեծ Եղբոր»:
Նախկին սովետական երկրներից Ադրբեջանն առաջինն էր, որ դիմեց այդ քայլին: Անկախության հենց առաջին տարում առաջին դասարանցիներին լատինատառ դասագրքեր բաժանվեցին: Լատինական այբուբենն ամենուր էր, կիրիլիցան անհետացավ հանրային տեսադաշտից:
Թուրքմենստանը նույնպես այդ քայլին դիմեց 1993-ի ապրիլին: Կանխատեսելի էր, որ հրատարակված առաջին թյուրքականացված լատինատառ գիրքը նախագահ Սապարմուրադ Նիյազովիի կենսագրությունն էր 1995-ին: Շատ շուտով քննարկումներ սկսվեցին հարևան Ղազախստանում, որտեղ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիշեցրեց կիրիլիցան լատինատառ այբուբենով փոխարինալեու վերաբերյալ իր կարծիքը:
Ժամանակակից Ուզբեկստանում սա այբուբենային 3-րդ ռեֆորմն էր: 1929-ին արաբական գիրը, որն օգտագործում էր գրագետ վերնախավը, փոխարինվեց լատինականով:Կիրիլիցայից հրաժարումն այդ ժամանակ այլ հիմնավորում ուներ` հակացարական, հետո էլ հակաբոլշևիկյան անհրաժեշտություն: Մոսկվան արաբական գիրն ասոցացնում էր իսլամի հետ ու դրա կիրառումը որակում էր խավարամտության ու սնոտիապաշտության հիմք:
Քաղաքագետ Անվար Նազիրովը պատմում է, որ վերջին 23 տարիների ընթացքում լատինական այբուբենը ներդնելու փորձեր շատ են արվել, բայց որևէ իրավասու մարմին ներգրավված չէր նոր այբուբենի` բյուրոկրատական արտադրանքի մշակման գործում:Հիմնական փաստարկը դրա դեմ այն էր, որ այդ քայլով հավելյալ անհարմարություններ կստեղծվեն այն երիտասարդների համար, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան և Ղազախստան, քանի որ դա կխոչընդոտի նրանց շփումը տեղացիների հետ կսահմանափակի նրանց հմտությունների կիրառումը արտասահմանում:
Այսօր լատինական այբուբենը լիովին ներդրվել է Ուզբեկստանում: Այն փոխարինաբար օգտագործվում է կիրլիցայի հետ միասին, երթևեկության նշաններում, մետրոյի կայարաններում: Բայց թերթերի խմբագիրները ջանքեր են գործադրում կանխելու նրանց ձևակերպմամբ`աղետը: Միաժամանակ ուզբեկական համացանցն արդեն ադապտացվել է երկլեզու համակարգին` առաջարկելով կայքերի երկլեզու տարբերակ:
Երկլեզու համակարգը բաժանել է հասարակությանը երկու ճամբարների, ինչը ազդել է նաև ընտրողների կողմնորոշման վրա: Կիրիլիցայի դպրոցն անցած սերունդը դժվար թե քվեարկի լատինատառ այբուբեն խոստացող Օտամուրադովին: