Էս գիրքը հենց «Դու կարող ես»-ի մասին ա։
Էս գիրքը հենց «Դու կարող ես»-ի մասին ա։
Աշոտ Ստեփանյան
Եթե գիտես, թե ինչ ա երազանք պահելը ու հասնելը դրան, կամ երազել, որ, օրինակ, մի օր կհայտնվես քո սիրած խմբի համերգին, որին լսում ես 10 տարուց ավել, եթե մտածում ես, որ կյանքում հրաշքներ տեղի չեն ունենում, ու, որ հրաշքը հենց քո մեջ ա, որը պետք ա բացահայտվի, որին պետք ա հասնես քո ուժերով ու քո գիտակցությամբ, ապա խորհուրդս քեզ, որ դու ամեն օր մտածես դրա մասին, չխոսես, չքննարկես, ուղղակի մտածես ու հավատաս, որ այն կատարվելու ա...
Մի օր, մի արևոտ կամ անձրևային օր դու կգտնես էդ բանալին, որը կփոխի քո կյանքը, քո պատկերացումը երազանքի իրականացման մասին։ Կարդալով Արա Թադևոսյանի « Երկու ռոք աստղ, երկու աղջիկ` չհաշված Արարատը», էնքան Flash Back-եր եկան, որ չգիտեմ, չգիտեմ ոնց պատմեմ զգացածիս մասին, երբ թերթում էի ռոքով ողողված էս գիրքը։
Սիրելի Deep Purple, սիրելի Իան Գիլանը, Թոնի Այոմին` Black Sabbath-ից, Բրայան Մեյը Queen-ից, Նիկո Մակբրեյնը Iron Maiden խմբից և էլի մի շարք ուրիշ ռոք գիգանտներ օգնել են Հայաստանին` երկրաշարժից հետո նորից շունչ քաշելու, նորից վերարտադրվելու: Նրանք 1990 ականներին «Ռոքը օգնում է Հայաստանին» մի մեծ բարեգործական ծրագիր են ներկայացրել, որի շուրջ շատ մեծ գումարներ ա հավաքվել և ուղղվել Գյումրիի երաժշտական դպրոցների բացմանը։
Արա Թադևոսյանը, լինելով մեդիամաքս լրատվականի տնօրենը, մի ամբողջ արկածային Non Fiction գործ ա գրել, որի մեջ ներկա են բոլոր իմ սիրելի ռոք աստղերը, ովքեր ջանք չեն խնայել օգնելու Հայաստանին։ Հենց ինքն ա եղել այն շարժիչ ուժը, որի օգնությամբ Deep Purple-ը համերգ ա տվել Հայաստանում, որին ներկա եմ եղել ... ու չէի պատկերացնի, որ այդ համերգների շրջանակում սենց մեծ գործ ա կատարվել իրենց կողմից։
Լինելով ռոքի սիրահար, ապրելով ռոքով ու զգալով այն՝ ուզում եմ ասել շնորհակալություն Արա Թադևոսյանին՝ սենց մեծ գործ անելու համար, շնորհակալություն իմ սիրելի ռոք աստղերին, որոնք իրոք ցույց են տալիս, որ, ըստ հոմո էրեկտուսների, էդ ծանր ու սատանայական երաժշտությունը իրոք օգնում ա աշխարհին, մտածում ա աշխարհի մասին, ձեռք ա մեկնում նրան։ Էս գործը կարդալու համար պետք ա հավատաս ինքդ քեզ, որ երազանքդ մի օր կիրականա, որ դու այն մարդն ես, ով իր մտքերով կարող ա փոխել ամեն ինչ, կարող ա օգնել աշխարհին, օգնել մի փոքր երեխայի, ով ուզում ա նվագել սովորել։
Էս գիրքը հենց «Դու կարող ես»-ի մասին ա։ Շնորհակալ եմ Արա Թադևոսյանին ևս մեկ անգամ էս գիրքը գրելու համար։ Շնորհակալ եմ Deep Purple-ին, Queen-ին, Pink Floyd-ին, The Who-ին, Black Sabbath-ին, Iron Maiden-ին և այլ խմբերի երաժիշտներին, ովքեր օգնեցին Հայաստանին, իսկ թե ինչ ձևով և ոնց կարող եք իմանալ՝ ընթերցելով Արա Թադևոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ չհաշված Արարատը» գիրքը։

Արա Թադևոսյան
5800 ֏