Գիրքը լավագույնն է մարդկության պատմության զարգացմանը ծանոթանալու համար
Գիրքը լավագույնն է մարդկության պատմության զարգացմանը ծանոթանալու համար
Աննա Առաքելյան
Հանրամատչելի լավագույն գիրքը՝ մարդկության զարգացման պատմությանը ծանոթամալու համար:
Ինքս տպավորված եմ Յուվալ Նոյ Հարարիի գրքով: Հեղինակը մանրամասն ներկայացնում է մարդկության պատմությունը սկզբից մինչ այսօր, ինչպես նաև կանխատեսումներ է անում ապագայի վերաբերյալ: Ըստ նրա մեր պատմությունը սկսվել է 14 միլիարդ տարի առաջ, երբ մեծ պայթյունի հետևանքով առաջացան նյութը և էներեգիան: 4.5 միլիարդ տարի առաջ սկսվեց ձևավորվել Երկիր մոլորակը: Ըստ հեղինակի մարդիկ առաջացել են շիմպանզեներից, իսկ վերջին պատը մարդու և շիմպանզեների միջև եղել է 6 միլիոն տարի առաջ:
Հեղինակը կոտրում է շատ կարծրատիպեր, որոնք պահպանվել են մինչև այսօր, և փորձում է այլ տեսանկյունից ներկայացնել մեր պատմությունը: Ըստ նրա եղել են մարդու ավելի քան 6 ցեղատեսակ՝ Homo neanderthalensis (մարդը Նեանդեր հովտից, որոնք ավելի մկանուտ էին ու խոշոր), Homo erectus («ուղղաձիգ մարդիկ»), Homo solensis (մարդը Սոլո հովտից), Homo floresiensis (Ինդոնեզական Ֆլորես փոքր կղզում բնակվող մարդ), Homo denisova (մարդը Դենիսովա քարայրից), Homo rudolfensis (մարդը Ռուդոլֆ լճից), Homo ergaster («աշխատող մարդը»), Homo sapiens(«մարդ բանական»):
Ըստ հեղինակի կարող է լինել նրանց վերացման հիմանական 2 պատճառ՝ «Միջցեղային խաչասերում» և «Փոխարինում»: Ամենահետաքրքիր շրջանը սկսվում է կոգնիտիվ հեղափոխությունից հետո, երբ մարդիկ ձեռք բերեցին նոր կարողություններ: Ըստ հեղինակի մարդիկ հաղորդակցվել սովորելով կարողացան ավելի բարդ գորոծողություններ ծրագրել և իրականացնել, ինչպես, օրինակ, առյուծներից խուսափելն ու բիզոն որսալն են: Մարդիկ սկսեցին բաժանվել ցեղերի, գործակցել շատ մեծ թվով անծանոթների հետ, որը հեղափոխական դեր ունեցավ մարդկության պատմության զարգացման վրա: Գրքում նաև շատ մանրամասն ներկայացվում է այն անդառնալի հետևանքների մասին, որոնք մարդիկ թողել են բնության վրա: Ըստ մի վարկածի մարդիկ առաջին անգամ Ավստրալիա տեղափոխվելիս արդեն արել էին կրակի հայտնագործությունը: Կրակի օգնությամբ նրանք ծուղակի մեջ էին գցում կենդանիներին և որսում նրանց:
Մարդկանց նման գործողությունների հետևանքով այսօր Երկիր մոլորակից վերացել են 5 մետրանոց օձերը, պարկավոր առյուծները, դիպրոտոդոնները (2.5 տոննա քաշով), վիշապանման մողեսները և այլ կենդանիներ: Գրքում բացահայտվում են այնպիսի փաստեր, որոնք նույնիսկ տարօրինակ կթվան շատերիս համար:
Մարդկության զարգացման անբաժան մասն է եղել նաև ռասայական խտրականությունը, ինչի մասին հեղինակ մանրամասն խոսում է և բացատրում առաջացման պատճառները: Երկար տարիներ սպիտակամորթները իշխել են սևամորթներին, որի հետևանքով նաև գրվել են շատ խտրական օրենքներ: Երկար տարիներ սևամորթներին չի թույլատրվել մնալ սպիտակամորթների հետ նույն հյուրանոցում, օգտվել նույն հիվանդանոցից, մնալ նույն թաղամասում, հաճախել նույն դպրոցը: Հատկապես զարմացնող է 1958 թվականին Միսիսիպիի համալսարան դիմած Քլենոն Քինգի պատմությունը: Սևամորթ ուսանողին համալսարան դիմելու համար հարկադրաբար տեղափոխեցին հոգեբուժարան պնդելով, որ եթե սևամորթը կարծում է, որ կարող է Միսիսիպիի համալսարան ընդունվել, ապա նա անպայման խելագար է:
Հեղինակը նաև անդրադառնում է տղամարդկանց և կանանց միջև դրվող տարբերությանը և իր 3 վարկածներով էլ հերքում տղամարդու առավելությունը կնոջից:
Գիրքը բոլորիս շատ մտորելու տեղիք է տալիս, քանի որ հեղինակը ներկայացնում է ինֆորմացիան, բաներ, որոնք մենք չենք կարող ընթերցել ամեն գրքում, և տալիս է մեզ հնարավորություն ընտրելու մեր տարբերակը: Հեղինակը խոսում է նաև մշակույթի և փողի ստեղծման մասին:
Փողը փոխադարձ վստահության երբևէ հորինված ամենաընդհանրական ու ամենակատարյալ համակարգն է: Փողը հիմնված է 2 ընդհանրական սկզբունքի վրա՝ 1. Այն կարելի է փոխարկել ամեն ինչի. փողն ալքիմիկոս է, այն հողը կարող է վերածել հավատարմության, արդարադատությունը՝ առողջության, բռնությունը՝ գիտելիքի: 2. Ընդհանրական վստահություն. փողը միջնորդ է, որի շնորհիվ ուզածդ երկու մարդ կարող են գործակցել ուզածդ նախագծի շուրջ: Ահա այս կերպ է բնութագրում հեղինակը փողը: Փողի արժեքը տվել ենք մենք՝ մարդիկ: Այն թուղթը,որը մենք օգտագործում ենք ամեն օր ապրանքներ գնելիս, չունի արժեք: Այդ արժեքը ստեղծել են մարդիկ և այն հեշտացրել է մարդկանց կյանքը: Այն զարկ է տվել առևտրի զարգացմանը և փոխել ամբողջ մարդկության պատմությունը: Յուվալ Նոյ Հարարին նաև ներկայացնում է կայսրությունների և պետությունների ստեղծումը և նրանց միջև տարբերությունները: Օրինակ կայսրությունները կարող են նվաճել նոր տարածքներ՝ առանց փոխելու իրենց հիմնական կառուցվածքը կամ ինքնությունը, իսկ այսօրվա բրիտանական պետությունն ունի հստակ սահմաններ ու չի կարող անցնել այդ սահմանները՝ առանց փոխելու հիմնական կառուցվածքն ու ինքնությունը: Շատերիս մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչպես քարե դարի մարդիկ փոխվեցին և հասան նման զարգացման աստիճանի: Յուվալ Նոյ Հարարին առաջ է քաշում Ignoramus տերմինը՝ «մենք չգիտենք», և պնդում, որ մարդիկ սկսեցին զարգանալ սկսած այն պահից, երբ ընդունեցին, որ շատ բաներ չգիտեն: Դժվար չէ գտնել բազմաթիվ քարտեզներ, որտեղ պատկերված է միայն Ամերիկան, միայն Աֆրիկան կամ միայն Ասիան: Սա ապացուցում է այն փաստը, որը մարդիկ պնդում էին, թե ամեն ինչ գիտեն:
Իրականում պարզվեց, որ ոչինչ էլ չգիտենք: Մարդիկ ընդունեցին, որ շատ բաներ անհայտ են և սկսեցին լցնել այդ բացերը՝ հասնելով նման զարգացման: Հեղինակը գրքում նաև «կանխատեսումներ է անում» ապագայի հետ կապված: 1818թվականին Մերի Շելլին հրապարակեց «Ֆրանկենշտեյնը», մի գիտնականի պատմություն, որն արհեստական մարդ ստեղծեց, որը փորձում էր գերմարդ ստեղծել, բայց փոխարենը հրեշ ստացավ: Ցավալին այն է, որ սա կարող է իրականություն դառնալ: Ճիշտ է, ռոբոտների օգտագործումը շատ է օգնել, բայց այն ունի նաև բացասական հետևանքներ: Ռոբոտացման միջոցով շատ մարդիկ էլ չեն կատարում կյանքին վտանգավոր աշխատանքներ, բայց հենց նույն ռոբոտացման պատճառով շատերը դարձել են գործազուրկ:
Արագ փոփոխվող իրականությունում մարդիկ ստիպված են փոխել իրենց մասնագիտությունը: Կան նաև կանխատեսումներ, որ մոտակա 50 տարում մարդիկ ստիպված են լինելու ստանալ մասնագիտություն յուրաքանչյուր 12 տարին մեկ: Յուվալ Նոյ Հարարին գրքի վերջում մեզ զգուշացնում է այն վտանգի մասին, որը չեն գիտակցում շատերը: Խոսքը մեր ստեղծած ռոբոտների կողմից կառավարվելու վտանգն է: Բայց հեղինակը ամեն դեպքում ավարտում է գիրքը դրական նոտայով , ասելով՝ միգուցե այդ ռոբոտները կլինեն մեզանից բարեխիղճ:
Յուվալ Նոյ Հարարիի գիրքը լավագույնն է մարդկության պատմության զարգացմանը ծանոթանալու համար: Հեղինակը գիրքը գրել է հանրամատչելի լեզվով, որում այլ տեսանկյունից է ներկայցնում մեր զարգացումը, մատնանշելով իրադարձություններ, որոնց մասին չեն խոսում շատերը:
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: