BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%

Ես եմ Մանյունյան...

Աննա Խաչատրյան

Բերդի բազառում լավ խառը կանաչի են ծախում։ Մաման ճաշի համար էր ուզել։ Մարգո տատը, որ ամեն օր կովը կթում ու կաթը Բերդ է տանում, խոսում էր Մանյունյայից։ Մարգո տատը, որ դպրոցում է վերջին անգամ տպած տառերի հանդիպել ու ձեռքը օդում թափ տվել` «գրքի հերն էլ անիծած,Մաշտոցինն էլ վերեք, իմն իմ մարդն ա ու նախիրը», հպարտությամբ Աբգարյան Յուրիի աղջկա մասին էր խոսում, որին իրականում ոչ տեսած էր, ոչ լսած։ Մանյունյային ամենալավը գիտեն բերդցիները։ Բազառում երկար ժամանակ խոսելու թեման սրսկած պոմիդորները, Կամոյի "տարած֊ ետ բերած" աղջիկն ու քաղցր Մանյունյան էր։ Մարգո տատը հարևան Վարդգեսիկի թևի տակ դրած էր տեսել գիրքը։ «Լավ էլ սիրուն գիրք ա»,- ասել էր Տան ու «էստի համեցեք»֊ով իրեն կողմ ձգել գնորդներին` Նավուրից, Այգեձորից,Չինչինից։ Բազառի դիմացի խանութում օրեր առաջ հանդիպեցի ձյաձ Հրաչին, պատին մի մեծ թերթ էր կպցրած, ուշադիր նայեցի ու իբր, չեմ ճանաչել, հարցրի. ֊Ո՞վ է, որ մի հատ էլ պատից ես փակցրել։ ֊Պա՜, խայտառակ չես հո տյու, մեր Մանյունյան ա։ Ժուռնալիստնին քանի օրա` իրա մասին են խոսըմ։ Ձյաձ Հրաչը մոտ կանչեց ինձ ու ականջիս փսփսաց` ինքը ժամանակ չի ունենա գիրքը կարդալու, խոսք վերցրեց ինձանից` որ կարդամ,իրեն անպայման պատմեմ, ամոթ է, որ չիմանա, կասեն Հրաչն անգրագետ ա։ Ձյաձ Հրաչին ծերից ծեր պատմել եմ գիրքը, մի ահագին լսելուց հետո բացականչում էր` վայ քո՜, ցավդ տանեմ, Նարինե ջան։ Էն ամենալավ մասերում էլ դադար էր վերցնում, չիբուխը վառում(հա, ինքը մինչև հիմա էլ դա է ծխում), ու ասում` շարունակի։ ֊Ղաքիդ մեռնեմ,Նարինե ջան, Տային էլ բարևնի իմ կողմից,֊ասեց ու աչքով արեց։ Մանյունյան իմն էլ է, Մարգո տատինն էլ է, ձյաձ Հրաչինն ու սրսկած պոմիդոր ծախողինն էլ է։ Ես եմ Մանյունյան...

Տարածել

Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ [Գիրք 2]
Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ [Գիրք 2]

Նարինե Աբգարյան

3400 ֏

Նկարագրություն

Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» երկար սպասված շարունակությունն է:

Մանյունյայի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյային, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին: Գիրքը նվիրում ենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը:

Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք... Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ՝ վայելե՛ք…

Այլ կարծիքներ