Այս գրքի բոլոր տողերը կախարդված են:

Նարեկ Հակոբյան

Այս գրքի բոլոր տողերը կախարդված են: Նարինեն հրաշագործի նման բացում է Բերդ տանող, ժամանակի մեքենայի դռները և խնդրում պատրաստվել աննկարագրելի ուղևորության: Յուրաքանչյուր գլխում Նարինեն համոզում է զգալ Տայի նոր թխած գաթայի հոտը կամ պատրաստվել Մանյունայի կամ Կարինկայի հետ հերթական դնգստոցիին: Նարինեն մեր Ջոան Ռոուլինգն է: Հրաշալի վարպետությամբ միահյուսում է պատմության բոլոր դրվագները, ստեղծում է կոլորիտային հրաշալի տրամադրություն, շատ ժամանակ նույնիսկ մեծ ափսոսանքով ես փակում գիրքը: Իմ կարծիքով այս գիրքը չի զիջում Հարրի Փոթերին, Բերդն էլ մեր Հոգվարթսն է, որտեղ կախարդանքի փոխարեն սերն ու անկեղծությունն են, Տայի խստությունն ու Կարինկայի հերթական չարաճճիությունը: Աշակերտներիս հետ հաճախ եմ քննարկում, այս գիրքը և ծնողներին խնդրում, որ բաց թողեն Նարինեի հետ հերթական ճանապարհորդությանը: Շնորհակալություն քեզ սիրելի Նարինե

Տարածել

Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ [Գիրք 2]
Մանյունյան գրում է ֆանտասԾիկ վեպ [Գիրք 2]

Նարինե Աբգարյան

6800 ֏

Նկարագրություն

Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյայի» երկար սպասված շարունակությունն է:Մանյունյայի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյային, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին: Գիրքը նվիրում ենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը:Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում ա...

Այլ կարծիքներ