Յաշար Քուրտ. Թուրքական ռոքի հայ Վարդապետը
Երբ ձեռքը վերցրեց Կոմիտասի ստեղծագործությունների ձայնասկավառակը, Վարդապետի դեմքը շատ ծանոթ թվաց. գրեթե նույնն էր, որն ամեն օր հայլու մեջ է տեսնում: Յաշար Քուրտի կասկածներն այդ օրից ավելի խորացան, ինչու՞ է այդքան նման հայի, եթե ինքը թուրք է:
Էնդի Սերկիս. Գոլումի հայկական արմատները
2007-ին էր: Արտո Թունջբոյաջյանի հետ նախագիծ էին ստեղծել ՝ «Յաշ-Ար», Հայաստանում միասին ձայնասկավառակի վրա էին աշխատում: Թուրքիա վերադառնալուց հետո սկսեց ուսումնասիրել ընտանիքի պատմությունը:
«Կասկածներ միշտ եմ ունեցել: Ընտանիքս մահմեդական էր, բայց զգում էի, որ դա ձևական է: Զգում էի, որ անտարբեր ենք իսլամի հանդեպ»:
40 տարեկանում նա բացահայտեց, որ հայ է: Յաշար Քուրտը իր հայկական կենսագրությունը սկսել է Արշակ անունով, մկրտվել է Գերմանիայում.
«Քրիստոնեությունը միշտ է հետաքրքիր եղել: Նույնիսկ մի անգամ դպրոցում նկատողություն եմ ստացել խաչ պահելու համար»:
http://www.youtube.com/watch?v=mkny3ttIDks
Յաշար Քուրտը ռոք-երաժիշտ է, երգիչ և կոմպոզիտոր: Ծնվել է 1968-ին Ստամբուլում: Նա հիմնադրել է Beyaz Yunus («Սպիտակ դելֆին») խումբը: Առաջին ստուդիական ալբոմը թողարկել է 1993-ին Գերմանիայում:
Տնտեսագիտական կրթությունը թողնելու համար Քուրտը չի ափսոսում, հաջողվեց դառնալ Թուրքիային ամենաճաչված երաժիշտներից մեկը: 2003-ից Ստամբուլում անցկացվում է նրա հիմնադրած Barisa Rock փառատոնը, այն ոչ ֆորմալ անվանում են «Խաղաղության փառատոն»:
Ալեք Քեշիշյանն «անկողնում» Մադոննայի հետ և «հրաշագործ ջին» Սելենա Գոմեսի համար
Երաժշտության լեզվով նա բարձրացնում է ռասիզմի, ազգայնականության, սոցիալական անարդարության, Թուրքիայի քաղաքականության հարցերը: Փառատոնն ամեն տարի 50 հազարից ավելի մարդ է հավաքում: Քուրտի երաժշտական գործունեությանը հետևում են հատկապես երիտասարդները, նրա կատարումները հաճախ կարելի է լսել քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիաների ժամանակ:
http://www.youtube.com/watch?v=NJhLi24Ptwk