Գլխավոր Կարծիքներ Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Գոնե մեկ անգամ արժե, որ ժամանակ տրամադրվի այս գրքին

Գոնե մեկ անգամ արժե, որ ժամանակ տրամադրվի այս գրքին

Տաթև Հարությունյան

Այս գիրքը ընթերցելու ցանկությունն առաջացավ հենց միայն վերնագիրը կարդալուց հետո։ Հեղինակը գրքի ամբողջ ընթացքում կարճ պատմական ակնարկներով ստեղծում է մի երևակայական շղթա, որի յուրաքանչյուր ամրակ համակարգված մոտեցման դեպքում ավելի ու ավելի են մոտեցնում մեզ հարազատ չարենցյան եռահարցի պատասխաններին, և իրոք. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում։

Գիրքը շարժում է ոչ միայն վերլուծական Միտքը, այլև բացահայտում մարդկության պատմության ընթացքի տրամաբանական էվոլյուցիան։ Հետաքրքրականն այն է, որ հեղինակը դիտարկումներն անում է մի քանի տեսանկյուններից։ Գրքում հանդիպող մտքերը կարող եք հանդիպել գիտության գրեթե բոլոր ճյուղերից ապացույցներով. կենսաբանության, փիլիսոփայության,հոգեբանության, ֆիզիկա, կարճ ասած գիտության բոլոր ճյուղերն օգտագործվել են ավելի փաստարկային դարձնելու համար հեղինակի առաջ քաշած մտքերը։

Գրքում կգտնեք նաև մշակույթների ու տարբեր ժամանակների մարդկանց դրանց հանդեպ մոտեցումների մասին։ Ըստ իս, գոնե մեկ անգամ արժե, որ ժամանակ տրամադրվի այս գրքի համար, մանավանդ հիմա, երբ աշխարհը «խառնվել է իրար», իսկ մենք գտնվում ենք այդ եռացող կաթսայի մեջ, այսպիսով չիմանալ թե ի՞նչ բաղադրություն ունի կաթսայի պարունակությունը կնմանվի աչքերը փակ սենյակ մտնելուն։ Հաճելի ընթերցանություն եմ մաղթում, սիրելի՛ ընթերցող։

Տարածել

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն
Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Յուվալ Նոյ Հարարի

7800 ֏

Նկարագրություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող&nbs...

Այլ կարծիքներ