ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Կարծիքներ Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը

Սա չհանձնվելու ու դեպի նպատակը մինչև վերջ գնալու վառ օրինակ է

Սա չհանձնվելու ու դեպի նպատակը մինչև վերջ գնալու վառ օրինակ է

Սեդա Հարությունյան

«Այս գիրքն առաջին հերթին սիրո մասին է: Ցանկանում եմ, որ սիրեք ու սիրված լինեք:» Ամեն անգամ գիրքը բացելիս առաջինը հեղինակի կողմից մակագրած այս նախադասությունն եմ տեսնում: Իսկ գիրքը հաճախ եմ թերթում, քանի որ ինձ շատ մոտիվացիա տվող գրքերի շարքում է: Ամեն անգամ, երբ մտածում եմ` չեմ կարող, դժվար է, միգուցե այս գործը չանեմ, միանգամից մտքիս են գալիս հեղինակի անհավանական երազանքներն ու հիշում եմ, որ հեղինակը բոլորը կյանքի է կոչել, ու սկսում եմ հավատալ, որ ես էլ կարող եմ:

Արա Թադևոսյանը գրքում պատմում է իր երազանքների ու դրանց իրականացման ճանապարհի մասին: Հեղինակն իր արկածները անվանում է անհավանական: Նա Հայաստան էր հրավիրել Իեն Գիլանին և Թոնի Այոմիին: Եվ իրոք, մի պահ մտածում ես` 12 տարի առաջ համացանցը դեռ այդքան զարգացած չէր, աստղերի հետ կապ հաստատելը այդքան էլ իրական չէր, չնայած` այսօր էլ համաշխարհային աստղերի մեծ մասի հետ կապ հաստատելը հեշտ չէ: Իսկ հեղինակին հաջողվել էր ոչ միայն նրանց հրավիրել, այլև համերգ կազմակերպել:

Իհարկե համերգը կազմակերպվեց պետության աջակցությամբ, սակայն, երբ չկա սեփական երազանքի հանդեպ հավատ, ոչ մի ուժ չի կարող այն իրական դարձնել: Եթե հեղինակը նամակ չգրեր, ոչ ոք չէր էլ իմանա նրա երազանքի մասին, եթե իր երազանքը դներ մութ անկյունում` մի հին տուփի մեջ, ապա այն հավերժ էլ այնտեղ կմնար, իսկ Armenia Grateful 2 Rock-ը կլիներ դատարկ դահլիճում հնչող լռություն: Իր երազանքների իրագործման ճանապարհին հեղինակը բախվում է մի շարք խնդրիների, որոնց բախվելով շատերը ուղղակի կհրաժարվեին մինչև վերջ գնալուց և կանգ կառնեին հենց այդ կետում:

Դուք ի՞նչ կանեիք, եթե կարևոր համերգից առաջ, որը ինքներդ էիք կազմակերպել ու բոլորին հավատացրել էիք, որ այն կատարյալ է անցնելու, աստղը ժամաներ ատամնացավով: Հենց այդ պահին վայր դնել բոլոր զենքերն ու հանձնվե՞լ, թե՞ այդ ուշ ժամին փնտրել մեկին, ով կբուժի աստղին: Այդ հարցի պատասխանը կստանաք գրքում: Հեղինակի գաղափարին ոչ բոլորն էին հավատում: Դժվար է չէ՞ հավատալ ուրիշի խենթ գաղափարին, երբ դու ինքդ չես կարող ունենալ նման գաղափարներ: Սակայն 2009-ին կայացած համերգը բոլորին ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա: Հենց հեղինակի անհավանական երազանքի շնորհիվ կառուցվեց Գյումրու երաժշտական դպրոցը, և երեխաներն ունեցան սովորելու ու երազանքները կյանքի կոչելու լավ պայմաններ: Շատերիս համար անհնար է թվում նաև Արարատ լեռան գագաթը բարձրանալը, բայց ոչ հեղինակի, քանի որ 2019 թվականի հուլիսի 26-ի վաղ առավոտյան՝ 2009-ի ձախողումից 10 տարի անց նա կանգնած էր Արարատի գագաթին:

Սա չհանձնվելու ու դեպի նպատակը մինչև վերջ գնալու վառ օրինակ է: Սա սեփական անձի հանդեպ տարած մեծագույն հաղթանակն է, երբ գերազանց անում ես այն, ինչն առաջ ձախողվում էր: Այս գիրքը ստիպում է երազել, այն տալիս է քեզ կատարված երազանքների օրինակներ, և ստիպում ունենալ սեփական օրինակները, այն ստիպում է գործել, երբեք ձեռքերը ծալած չնստել ու չսպասել հրաշքի, քանի որ միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ են իրականանում հնարավոր ու անհնար երազանքները:

Տարածել

Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը
Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը

Արա Թադևոսյան

5800 ֏

Նկարագրություն

Այս գիրքն ամենախենթ երազանքն իրականություն դարձնելու մասին է։ Երազանքն այնքան համարձակ էր, որ անիրագործելի էր թվում։ Այդպես լրագրող Արա Թադեւոսյանը մի օր որոշում է Հայաստան հրավիրել համաշխարհային այն ռոք աստղերին, որոնք ժամանակին օգնեցին Սպիտակի երկրաշարժից տուժած երկրին։

Այս գիրքը երազանքը կյանքի կոչելու յուրօրինակ ճանապարհային քարտեզ է. ինչպե՞ս սկսել, ինչի՞ց, ի՞նչ անել, երբ հեռախոսազանգերն ու էլնամակները մնում են անպատասխան, երբ բոլորը՝ ընկերներից մինչեւ հովանավորներ, թերահավատ են քո գաղափարի հանդեպ, երբ նախապես ծրագրվածը վերջին 24 ժամում գլխիվայր փոխվում է։

Ինչ է պետք անմիջապես անել, եթե աստղը, ի վերջո, ժամանել է, բայց ատամնացավով։
Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ։

Այլ կարծիքներ