ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Հեղափոխություն

Տարբերվող քաղաքական հայացքներ, որին պետք է ծանոթ լինի յուրաքանչյուրը

Տարբերվող քաղաքական հայացքներ, որին պետք է ծանոթ լինի յուրաքանչյուրը

Աննա Առաքելյան

Տարբերվող քաղաքական հայացքներ,որին պետք է ծանոթ լինի յուրաքանչյուրը

Ինքս տպավորված եմ «Հեղափոխություն» գրքով: Գրքում ապագա նախագահը ներկայացնում է իր երկրի հետ կապված քաղաքական և տնտեսական ծրագրերը: Շատ հետաքրքիր ներկայացվում է իսլամի դեմ պայքարը: Էմանուել Մակրոնն ահաբեկչությունների լուծումը տեսնում է նրանց պետական ֆինանսավորում տալով, որպիսի եկեղեցիները դրսից չստանան այն: Այս կերպ Մակրոնը փորձում էր նվազեցնել արտաքին երկրների ազդեցությունը Ֆրանսիայի վրա և փորձում լուծել ահաբեկչությունների խնդիրը: Նախկին էկոնոմիկայի նախարարը վստահեցնում էր ֆրանսիացիներին, որ իր կազմած ծրագրով հնարով կլինի փոխել Ֆրանսիան: Այն Ֆրանսիան, որը շատ մեծ դեր է ունեցել ամբողջ աշխարհի վրա, սակայն որն արդեն սկսել էր զիջել դիրքերը:

Մակրոնը նաև ունի հետաքրքիր մոտեցում կապված ԵՄ-ի հետ: Ինչպես լուծել ԵՄ-ում առկա խնդիրները և ինչպես բարելավել աշխատանքը, այս բոլոր հարցերի պատասխանը դուք կարող եք գտնել «Հեղափոխություն» գրքում: Հեղինակը խրախուսում է նաև ներդրումները և խոստանում ստեղծել նպաստավոր պայմաններ: Նպաստավոր պայմաններ ստեղծելն ապագա նախագահը տեսնում էր ձեռնարկություններից գանձումները նվազեցնելով: Ըստ նրա այս քայլը կաշխուժացներ մրցակցությունը: Էմանուել Մակրոնը նաև խրախուսում է ռիսկի դիմելը՝ այն նույնպես համարելով տնտեսական աշխուժության գործոն: Առաջին քայլով նա ճիշտ հարկային քաղաքականություն վարելով խոստանում էր ստեղծել մի տնտեսություն, որը կխրախուսի աշխատանքի, տաղանդի միջոցով հարստանալը:

Երկրորդ քայլով ցանկանում էր ստեղծել այնպիսի ֆինանսավորման մի տեսակ , որը ընկերություններին հնարավորություն կտա արագ և զանգվածաբար մեծացնելու կապիտալը: Էմանուել Մակրոնը մրցակցության մեջ գտնվող մյուս կազմակերպությունների անհաջողությունը կապում էր այդ կազմակերպությունների ոչ բավարար կապիտալ ունենալու հետ: Շատ կարևոր է նաև այն փաստը, որ ապագա նախագահը Ֆրանսիայի փրկությունը տեսնում է նոր սերնդի մեջ, իսկ ամբողջ Ֆրանսիան ցանկանում է փոխել հիմքից՝ դպրոցից: Եթե ֆրանսիացիները դաստիարակեն բանիմաց և կրթված սերունդ, ապա նրանք կունենան զարգացած պետություն: Ինքս գնահատում եմ այն, որ Էմանուել Մակրոնը խրախուսում է փորձելը: Ըստ նրա պետք է մեր գիտակցության մեջ դրոշմել, որ ձախողվածը նախ և առաջ նա է, ով փորձել է: Եվ նա, ով ձախողվել է, մեծ առավելություն ունի նրա նկատմամբ, ով երբեք փորձ չի արել. նա փորձառություն է ձեռք բերել: Կարծում եմ՝ այս կերպ Էմանուել Մակրոնը կրկին փորձում է խրախուսել ռիսկի դիմելը: Հեղինակը հետաքրքիր ներկայացնում է ռեֆորմիստների և պահպանողականների վարած քաղաքականությունը: Կարծում եմ՝ նա ոսկե միջինն է: Ապագա նախագահը կողմ չէ արմատական փոփոխություններին պնդելով, որ այդպես կկորցնեն իրենց ինքնությունը: Սակայն և կողմ չէ շարունակվող քաղաքականությանը, որի ընթացքում ոչինչ չի փոխվում: Ընդունվում են նոր օրենքներ, որոնք հակասում են նախկիններին, վարվում է «խտրական» քաղաքականություն, որի միջոցով մրցակցությունից դուրս են գալիս սկսնակ կազմակերպությունները, կամ նրանք, որոնք չունեն բավարար կապիտալ: Վարվում է մի քաղաքականություն, որի միջոցով նախապատվություն է տրվում ոչ թե տեղական արտադրությանը, այլ ներկրմանը: Մի քաղաքականություն, որի ընթացքում միայն ավելանում է պետական պարտքը:  «Խտրական» քաղաքականություն ասելիս Էմանուել Մակրոնը որպես օրինակ բերում է «մեծ քառյակը»՝ Apple, Facebook, Amazon, Google: Նրա պնդմամբ նրանց նկատմամբ պետությունը վարում է ավելի բարենպաստ քաղաքականություն:

Ճիշտ օրինակ է նաև UBER-ի օրինակը, որով ապագա նախագահը պնդում է, որ ֆրանսիական տրանսպորտային կազմակերպությունները չեն կարողանում զարգանալ ոչ բավարար կապիտալի և սխալ հարկային քաղաքականության պատճառով: Էմանուել Մակրոնն առաջարկում է ընտրել ոսկե միջինը: Պետության զարգացման համար հարկավոր է կատարել բարեփոխումներ, բայց միաժամանակ չպետք է մոռանալ , թե ովքեր են նրանք՝ ֆրանսիացիները: Իր ծրագրի մեջ ապագա նախագահը խոսում է նաև գիտության զարգացման մասին և այն խոչընդոտների մասին, որը հենց ստեղծել է պետությունը: Էմանուել Մակրոնը նաև խոսում է մի խնդրի մասին, որը ստեղծվել է ամբողջ հանրապետությունում: Այդ խնդիրը շրջանների ոչ համաչափ զարգացումն է: Խնդրի լուծման համար հեղինակն առաջարկում է վերակազմավորել քաղաքներն այնպես, որ սոցիալական տարբեր շերտեր այդքան բևեռացած չապրեն: Ֆինանսավորում հատկացնեն այն շրջաններին, որոնք ունեն ամենաշատ խնդիրները: Այդ խնդիրներից է ճանապարհների անանցանելիությունը, դպրոցների ուսման ցածր մակարդակը, մասնագետների պակասը, դպրոցների պակասը և, իհարկե, արտագաղթող բնակչությունը: Ըստ Էմանուել Մակրոնի հարկավոր է ստեղծել նոր աշխատատեղեր, վերապատրաստել մասնագետների, կառուցել նոր դպրոցներ: Այլ կերպ ասած ստեղծել բոլոր հնարավոր պայմաններն աճելու, բարգավաճելու և զարգանալու համար: Հեղինակը նաև կարևորում է ժողովրդի գնահատված զգալու հանգամանքը: Գրքում ներկայացվում է նաև այն աշխատանքը, որը կատարել է ժողովուրդը, և հիշեցվում այն արժանիքների մասին, որոնք ունեն ֆրանսիացիները: Որպես նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը տնտեսական և քաղաքական կայունությունից բացի կարևորում է նաև դիվանագիտական կայունությունը: Ընդունելով այն բոլոր խնդիրները և պարտավորությունները, որոնք ունի Ֆրանսիան այլ պետությունների հանդեպ՝ հեղինակն ընդգծում է ազդեցիկ դիվանագիտություն ունենալու կարևորությունը: Կարծում եմ՝ Էմանուել Մակրոնը կողմ է երկկողմանի դիվանագիտությանը: Ըստ նրա Ֆրանսիայի միջազգային անվտանգությունն ուղղակիորեն կախված է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ռազմավարական որոշումներից: Ահա թե ինչու է Էմանուել Մակրոնը պնդում, որ հարկավոր է երկու կողմերի հետ էլ բանակցել և կառուցել բարիդրացիական հարաբերություններ:

Ֆրանսիայի ապագա նախագահը իր «Հեղափոխություն» գրքում միշտ ընդծել է Ֆրանսիայի դերը խաղաղության և համերաշխության հաստատման գործընթացում: Իր այս հայացքները նա նաև ընդգծել է իր ռուս-ուկրաինական հարաբերությունների կայունացմանն ուղղված քայլերով: Այսպիսով Էմանուել Մակրոնը խոստանում էր սկսել վարել մի քաղաքականություն, որի միջոցով դիվանագիտական կապերը կամրապնդվեն և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ: Հեղինակը նաև խոստանում էր զարկ տալ Ֆրանսիայի առևտրային, տնտեսական, մշակույթային նախաձեռնություններին: ԵՄ-ի հետ կապված շատ կարևոր դիտարկումներ է անում հեղինակը, մասնավորապես՝ Բրեքսիթի, եվրոյի արժեզրկման և այլ հիմնախնդիրների մասին: Իր նախընտրական գրքում ապագա նախագահն ամեն կերպ փորձում է կոչ անել ԵՄ-ին միավորվել և արտաքին խնդիրների դեմ պայքարել միասնաբար: Բացատրում է եվրոյի թուլացման պատճառը, որը, ըստ նրա, կապված է տնտեսությունների մեջ խորացող տարաձայնությունների և պետական ու մասնավոր ներդրումների խթանման պակասի պատճառով: Հեղինակը նաև խոսում է այն աղետալի հետևանքների մասին, որոնք ստեղծվեցին ճգնաժամի պատճառով: Էմանուել Մակրոնը կրթություն է ստացել և՛ իրավագիտության, և՛ տնտեսագիտության ֆակուլտետներում: Այս գրքում նա խրախուսում է բոլորին գտնել իրենց տեղը, իսկ ֆրանսիացիներին՝ լինել արժանապատիվ ֆրանսիացի: Գրքում ընթերցողին է ներկայացվում իր ծագման, դժվարությունների և քաղաքական հայացքների մասին: Հենց այս գիրքը նաև նպաստեց Էմանուել Մակրոնին հաղթել 2017թվականի նախագահական ընտրություններում:

Տարածել

Հեղափոխություն
Հեղափոխություն

Էմանուել Մակրոն

4800 ֏

Նկարագրություն

«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։

Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

Այլ կարծիքներ