Այս թրիլլերն այնքան «կպչուն է», որ չեք հասցնի շունչ քաշել ու արդեն կեսը կարդացած կլինեք
Այս թրիլլերն այնքան «կպչուն է», որ չեք հասցնի շունչ քաշել ու արդեն կեսը կարդացած կլինեք
Խաննա Խաչատրյան
Այս թրիլլերն այնքան «կպչուն է», որ չեք հասցնի շունչ քաշել ու արդեն կեսը կարդացած կլինեք: Դինամիկ ու հետաքրքիր պատմություն է՝ մասնավորապես դեռահասների համար: Պատմությունն այն մասին է, թե ինչպիսի ազդեցություն ու հետևանքներ կարող են ունենալ սոցցանցերը, դրանցում ողողված բամբասանքներն ու մանիպուլիացիաները դեռահասների վրա: Ամենից շատ սիրել եմ հերոսների մտքերի ու արարքների զարգացումը, և այն, թե ինչքան հեռուն կարող էր գնալ նրանցից յուրաքանչյուրն ինքն իրեն փրկելու համար: Հեշտ չէ գլխի ընկնել, թե ինչպիսի հանգուցալուծում է սպասվում, կասկածելի են դառնում բոլորն անխտիր և ինքս հակված էի այլ վերջաբանի: Չնայած մի քանի նյուանսների՝ գիրքն ինձ դուր եկավ, իսկ թարգմանությունն ընտիր էր:
Քարեն Մակմանուս
7800 ֏
Նկարագրություն
Երկուշաբթի կեսօրին Բեյվյու ավագ դպրոցի հինգ աշակերտներ տարբեր պատճառներով պատժվում են և պատիժը կրելու համար հայտնվում նույն սենյակում: Բրոնուինը խմբի ուղեղն է, երբեք ոչ մի օրենք չի խախտում, երազում է ընդունվել Եյլի համալսարան: Ադին խմբի գեղեցկուհին է՝ արքայադստեր տեսքով ու պահանջներով: Նեյթին բաժին է հասել հանցագործի պիտակը․ նա արդեն հասցրել է օրենք խախտել: Կուպերը մեծ պոտենցիալով մարզիկ է, բեյսբոլի ապագա աստղ: Խմբի հինգերորդ անդամը Սայմոնն է, որն աչքի է ընկել միայն դպրոցական բամբասանքի հավելված ստեղծելով: Պատժի սենյակ մտնում են հինգը, բայց ողջ են դուրս գալիս չորսը: Սայմոնն անհայտ պատճառով մահանում է։ Քննիչները վստահ են, որ դա դժբախտ պատահար չէ: Սայմոնը մահանում է երկուշաբթի։ Նա պլանավորել էր իր հավելվածում երեքշաբթի օրը ցնցող բացահայտումներ անել դասընկերների մասին: Այժմ սպանության մեջ կասկածվում է սենյակից ողջ դուրս եկած ամբողջ քառյակը: Ողջ մնացած չորս հոգին էլ մոտիվ ունեն: Չորսն էլ թաքցնելու բան ունեն: Եվ չորսն էլ կասկածելի կապ ունեն Սայմոնի հետ: Նրանցից առնվազն մեկը հաստատ ստում է: