Գլխավոր Կարծիքներ Աղի թեյ

Այս գիրքը շատ է տարբերվում նախորդից, ասեմ ավելին` ըստ իս գերազանցում է

Այս գիրքը շատ է տարբերվում նախորդից, ասեմ ավելին` ըստ իս գերազանցում է

Սեդա Հարությունյան

Աշխարհը ցնցված էր երիտասարդ ու տաղանդավոր դաշնակահար Իդայի ողբերգական մահվան լուրից։ Սակայն ամենից շատ ցնցված էր Նենէն։ Իդային ամենամոտ ու ամենահարազատ մարդ համարած աղջկա ներսում ու դրսում քաոս էր։ Նենէն մեր գլխավոր հերսուհին է։ 9.5 մատներով, աշխատասեր, նվիրված ու շատ աղի թեյեր խմած բարի հոգի։ Իդայի մահից հետո Նենէն ստանում է նրա մասին գիրք գրելու առաջարկ ու ծանոթանում գրքի ամենամարդ հերոսի Ալեքսի հետ։ Գրքի զարգացման ընթացքում բացահայտվում են գաղտնիքներ, որոնք փոխում են բոլորին։ Մի հերոսը դառնում է ավելի համարձակ ու հաղթում է իր վախերին, մյուսի աչքերից ընկնում ու փշուր-փշուր է լինում վարդագույն ակնոցը, մեկն էլ հասկանում է, որ սառը մատուցվող կերակուրը վրեժը, ուտելուց հետո չի տաքանում։ Երբ սկսում էի գիրքը, հետաքրքիր էր ինչու՞ հենց «Աղի թեյ»։ Հետո, աղի թեյի պատմությունը կարդալուց հետո հասկացա, որ վերնագիրը միայն գրքինը չէ, այն բոլորինս է. յուրաքանչյուրս էլ ունենք աղի թեյի խմած ու մեզ դեռ սպասող բաժակներ։ Բայց այդ պատմության մասին չեմ գրելու, որ անպայման կարդաք։ Գրքի հերոսները սխալվում էին, ընկնում, վեր կենում, գտնում սեր, ընկերներ, կորցնում, գտնում պատասխաններ ու նոր հարցեր։ Երբեմն բախվում էին հասարակության չակերտներին ու դառնում դրանց ներքին սահմանների զոհը։ Բայց կարևորը հերթական, մինչև վերջին կաթիլը խմած աղի թեյը կոտրում էր դրանք ու մղում առաջ։ Գիրքը դեռ չհրատարակված արդեն գիտեի, որ այն սիրելու եմ։ Սյունեի ձեռագիրը միշտ եմ հավանում։ Էլի եմ ասել, որ Սյունեն անկեղծ է ընթերցողի հետ։ Այս գիրքը շատ է տարբերվում նախորդից (մեկ ամբողջական պատմություն է), ասեմ ավելին` ըստ իս գերազանցում է։ Անպայման խորհուրդ եմ տալիս վերցնել տաք թեյ ու անցնել աղի թեյի հետ ծանոթանալուն։

Տարածել

Աղի թեյ
Աղի թեյ

Սյունե Սևադա

5800 ֏

Նկարագրություն

2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում ենմանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

«Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու...երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել ի հեճուկս դժվարությունների:

Այլ կարծիքներ