ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Հեղափոխություն

Մակրոնի «Հեղափոխություն»-ը պարտադիր է կարդալ

Մակրոնի «Հեղափոխություն»-ը պարտադիր է կարդալ

Արաքսի Խոյլունց

Մարդու համար, ով հետագայում ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, Մակրոնի «Հեղափոխություն»-ը պարտադիր է կարդալ. ես այդ մարդկանցից մեկն եմ։ Սիրելով Ֆրանսիան և հետևելով Մակրոնի գործունեությանը՝ բնականաբար գնեցի գիրքը ու սկսեցի կարդալ։ Առաջին էջերից սկսած՝ կարդալուն զուգահեռ սկսում ես կարդացածդ պրոյեկտել կյանքիդ վրա ու գրքի գլուխներն ու հարցերը սկսում ես ինքդ քեզ տալ՝ իրոք որ ո՞վ եմ ես, ինչի՞ն եմ հավատում…

Մենք սովոր ենք հաջողության պատմություններ լսել ու ֆիլմեր դիտել այդ մասին, բայց արի ու տես,որ մի Ամյենում ծնված մի տղա կոտրեց բոլոր կարծրատիպերն ու դեմ գնաց հասարակությանը։ Ազատության անկրկնելի համը զգալով՝ երբեք կանգ չառավ ու ամեն աստիճանի վրա հաստատուն կանգնելով առաջ գնաց՝ սիրած կնոջ աջակցությամբ ու հավատով։ Մակրոնի հաջողության գրավականներից մեկն էլ կարծում եմ այն փաստն էր,որ նա սկսեց սկզբից…Առանց ծանոթների ու բարեկամների դժվար է լինել պետական կառավարման համակարգում (սեփական փորձից եմ ասում), բայց Մակրոնն ապացուցեց աշխարհին,որ եթե ցանկանում ես հաջողության հասնել պետք է ամեն աստիճանի վրա կանգնել, որովհետև եթե համարձակվես ինչ-որ աստիճանի վրայով ցատկել, նա քեզ երբեք չի ներելու, իսկ անկման ժամանակ կրկնակի է ցավեցնելու։ Իսկ հաջողելու համար պետք է աշխատել, չդավաճանել սկզբունքներիդ և ինչպես հեղինակն է նշում հաճախ նաև ձեռնոց նետել քաղաքական դաշտի խաղի կանոններին, եթե դրանք չենք ընդունում…

Տարածել

Հեղափոխություն
Հեղափոխություն

Էմանուել Մակրոն

4800 ֏

Նկարագրություն

«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։

Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։

Այլ կարծիքներ