ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Մեզնից մեկը ստում է

Պատմությունն այնքան կլանող էր, որ ավարտեցի երեք օրում

Պատմությունն այնքան կլանող էր, որ ավարտեցի երեք օրում

Միլենա Հակոբջանյան

Քարեն Մաքմանուսի «Մեզնից մեկը ստում է» գրքի վերնագիրը միանգամից գրավեց ինձ, ու որոշեցի անպայման ընթերցել ամառվա ընթացքում: Նախկինում կարդացել էի գրքի մասին որոշ դրական կարծիքներ և սպասում էի դրա հայերեն թարգմանությանը: Եվ հուրախություն գրքասերներին՝ Newmag-ը հրատարակեց այն: Պատմությունն այնքան կլանող էր, որ ավարտեցի երեք օրում ու բավականին ապշած էի դրա վերջաբանից, և այն անընդհատ լարված էր պահում ինձ: Գիրքը ստիպում է ընթերցողներին անընդհատ հետարքրքվել հետագա զարգացումներով ու կլանված ընթերցել այն: «Մեզնից մեկը ստում է» գիրքը լի է արկածներով, առեղծվածներով և հետաքրքիր բացահայտումներով: Գրքի հեղանիկը այն գրել է շատ յուրօրինակ ոճով: Պատմությունը ներկայացվում է չորս ընկերների տեսանկյունից, որն էլ մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր կերպարի էությունը, նրանց անձնական կյանքը, մտքերը, հույզերը, մտնել նրանց դրության ու հոգեվիճակի մեջ, ինչպես նաև հասկանալ բուն պատմությունը՝ հենց իրենց աչքերով: Երբ գլխավոր հերոսներին շրջապատող սյուժեն կամ իրավիճակները դուրս են գալիս վերահսկողությունից, այս ոճով գրված գլուխները օգնում են ընթերցողներին՝ տալով բավարար պատկերացումներ կերպարների հուզական գործընթացի և այն մասին, թե ինչ է կատարվում նրանց գլխում: Այս ոճը պահում է լարվածության մեջ և դարձնում է ընթերցանությունը ավելի հաճելի: Կարեն Մ. Մաքմանուսը, անշուշտ, հաջողության է հասել՝ գրելով իր պատմությունն այս ոճով: Համառոտ պատմեմ գրքի սյուժեի մասին: Մի անգամ դպրոցի հինգ աշակերտներին պատժում են՝ դասարանում բջջային հեռախոսներ ունենալու համար: Սակայն նրանք բոլորն էլ գիտեն, որ բջջային հեռախոսներն իրենց չեն պատկանում, և հասկանում են, որ ինչ-որ մեկը «խաղում» է նրանց հետ: Հինգ աշակերտներից յուրաքանչյուրը տարբերվում է միմյանցից: Բրոնունին խելացի աղջիկ է, որ երազում է ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ Եյլի համալսարան: Ադին դպրոցի գեղեցկուհիներից է: Կուպերը մարզիկ է, որ ցանկանում է դառնալ բեյսբոլի հայտնի աստղ, Նեյթը հանցագործ է, ով նախկինում խախտել է շատ օրենքներ և ի վերջո Սայմոնը՝ բամբասկոտը, որ ստեղծել է մի հավելված՝ դպրոցում բամբասանքներ տարածելու համար: Նա գիտի դպրոցում բոլորի և նաև նրանց գաղտնիքների մասին և սիրում է իր բլոգում պատմել այդ ամենի, ինչպես նաև դպրոցում կատարվող ցանկացած իրադարձության մասին: Նրա կարծիքով՝ նա այդ ձևով մարդկանց «լավություն» է անում: Այսպիսով, որպես պատիժ՝ հինգ աշակերտներից պահանջվում է գրել շարադրություններ՝ նրանց փակելով առանձին մի սենյակում, սակայն այդ ընթացքում կայանատեղիում տեղի է ունենում փոքր վթար երկու մեքենաների միջև, որն էլ շեղում է աշակերտներին։ Այս ժամանակահատվածում Սայմոնի՝ բամբասկոտի մոտ սկսում է ծանր ալերգիկ ռեակցիա, և նա մահանում է։ Սենյակում լինելով ընդամենը հինգ հոգի, որոնցից մեկը մահանում է, ոստիկանությունը կասկածում է մնացած չորս աշակերտներին: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը, և դրանք պետք է հրապարակվեին Սայմոնի հավելվածում իր կողմից, սակայն նրա մահվան պատճառով հրապարակումը տեղի չի ունենում: Սակայն այս գիրքն այն գրքերից չէ, որ կարելի է կռահել մարդասպանին սկզբում: Դրա տարբեր իրադարձություններ անընդհատ մեզ խորհելու առիթներ են տալիս: Սակայն եթե ուշադիր լինեք պատմության մեջ տեղի ունեցող դեպքերին, ապա գուցե կարողանաք բացահայտել այս սպանությունը: Գրքում կային որոշ բաներ, որոնք ես այդքան էլ չվայելեցի: Նախ՝ դրա մեջ շատ էին հարբեցողության, թմրամոլության, ծխելու և այլնի մասին հատվածները (չնայած նրան, որ իրադարձությունները տեղի են ունենում ավագ դպրոցի աշակերտների հետ): Եվ գիրքը կարդալիս որոշ ընթերցողների համար կարող է տհաճ, միևնույն ժամանակ նաև դժվար լինել այդպիսի հատվածների ընթերցումը: Այս դետեկտիվ պատմության մեջ ամենաշատը, որ գրավեց ինձ, գրքի վերջաբանն էր: Այն շատ անսպասելի էր, և ես, ցավոք, այն չէի կռահել: Մի պահ ես կասկածում էի ուսանողներից մեկին, հաջորդ գլխում ՝ մյուսին և այդպես շարունակ: Յուրաքանչյուր կերպարի էությունը և դերը հասարակության մեջ ևս շատ հետաքրքիր էր: Գրքում նաև մանրամասնորեն ներկայացված էին այն խնդիրները, որոնց առջև կանգնում են ավագ դպրոցի դեռահասները: Եվ նրանցից յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասկանա, թե ինչպես կարելի է դուրս գալ վատ իրավիճակներից և շարունակել իր կյանքը: Գիրքը նաև մատնանշում է, թե ինչպես են մարդիկ հակված բավարարել հասարակության սպասելիքները: Այն պատմում է իրական կյանքի մասին և այն մասին, որ ամեն ինչ չէ, որ միշտ լինում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, որն էլ ստիպում է ընթերցողներին կարեկցել գրքի կերպարներին: Գիրքը լի է շրջադարձերով, սակայն դրա հերոսների կյանքում տեղի ունեցող խորդուբորդություններն ի վերջո հարթվում են: Չնայած պատմության ընթացքում նրանք շատ կոնֆլիկտներ են ունենում, միևնույն է լուծում են դրանք, և վերջում բոլորը ստանում են այն, ինչին արժանի են: Ինձ նաև շատ են դուր եկել գրքում ներկայացվող կերպարները, և հատկապես չորս գլխավոր հերոսները՝ Բրոնուին, Ադին, Կուպերը և Նեյթը, որոնք բոլորն էլ լավ մշակված կերպարներ են: Նրանց խնդիրները, գաղտնիքներն ու սպանության գործի մեջ անսպասելի ներգրավված լինելը հստակ ձևով ներկայացված են գրքում, որն էլ շատ ավելի է մոտեցնում կերպարներին և ավելի է հեշտացնում նրանց էությունը հասկանալու գործընթացը: Ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպես են չորս ընկերները, աջակցելով միմյանց, փորձում հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք մինչ Սայմոնի սպանությունը մտերիմ ընկերներ չէին: Ես նաև շատ ուրախ եմ, որ գիրքն ավարտվում է թեթև, հուսադրող նոտայով: Չորս կերպարներն անցնում են իրենց սեփական մղձավանջների և անհաջողությունների միջով, որն էլ նրանց ավելի ուժեղ և ավելի ինքնավստահ է դարձնում: Ընդհանուր առմամբ՝ «Մեզնից մեկը ստում է» հիանալի գիրք է ՝ հետաքրքիր ստեղծագործական սյուժեով: Շատ քիչ գրքեր կան, որոնք կարող են ընթերցողին այդպես կլանված պահել և ստիպել՝ կորցնելու ժամանակը զգացումը, և այս գիրքը պատկանում է այդ գրքերի շարքին: Վերջապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Newmag-ին շատ լավ թարգմանության և գրքի որակի համար:

Տարածել

Մեզնից մեկը ստում է
Մեզնից մեկը ստում է

Քարեն Մակմանուս

7800 ֏

Նկարագրություն

Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը․ նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը մահանում է երկուշաբթի։ Նա պլանավորել էր իր հավելվածում երեքշաբթի օրը ցնցող բացահայտումներ անել դասընկերների մասին: Այժմ սպանության մեջ կասկածվում է սենյակից ողջ դուրս եկած ամբողջ քառյակը: Ողջ մնացած չորս հոգին էլ մոտիվ ունեն: Չորսն էլ թաքցնելու բան ունեն: Եվ չորսն էլ կասկածելի կապ ունեն Սայմոնի հետ: Նրանցից առնվազն մեկը հաստատ ստում է: 

Այլ կարծիքներ