ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Աղի թեյ

Սյունեի գրիչը սիրուն է, տարբերվող, վեպը՝ հետաքրքիր

Սյունեի գրիչը սիրուն է, տարբերվող, վեպը՝ հետաքրքիր

Լաուրա Հարությունյան

Աշխարհահռչակ դաշնակահարուհու անժամանակ մահը ցնցում է բոլորին... Չէ, գրքի մասին իմ կարծիքը, այնուամենայնիվ, այս տողերով չի սկսվելու... Հանդիպումներ կան, որոնք պարզապես պիտի լինեին, չնայած նրանց կպցնում են «պատահական» պիտակը, կամ էլ վստահեցնում՝ «ճակատագիր է»։ Բայց մի՞թե որևէ մեկի անցյալի սնդուկում պահված վրեժը, կիսատ մնացած սերը, չիրականացած երազանքներն ու թերի ստացված կյանքը կարելի է այդպես անվանել: Նենէն՝ 9.5 մատանի աղջիկը, պիտի գիրք գրեր իր ամենամտերիմի՝ Իդայի մասին, ում ճանաչում էր և՛ որպես աշխարհահռչակ դաշնակահարուհի, և՛ որպես իրեն կյանքի անդունդից դուրս հանած մարդ։ Նենէին դեռ մանկուց աղի թեյ էին հրամցնում՝ կիսատ ու թերի լինելու զգացում, ավելորդ ու անհաստատ մեկը, ում ապրելը ոչինչ չի ավելացնում այս «քաղցր» կյանքին։ Իսկ դու պատրա՞ստ ես, ըստ արժանվույն, խմել քեզ հրամցված աղի թեյը։ Խմել և՛ բառացի, և՛ փոխաբերական իմաստով։ Կյանքը մեզ անընդհատ մարտահրավերներ է նետում, որոնց արդյունքում մենք կամ ընկնում ենք, կամ՝ բարձրանում... Գիրքը Սյունե Սևադայի առաջին վեպն է։ Գրքում կարելի է հանդիպել անդավաճան ընկերության, պայքարի, մարդկային հոգեբանության խառը կծիկի, դառը մանկության, խաբված կյանքի, սիրո, Գյումրվա կոլորիտի ու լիքը այլ թեմաների, որոնք ամբողջացնելով մի կապույտ կազմի տակ, հեղինակը հրամցնում է մեզ։ Սյունեի գրիչը սիրուն է, տարբերվող, վեպը՝ հետաքրքիր։ Այնպես որ, վերցրեք մի բուռ մանդարին, հարմար տեղավորվեք ու սկսեք ընթերցել...

Տարածել

Աղի թեյ
Աղի թեյ

Սյունե Սևադա

5800 ֏

Նկարագրություն

2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից: Մահից ամիսներ անց հայաստանյան ամենամեծ հրատարակչության հիմնադիրը կապվում է Իդայի օգնականի ու ամենամտերիմ մարդու՝ Նենէի հետ՝ առաջարկելով Իդայի մասին կենսագրական գիրք գրել: Նենէն համաձայնում է, բայց գրվող ամեն էջի հետ բացահայտվում ենմանրամասներ, որոնք ստիպում  են բացել անցյալի մռայլ էջերը, նորովի ճանաչել մարդկանց ու առերեսվել սարսափելի իրականությանը...

«Աղի թեյը» պատմություն է ճակատագրական թուլությունների, ներանձնային խնդիրների, բայց և դրանց լուծման, ուժի ու ամրության մասին: Սեր, ընկերություն, ընտանիք ու...երաժշտություն։ Առանցքում մարդն է, որ փորձում է գտնել իրեն ու փրկվել ի հեճուկս դժվարությունների:

Այլ կարծիքներ